(ուժը կորցրել է 30.11.2020 թիվ 1911-Ն որոշում)
i
040.1385.121103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2003 թվականի N 1385-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում բացել արտաբյուջետային հաշիվ:
2. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքերը ոռոգման համակարգի պարտապաններից հարկադիր կատարման վարույթում գանձվող գումարներից պահանջատիրոջ համաձայնությամբ տրվող 10 տոկոս մասհանումներն են, իսկ ելքերը կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված նախահաշվով` գլխավոր հարկադիր կատարողի որոշմամբ` ոռոգման համակարգի պարտապանների նկատմամբ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում այնպիսի ծախսերի ֆինանսավորման համար, որոնք ներառված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կատարողական գործողությունների կատարման ծախսերում` ներառյալ հարկադիր կատարողին տրվող խրախուսման գումարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