Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.07.1999  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 09.04.18 թվականից` 05.04.18 ՆՀ-227-Ն հրամանագիր)

i

030.0353.230799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

23 հուլիսի 1999 թ.

ՆՀ-353

 

Հաստատված է Հայաստանի

Հանրապետության Նախագահի

1999 թվականի հուլիսի 23-ի

ՆՀ-353 հրամանագրով

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է:

2. Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ շնորհելու վերաբերյալ ստացված միջնորդությունները նախնական քննարկումից հետո իր առաջարկությունների հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը:

4. Հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

5. Հանձնաժողովը կազմված է նախագահից և անդամներից:

6. Հանձնաժողովի նախագահը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

Հանձնաժողովի գործունեությունը իրականացվում է հանձնաժողովի նիստերի միջոցով:

7. Հանձնաժողովի նիստերն անցկացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի որոշմամբ` նրա անդամներից որևէ մեկը:

Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի կազմի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում նախագահողի ձայնը վճռորոշ է:

8. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող միջնորդությունների վերաբերյալ նյութերը պետք է նախապես տրամադրվեն հանձնաժողովի անդամներին:

9. Հանձնաժողովն իր քննարկմանը ներկայացված նյութերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության միջոցով պետական մարմիններից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

10. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ շնորհելու վերաբերյալ նյութերի նախապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը:

11. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ շնորհելու վերաբերյալ նիստում ներկայացված նյութերի քննարկման հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում:

Հանձնաժողովի նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն:

12. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ շնորհելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարման վերահսկողությունը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
23.07.1999
N ՆՀ-353
Հրամանագիր