Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅ ...

30.09.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.12.2003  -ից մինչեւ   30.09.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 16.09.04 թիվ 109-Ն որոշում)

i

600.0071.131103

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                   «13»         11           2003 Թ.

                                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60003353

                                                                               

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2003 թվականի N 71-Ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի է) ենթակետը, Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ բնական մենաշնորհների

կարգավորման հանձնաժողովի

2003 թվականի հոկտեմբերի 22-ի

N 71-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ _____ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

    «_____»___________200__թ.                              ք. Երևան

 

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության (բացառությամբ` փոքր հիդրոէլեկտրակայանների), հաղորդման, բաշխման» և սույն պայմանագրին միանալու դեպքում նաև արտահանման և ներկրման լիցենզիաներ ունեցող անձինք, այսուհետև` Պատվիրատուներ, ղեկավարվելով իրենց կանոնադրությամբ, գործունեության լիցենզիաներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մի կողմից, և էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձը, այսուհետև` Կատարող, ղեկավարվելով իր կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր (Կողմերի ցանկը և տվյալները բերված են N 1 հավելվածում), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Արտադրող` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Արտահանող` Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Բաշխող` էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով.

Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը ___-ին և ավարտվում է հաջորդ օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը ___ -ին.

Մեծածախ գնորդ-վաճառող` էլեկտրաէներգետիկայի ոլորտում լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձ, որին գործունեության լիցենզիայով տրված է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից /ներկրողներից/ էլեկտրաէներգիայի մեծածախ գնման և բաշխողին մեծածախ վաճառքի գործառույթներ իրականացնելու բացառիկ իրավունք.

Ներկրող` Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են լիցենզավորված անձի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Լիցենզավորված անձի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Կատարողը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություններ է մատուցում Պատվիրատուներին:

 

3. Կողմերի պարտականությունները

 

3.1 Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով: Կրիտիկական (վթարային) իրավիճակներում, հաղորդվող հզորությունների սահմանափակման դեպքում էլեկտրամատակարարման առաջնահերթությունը տրվում է ներքին սպառման ապահովմանը:

3.2 Կատարողը պարտավոր է`

ա) Պատվիրատուների միջև կնքված էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի, ինչպես նաև հաղորդման ծառայության պայմանագրերի համաձայն համակարգի ռեժիմների պլանավորումը և կարգավարումը իրականացնելիս` ապահովել համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները»

բ) համաձայն էլեկտրաէներգետիկական համակարգում հաստատված հրահանգների` իրականացնել իր կառավարման և վարույթի տակ գտնվող Պատվիրատուների կայանքների օպերատիվ կարգավարումը, ապահովելով այդ կայանքների ռեժիմների համապատասխանությունը անվտանգության նորմերին,

գ) ապահովել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի իրականացումը,

դ) Պատվիրատուների հարցման դեպքում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկատվությունը համարվում է առևտրային գաղտնիք,

ե) հաշվարկել և Պատվիրատուներին ներկայացնել համակարգային նշանակության ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքերի նախադրվածքներն ու դրանց անհրաժեշտ փոփոխությունները և իր կողմից սահմանված ու Պատվիրատուի հետ համաձայնեցված կարգով հսկել դրանց (սարքերի) աշխատանքը,

զ) հաստատել Պատվիրատուների համակարգային նշանակության կայանքների վերանորոգման կամ այլ նպատակներով աշխատանքից դուրսբերման տարեկան պլանները և ապահովել դրանց կատարումը,

է) կազմակերպել համակարգի հուսալիության ու կայունության խախտման դեպքերի քննությունը և դրանց քննարկումը շուկայի մասնակիցների և Հանձնաժողովի հետ,

թ) իր կողմից մշակված և Հանձնաժողովի հաստատած կարգով Արտադրողների մոտ իրականացնել պայմանագրային հզորությունների պատրաստականության ստուգումներ և դրանց անցկացման մասին համապատասխան կարգով սահմանված ժամկետներում տեղեկացնել Մեծածախ գնորդ-վաճառողին,

ժ) իր կողմից սահմանված կարգով վարել և պահպանել օպերատիվ գրանցամատյանները և օպերատիվ հրահանգների ձայնագրությունները:

3.3 Պատվիրատուները պարտավոր են`

ա) էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի, ինչպես նաև հաղորդման ծառայության պայմանագրերը, մինչև կնքելը, համաձայնեցնել համակարգի օպերատորի հետ` նրա կողմից համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը ապահովելու համար,

բ) էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնոլոգիական և տնտեսական կարգավարման գործառույթները իրականացնելու նպատակով անվերապահորեն կատարել Կատարողի տված հրահանգները` համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանած Շուկայի կանոնների,

