(ուժը կորցրել է 17.08.16 թիվ 202-Ն հրաման)
i
105.0460.291203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10503424
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 դեկտեմբերի 2003 թվականի N 460-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1128-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
(հրամանը փոփ. 24.02.09 թիվ 37-Ն հրաման)
Հավելված 1
i
ՀՀ բնապահպանության նախարարի
«8» դեկտեմբերի 2003 թ.
N 460-Ն հրամանի
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1128-Ն
ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ «բ» ԵՆԹԱԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 24.02.09 թիվ 37-Ն հրաման)
Հավելված 2
ՀՀ բնապահպանության նախարարի
«8» դեկտեմբերի 2003 թ.
N 460-Ն հրամանի
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1128 -Ն
ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ «բ» ԵՆԹԱԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128 - Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված մասնագիտական հանձնաժողովի /այսուհետ` հանձնաժողով/ աշխատանքների կազմակերպման կարգն ու պայմանները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1128 - Ն որոշմամբ հաստատված Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգով / այսուհետ` Կարգ/, իրավական այլ ակտերով և սույն աշխատակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
3. Հանձնաժողովի գործունեության նպատակը Կարգի համաձայն լիցենզառուին դրամագլխից հատկացումներ կատարելու համար լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում ընդունելու համար լիցենզառուի կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և կատարման որակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալն է:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են լինել արտագնա` կազմակերպված լինելով անմիջապես ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրերում:
5. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` լիազոր մարմնի ղեկավարի առաջարկի հիման վրա: Հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար հրավիրվում են`
ա/ պարտադիր կարգով` պետական կառավարման մարմինները ներկայացնող հանձնաժողովի անդամները,
բ/ ըստ անհրաժեշտության` համապատասխան տարածքային կառավարման մարմինները ներկայացնող հանձնաժողովի անդամները, ելնելով այն հանգամանքից, թե որ մարզի տարածքում են իրականացվել ռեկուլտիվացիոն աշխատանքներ:
6. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից` նիստի հրավիրման օրվանից առնվազն 2 օր առաջ:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի պարտադիր կարգով և ըստ անհրաժեշտության հրավիրված անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստերին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Հանձնաժողովի կողմից լիցենզառուների կողմից կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և կատարման որակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ տալու ժամկետները սահմանվում են լիազոր մարմնի ղեկավարի կողմից և դրանք չեն կարող գերազանցել Կարգի 18-րդ և 24-րդ կետերով լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում ընդունելու համար նախատեսված ժամկետները:
9. Հանձնաժողովի նախագահը`
ա/ նախագահում է հանձնաժողովի նիստերը,
բ/ կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները»
գ/ ստորագրում է հանձնաժողովի գործունեության հետ առնչվող փաստաթղթերն ու գրագրությունը,
դ/ անհրաժեշտության` առանձին նեղ մասնագիտական աշխատանքների կատարման դեպքերում, հանձնաժողովի աշխատանքներում լիազոր մարմնի ղեկավարի համաձայնությամբ կարող է ներգրավել համապատասխան փորձագետների, անհրաժեշտության դեպքում` վարձատրելով նրանց լիազոր մարմնի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
ե/ հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամի պարբերաբար, առանց հարգելի պատճառի բացակայության դեպքում լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն տվյալ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
10. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքերում, նրան փոխարինում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից հանձնաժողովի անդամներից ընտրված անձը:
11. Հանձնաժողովի նիստերի ընթացքը արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից, որը նշանակվում է հանձնաժողովի նախագահի կողմից` հանձնաժողովի անդամներից:
12. Հանձնաժողովի քարտուղարը`
ա/ հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի կայացման օրվա, ժամի և տեղի մասին,
բ/ նախապատրաստում է հանձնաժողովի նիստի քննարկման նյութերը,
գ/ կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները, քննարկման արդյունքների հիման վրա կազմում է հանձնաժողովի եզրակացությունը և հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցած անդամների ստորագրությամբ այն ներկայացնում է հանձնաժողովի նախագահին` ստորագրության:
13. Հանձնաժողովի անդամները`
ա/ մասնակցում են հանձնաժողովի նիստերին,
բ/ ստորագրում են հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
գ/ հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:
14. Ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրեր հանձնաժողովի անդամների այցելության հետ կապված տրանսպորտային փոխադրումներն ապահովում է լիազոր մարմինն իր պահպանման ծախսերի հաշվին:
IV. ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
15. Ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և որակի ստուգման նպատակով հանձնաժողովը կիրառում է հողաշինարարական աշխատանքների ծավալների և որակի ստուգման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ձևերը և մեխանիզմները:
16. Ռեկուլտիվացիոն աշխատանքների հավաստիության և որակի ստուգումները հանձնաժողովն իրականացնում է լիցենզառուների կողմից Կարգի համաձայն ներկայացված կատարողական ակտերում նշված ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալային և որակական ցուցանիշները ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրերում հանձնաժողովի անդամների և /կամ հրավիրված փորձագետների կողմից կատարված չափագրումների արդյունքում արձանագրված այդ աշխատանքների ծավալային և որակական փաստացի ցուցանիշների հետ համադրելու եղանակով:
17. Համադրման արդյունքում հայտնաբերված շեղումները արձանագրվում են հանձնաժողովի մասնագիտական եզրակացության մեջ` նշելով չափագրումների`
ա/ կատարման վայրը/վայրերը,
բ/ անցկացման ժամանակը,
գ/ կիրառված մեթոդը և/կամ ձևը»
դ/ հետ կապված այլ անհրաժեշտ մանրամասները և/կամ տեղեկատվությունը: