ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
i
«Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենքը կիրարկել 1978 թվականի մարտի 1-ից:
2. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությանը` Հայկական ՍՍՀ օրենսդրությանը համապատասխանեցնել «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենքին:
3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին` Հայկական ՍՍՀ կառավարության որոշումները համապատասխանեցնել «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենքին:
4. Ուժը կորցրած ճանաչել «Կուլտուրայի հուշարձանների պահպանության մասին» Հայկական ՍՍՀ 1969 թվականի հուլիսի 17-ի օրենքը:
21 դեկտեմբերի 1977 թ.