Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ ...

06.06.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2003  -ից մինչեւ   06.06.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 06.06.05 թ 29.03.05 թիվ 142-Ն որոշում)

i

050.0388.021203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003362

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 նոյեմբերի 2003 թվականի N 388-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 363-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգում» (այսուհետև` կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1.1. կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«6. Վարկատուի կողմից վարկային ռեգիստրին տեղեկատվությունը տրամադրվում է վարկային պայմանագրի ուժի մեջ մտնելու կամ վարկի օբյեկտիվ չափանիշներով դասակարգման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում (ներառյալ` դասակարգված վարկերի փոփոխությունը) վարկատուն պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները` դրանք կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային գծի և օվերդրաֆտի դեպքում տեղեկատվությունը ներկայացվում է յուրաքանչյուր շաբաթվա առաջին աշխատանքային օրը, նախորդ շաբաթվա կիրակի օրվա տվյալներով: Վարկային քարտի դեպքում վարկային ռեգիստրին տեղեկատվություն տրամադրվում է այն դեպքում, երբ առաջանում է ժամկետանց պարտավորություն վարկատուի նկատմամբ: Վարկային քարտի արդեն իսկ մուտքագրված տվյալների փոփոխությունները վարկային ռեգիստրին տրամադրվում են յուրաքանչյուր շաբաթվա առաջին աշխատանքային օրը, նախորդ շաբաթվա կիրակի օրվա դրությամբ:

Փոխառության վերաբերյալ տեղեկատվությունը ժամկետանց օրերի գծով համարվում է փոփոխված, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 3.11 կետի օբյեկտիվ չափանիշի հիման վրա տեղի է ունեցել ակտիվի դասի փոփոխություն».

1.2. կարգը լրացնել հավելված 5ա-ով (հավելված 1-ը կցվում է).

i

1.3. կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«13. Ընթացիկ տեղեկատվությունը ստանալու համար վարկատուն սույն կարգի թիվ 5 հավելվածով սահմանված ձևով, էլեկտրոնային եղանակով, վարկային ռեգիստր է ներկայացնում համապատասխան հարցում: Վարկային ռեգիստրի կողմից տեղեկատվությունը պետք է վարկատուին տրամադրվի հարցումը ստանալուց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այլ տեղեկատվության, որը վարկային ռեգիստրի կողմից վարկատուին տրամադրվում է ոչ ուշ, քան հարցումը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային ռեգիստրում առկա այլ տեղեկատվություն պահանջելու դեպքում վարկատուն առանձին աղյուսակով հարցմանը պարտավոր է կցել նաև վարկառուի վերաբերյալ իրեն անհրաժեշտ` սույն կարգով սահմանված լրացուցիչ տեղեկատվության ցանկը: Այն դեպքերում, երբ վարկառուն գրանցված է օֆշորային երկրում, չունի հարկային կոդ կամ գրանցման համար, տեղեկատվությունը վարկային ռեգիստրից վարկատուին տրամադրվում է հավելված 5ա-ով սահմանված հայտի հիման վրա: Վարկային ռեգիստրի կողմից փաստաթղթային եղանակով տրամադրվող տեղեկատվությունն ստորագրվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից: Վերջինիս բացակայության դեպքում փաստաթղթերը ստորագրում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման` տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու աշխատակիցը».

1.4. կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«20. Վարկատուները տեղեկատվությունը մուտքագրում են Կենտրոնական բանկի կողմից մշակված ծրագրի միջոցով: Վարկատուները կարող են տեղեկատվությունը նաև փոխանցել` ձևավորելով ԷյԷսԷսՍիԱյԱյ ֆայլեր, որոնց անվանումների և ֆորմատների նկատմամբ պահանջները սահմանված են հավելված 8-ում: Այն դեպքերում, երբ վարկառուն գրանցված է օֆշորային երկրում, չունի հարկ վճարողի հաշվառման համար կամ գրանցման համար, և այդ պատճառով տեղեկատվության մուտքագրումը ծրագրային համակարգ անհնարին է, տեղեկատվությունը վարկային ռեգիստրին տրամադրվում է սույն կարգի 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված աղյուսակների տեսքով: Ֆայլերի փոխանակումը կատարվում է ՍիԲիԷյնեթ ցանցի միջոցով».

i

1.5. կարգի հավելված 1-ի լրացման կարգի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաշվետվության ամսաթիվը» տողում լրացվում է նոր վարկի կամ արդեն իսկ մուտքագրված տվյալների փոփոխության մուտքագրման ամսաթիվը (թվերով` օրը, ամիսը, տարին)».

1.6. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 4.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4.4. Վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` անձնագրի տվյալները (սերիան, համարը): Այն իրավաբանական անձանց համար, որոնք գրանցված են օֆշորային երկրներում, չունեն հարկ վճարողի հաշվառման համար, սակայն ունեն գրանցման համար, լրացվում է գրանցման համարը».

1.7. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 6.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6.3. իրավաբանական անձանց հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի տվյալները: Այն իրավաբանական անձանց համար, որոնք գրանցված են օֆշորային երկրներում, չունեն հարկ վճարողի հաշվառման համար, սակայն ունեն գրանցման համար, լրացվում է գրանցման համարը».

1.8. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 8.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8.3. Փոխկապակցված իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի տվյալները: Այն իրավաբանական անձանց համար, որոնք գրանցված են օֆշորային երկրներում, չունեն հարկ վճարողի հաշվառման համար, սակայն ունեն գրանցման համար, լրացվում է գրանցման համարը».

1.9. կարգի հավելված 1-ի լրացման կարգի 21.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«21.3. Երաշխավորող իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի տվյալները: Այն իրավաբանական անձանց համար, որոնք գրանցված են օֆշորային երկրներում, չունեն հարկ վճարողի հաշվառման համար, սակայն ունեն գրանցման համար, լրացվում է գրանցման համարը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2003 թվականի նոյեմբերի 11-ի

N 388-Ն որոշմամբ

Հավելված 5ա

 

Վարկային ռեգիստրից հաճախորդի մասին տեղեկատվություն ստանալու հայտ

հարկային կոդի կամ գրանցման համարի բացակայության դեպքում

.____________________________________________________________________.

|1 |Վարկատուի անվանումը                                         |    |

|__|____________________________________________________________|____|

|2 |Վարկատուի կոդը                                              |    |

|__|____________________________________________________________|____|

|3 |ամսաթիվը                                                    |    |

|__|____________________________________________________________|____|

|4 |Հայտի հերթական համարը                                       |    |

.____________________________________________________________________.

 

.____________________________________________________________________.

|5 |Հաճախորդի անվանումը                                         |    |

|__|____________________________________________________________|____|

|6 |Գտնվելու վայրը (հասցեն)                                     |    |

|__|____________________________________________________________|____|

|7 |Նախատեսվող վարկի գումարը* (Հայաստանի Հանրապետության դրամով) |    |

|__|____________________________________________________________|____|

|8 |Այլ նշումներ                                                |    |

.____________________________________________________________________.

 

* Արտարժույթով վարկի դեպքում վերահաշվարկը կատարվում է հայտի ներկայացման օրվա` Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.11.2003
N 388-Ն
Որոշում