(ուժը կորցրել է 29.02.16 թիվ 06-Ն հրաման)
i
100.0635.211003
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 10 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10003334
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2003 թվականի N 635-Ն
i
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ, ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշման.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, ստոմատոլոգիական կաբինետների գործունեության համար անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների և նյութերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2003 թվականի հուլիսի 25-ի
N 635 հրամանի
ՑԱՆԿ
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ, ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ
1. բերանբացիչ - 1 հատ
2. լեզվաբռնիչ - 1 հատ
3. ադրենալին 1 %, 1,0 միլիլիտրանոց - 10 սրվակ
4. կորդիամին 25 % 2,0 միլիլիտրանոց - 10 սրվակ
5. դիմեդրոլ 1 % 1,0 միլիլիտրանոց - 10 սրվակ
6. անալգին 50 % 1,0 միլիլիտրանոց - 10 սրվակ
7. պրեդնիզոլոն 30 միլիգրամանոց, 1,0 միլիլիտրանոց - 10 սրվակ
8. անուշադրի սպիրտ - 1 ֆլակոն
9. էուֆիլին 2,4% 5,0 միլիլիտրանոց - 10 սրվակ
10. դիբազոլ 1% 1,0 միլիլիտրանոց - 10 սրվակ
11. ստրոֆանտին - Կ 0,0025% 1,0 միլիլիտրանոց - 10 սրվակ
12. ֆիզ. լուծույթ 0,9 % 500,0 միլիլիտրանոց - 2 ֆլակոն
13. գլյուկոզա 0,5 % 500,0 միլիլիտրանոց - 2 ֆլակոն
14. ինսուլին - 2 սրվակ
15. նիտրոգլիցերին 0, 001 N 40 - 1 տուփ
16. էթիլային սպիրտ 96 % - 1000 միլիլիտրանոց - 1 ֆլակոն
17. ներարկիչներ - 10 և 20 միլիլիտրանոց - 50 հատ
18. ձգալարան - 1 հատ
19. յոդի լուծույթ 5 % - 1000 միլիլիտրանոց - 1 ֆլակոն
20. վալիդոլ 0,006 N 10 - 2 տուփ
21. մկրատ - 1 հատ
22. վիրադանակ - 1 հատ