գ) չխոչընդոտել Կատարողին (նրա լիազոր ներկայացուցիչներին) իր պայմանագրային պարտականությունների կատարման նպատակով մուտք գործել Արտադրողի կամ Հաղորդողի կամ Բաշխողի տնօրինության տակ գտնվող տարածքները,

դ) ապահովել իրենց կայանքներում տեղադրված` Կատարողի սեփականությունը հանդիսացող կապի միջոցների պահպանումը, ինչպես նաև տեղեկատվական համակարգի սարքերի սարքինությունը և սեղմ ժամկետում վերացնել հայտնաբերված թերությունները,

ե) Կատարողին անհապաղ հայտնել նրա կառավարման և վարույթի տակ գտնվող` Պատվիրատուի կայանքներում ի հայտ եկած բոլոր թերությունների ու անսարքությունների մասին, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել սույն պայմանագրի և գործող հրահանգների կամ կնքված առևտրային պայմանագրերի կատարումը,

զ) էլեկտրաէներգետիկական համակարգի կրիտիկական (վթարային) իրավիճակներում գործել համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի:

 

4. Կատարողին մատուցած ծառայությունների համար վճարման կարգը

 

4.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

4.2 Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձը Կատարողի մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագրեր և ներկայացնում Մեծածախ գնորդ-վաճառողին:

4.3 Պատվիրատուներին (բացառությամբ` Արտահանողների և Ներկրողների) մատուցած ծառայությունների համար, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը, Կատարողին վճարում է Մեծածախ գնորդ-վաճառողը` առանձին երկկողմ պայմանագրի դրույթներին համապատասխան, համաձայն Հանձնաժողովի սահմանած սակագնի:

4.4 Արտահանողներին կամ Ներկրողներին մատուցած ծառայությունների համար Կատարողին վճարում են համապատասխանաբար Արտահանողները կամ Ներկրողները` Կատարողի հետ կնքված առանձին համաձայնագրով սահմանված պայմաններին համապատասխան:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

6. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

6.1 Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք Ֆորս մաժորի հետևանք են:

6.2 Կողմերը պարտավոր են Ֆորս մաժորային վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

7. Տարաձայնությունների լուծումը

 

7.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. Պայմանագրին միանալու կարգը

 

8.1 Ցանկացած նոր Պատվիրատու, համապատասխան գործունեության լիցենզիան ուժի մեջ մտնելուց հետո, սույն պայմանագրին միանալու նպատակով, մեկօրյա ժամկետում դիմում է Կատարողին` կցելով իրեն գործունեության լիցենզիա տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշման պատճենը:

8.2 Արտահանող (Ներկրող) հանդիսացող նոր Պատվիրատուն էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման (ներկրման) պայմանագրով նախատեսված արտահանում (ներկրում) իրականացնելու օրվանից առնվազն ____ օր առաջ դիմում է Կատարողին` կցելով իրեն գործունեության լիցենզիա տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշման պատճենը և էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման (ներկրման) պայմանագիրը:

8.3 Կատարողը նոր Պատվիրատուի սույն պայմանագրին միանալու մտադրության մասին գրավոր տեղեկացնում է բոլոր Պատվիրատուներին: Սույն պայմանագրին նոր Պատվիրատուի միանալու համար Կատարողի և Պատվիրատուների համաձայնությունը չի պահանջվում:

8.4 Նոր Պատվիրատուն Կատարողի հետ սույն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող համաձայնագիր կնքելուց և այն Հանձնաժողովում գրանցելու պահից համարվում է միացած սույն պայմանագրին:

8.5 Արտահանող (Ներկրող) հանդիսացող նոր Պատվիրատուն սույն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N 2 հավելվածի համաձայն կնքված համաձայնագիրը Հանձնաժողովի կողմից գրանցման պահից համարվում է միացած սույն պայմանագրին:

 

9. Այլ պայմաններ (կազմում են Կողմերը)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

10. Պայմանագրի գործողության ժամկետը և փոփոխման կարգը

 

10.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից և գործում է մինչև 200__թ.__________:

10.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից:

10.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրերում` ներկայացնելով այն Հանձնաժողովի գրանցմանը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:

10.4 Պայմանագիրը կազմված է ______ օրինակից` մեկական Կատարողի, յուրաքանչյուր Պատվիրատուի և Հանձնաժողովի համար:

 

11. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1` Կողմերի ցանկը և տվյալները

Հավելված N 2` Համաձայնագիր Արտահանող կամ Ներկրող հանդիսացող նոր Պատվիրատուի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագրին միանալու վերաբերյալ

 

