(ուժը կորցրել է 15.07.98 թիվ 135 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 1996թ. թիվ 86
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» 1-ԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» 1-ին կանոնակարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
i
1.1. 15-րդ կանոնի 2-րդ կետի «գ» ենթակետի վերջում ավելացնել «որի մեջ, մասնավորապես, նշվում է բանկի կողմից տվյալ մասնաճյուղին թույլատրված ֆինանսական գործառնությունների ցանկը» նախադասությունը.
1.2. 19-րդ կանոնի 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«3. Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում` օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումը, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից կարող է`
ա) գնել և վաճառել պետական արժեթղթեր, սպասարկել հավաստագրված,
լիմիտավորված և ճանապարհային չեկեր, վճարային քարտեր,
բ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և
արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ
կատարել»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: