Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.07.1999  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 09.04.18 թվականից` 05.04.18 ՆՀ-228-Ն հրամանագիր)

i

030.0350.230799

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի երկրորդ մասով` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

23 հուլիսի 1999 թ.

ՆՀ-350

 

Հաստատված է Հայաստանի

Հանրապետության Նախագահի

1999 թվականի հուլիսի 23-ի

ՆՀ-350 հրամանագրով

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է:

2. Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խմբային ձեռքբերման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման վերաբերյալ դիմումները նախնական քննարկումից հետո իր առաջարկությունների հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը:

4. Հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

5. Հանձնաժողովը կազմված է նախագահից և անդամներից:

6. Հանձնաժողովի նախագահը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

Հանձնաժողովի գործունեությունը իրականացվում է հանձնաժողովի նիստերի միջոցով:

7. Հանձնաժողովի նիստերն անցկացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի որոշմամբ` նրա անդամներից որևէ մեկը:

Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի կազմի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում նախագահողի ձայնը վճռորոշ է:

8. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերի վերաբերյալ նյութերը պետք է նախապես տրամադրվեն հանձնաժողովի անդամներին:

9. Հանձնաժողովն իր քննարկմանը ներկայացված նյութերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության միջոցով պետական մարմիններից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

10. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ նյութերի նախապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը:

11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ նիստում ներկայացված նյութերի քննարկման հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում:

Հանձնաժողովի նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն:

12. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարման վերահսկողությունը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
23.07.1999
N ՆՀ-350
Հրամանագիր