Հավելված 1

ՀՀ բնական մենաշնորհների

կարգավորման հանձնաժողովի

2003 թվականի հոկտեմբերի 22-ի

N 71-Ն որոշմամբ հաստատված

պայմանագրի

 

Կողմերի ցանկը և տվյալները

 

1. Պատվիրատուներ`

_____________________________________________________________________

                          ընկերության անվանումը

ի դեմս ____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

_____________________________________________________________________

                          ընկերության անվանումը

ի դեմս ____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

_____________________________________________________________________

                          ընկերության անվանումը

ի դեմս ____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

_____________________________________________________________________

                          ընկերության անվանումը

ի դեմս ____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

2. Կատարող`

_____________________________________________________________________

                          ընկերության անվանումը

ի դեմս ____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

3. Կողմերի գտնվելու վայրը և հաշվարկային համարները`

 

    Պատվիրատուներ`                     Կատարող`

    գտնվելու վայրը ______________      գտնվելու վայրը___________________

    Հ/հ _________________________      Հ/հ _____________________________

     ____________________________      _________________________________

    Հեռախոս                            Հեռախոս

    Ֆաքս                               Ֆաքս

    Գործունեության լիցենզիա N          Գործունեության լիցենզիա N

    Ղեկավար                            Ղեկավար

________________________________  _________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն) (ստորագրություն, անուն, ազգանուն)

    Կ.Տ.                                                         Կ.Տ.

 

Պատվիրատուներ`

գտնվելու վայրը __________________

Հ/հ _____________________________

_________________________________

Հեռախոս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

_________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

.____________________________________________________________.

| ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով            |

| Գրանցված է «___» _____________ 200 __ թ.                   |

| Գրանցման N ___                                             |

|                                                            |

| Պատասխանատու  ________________________________             |

|               (ստորագրություն, անուն, ազգանուն)            |

.____________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ բնական մենաշնորհների

կարգավորման հանձնաժողովի

2003 թվականի հոկտեմբերի 22-ի

N 71-Ն որոշմամբ հաստատված

պայմանագրի

 

Համաձայնագիր

Արտահանող կամ Ներկրող հանդիսացող նոր Պատվիրատուի

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների

մատուցման պայմանագրին միանալու վերաբերյալ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Սույն համաձայնագիրը կնքված է`

Արտահանող (Ներկրող) հանդիսացող Պատվիրատուի`

____________________________________________________________________,

(ընկերության անվանումը)

ի դեմս _____________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

և Կատարողի ________________________________________________________,

(ընկերության անվանումը)

ի դեմս _____________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

միջև:

 

1.2 Կողմերը ղեկավարվում են էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագրի բոլոր դրույթներով, բացառությամբ 4-րդ գլխի 4.2 և 4.3 կետերի, 9-րդ գլխի և 10-րդ գլխի 10.1 և 10.4 կետերի:

 

2. Կատարողին իր մատուցած ծառայությունների համար վճարման կարգը

 

2.1 Մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձը Կատարողի մատուցած ծառայությունների համար կազմում է հաշիվ-ապրանքագրեր և ներկայացնում Արտահանողին կամ Ներկրողին:

2.2 Վճարումներն իրականացվում են Արտահանողի կամ Ներկրողի կողմից մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը:

 

3. Այլ պայմաններ (կազմում են Կողմերը)

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

4. Համաձայնագրի գործողության ժամկետը

 

4.1 Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից և գործում է մինչև 200___թ. (մինչև էլեկտրական էներգիայի արտահանման (ներկրման) պայմանագրով սահմանված արտահանում (ներկրում) իրականացնելու ժամկետը):

4.2 Սույն համաձայնագիրը կազմված է ______ օրինակից` մեկական Կատարողի, Արտահանողի (Ներկրողի) և Հանձնաժողովի համար:

 

Կողմերի գտնվելու վայրը և հաշվարկային համարները`

 

    Պատվիրատու`                        Կատարող`

    գտնվելու վայրը ______________      գտնվելու վայրը___________________

    Հ/հ _________________________      Հ/հ _____________________________

     ____________________________      _________________________________

    Հեռախոս                            Հեռախոս

    Ֆաքս                               Ֆաքս

    Գործունեության լիցենզիա N          Գործունեության լիցենզիա N

    Ղեկավար                            Ղեկավար

________________________________  _________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն) (ստորագրություն, անուն, ազգանուն)

    Կ.Տ.                                                         Կ.Տ.

 

.____________________________________________________________.

| ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով            |

| Գրանցված է «___» _____________ 200 __ թ.                   |

| Գրանցման N ___                                             |

|                                                            |

| Պատասխանատու  ________________________________             |

|               (ստորագրություն, անուն, ազգանուն)            |

.____________________________________________________________.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
22.10.2003
N 71-Ն
Որոշում