(ուժը կորցրել է 10.12.12 թիվ 31-Ն որոշում)
i
603.0005.150403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60303124
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2003 թվականի N 05-Ն
i
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ /ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ/ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ» ԵՎ «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԻԶՆԵՍ /ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ/ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Անհատ ձեռնարկատերերի վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը» և «Անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող հարցաթերթի լրացման կարգի մասին հրահանգը»` համաձայն հավելված 1-ի:
(որոշումը փոփ. 13.02.09 թիվ 14-Ն որոշում)
Հավելված 1
i
ՀՐԱՀԱՆԳ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
1. Ընդհանուր դրույթներ
Սույն հրահանգը սահմանում է անհատ ձեռնարկատերերի կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 29 մայիսի 2001թ. «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:
Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է, որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:
Հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր անհատ ձեռնարկատերերը:
Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: Կետ 6-ում նշված գործունեության տեսակները լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից` քննարկելով հարցաթերթի ներկայացման վայրում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:
Հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:
Հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցե(ներ)ով և սահմանված ժամկետում:
2. Լրացման կարգը
Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող անհատ ձեռնարկատիրոջ համաձայնության դեպքում, որի համար 3-ից 9 կետերի դիմաց (____) -ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի (հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:
Հարցաթերթի կետ 1-ը` «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 2-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:
3-րդ` «անհատ ձեռնարկատերի անունը, ազգանունը», 4-րդ` «անհատ ձեռնարկատերի պետական գրանցման վայրը (հասցեն)» կետերը լրացվում են անհատ ձեռնարկատերին տրված վկայականի հիման վրա:
5-րդ` «Անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայրը (հասցեն)» կետը լրացվում է, եթե պետական գրանցման հասցեն չի համընկնում գործունեության իրականացման հասցեի հետ:
6-րդ` «հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են անհատ ձեռնարկատերի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և՛ հիմնական, և՛ ոչ հիմնական) տեսակները` ըստ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է անհատ ձեռնարկատերի կողմից` քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:
7-րդ` «թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ծավալ/հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի կետ 6-ում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:
8-րդ կետում լրացվում է աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա համար:
Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 6-րդ (ինչպես նաև 7-րդ) կետում նշված գործունեության տեսակների (հասույթների) հաջորդականությանը:
9-րդ` «անհատ ձեռնարկատերը ներկայումս (հարցաթերթի լրացման պահին) գործում է, թե ոչ» կետում կատարել նշում (v) «Այո» կամ «Ոչ»:
Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
10-րդ` «անհատ ձեռնարկատեր» կետը ստորագրվում է անհատ ձեռնարկատերի կողմից:
11-րդ կետում նշվում է հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:
Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության բիզնես ռեգիստրի բաժին 524245 հեռախոսահամարով:
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ)
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹ (տարեկան)
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 20 ___ թվականի արդյունքներով
.________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական |
|խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան |
|ծրագրի», «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի |
|վարման» կարգի և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի |
|________________________________________________________________________|
|«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |Հաստատված է` |
|Հանրապետության օրենքի 14 հոդվածի համաձայն |Հայաստանի Հանրապետության|
|«Վիճակագրական տվյալները համարվում են գաղտնի |վիճակագրության պետական |
|(այսուհետ` վիճակագրական գաղտնիք)... Տվյալները, |խորհրդի 2007 թ. |
|որոնք հասանելի են հանրությանը այլ աղբյուրներից,|նոյեմբերի 23-ի |
|վիճակագրական գաղտնիք չեն համարվում... |թիվ 19-Ն որոշմամբ |
|Վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները առանց | |
|դրանք ներկայացնողի համաձայնության, հրապարակման |Ներկայացվում է` |
|կամ այլ ձևով տարածման ենթակա չեն... |Հայաստանի Հանրապետության|
|Տեղեկությունների ներկայացման կամ այլ ձևով |Ազգային վիճակագրական |
|չտարածման դրույթը չի գործում այն դեպքում, երբ |ծառայության մարզային |
|դրանք հանդիսանում են բնական կամ այլ |գործակալությանը |
|մենաշնորհային գործունեությունն արտացոլող | |
|տեղեկություններ...»: | |
| | |
|Պետական վիճակագրական դիտարկումների համար |Ներկայացնում են` |
|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը |անհատ ձեռնարկատերերը |
|սահմանված ժամկետում չներկայացնելը կամ սահմանված| |
|կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց|Ներկայացման ժամկետը` |
|ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) |մինչև հաշվետու տարվան |
|ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ |հաջորդող մայիսի 1-ը: |
|տրամադրողների համար առաջացնում է | |
|պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված | |
|կարգով: | |
.________________________________________________________________________.
1. Պետական ռեգիստրում գրանցման համարը ._____. ._________.
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի) ._____. ._________.
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ութանիշ թիվ) ._______________.
(լրացվում է համաձայն հարկային պետական ._______________.
ծառայության կողմից տրված վկայականի)
Եթե համաձայն եք, որ այլ մարմինների կամ երրորդ անձանց հարցման դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրվեն հաջորդ 3-րդ 9 կետերի տվյալները, ապա այստեղ (__) նշեք «ԱՅՈ»: Եթե համաձայն եք միայն որոշ ցուցանիշների տրամադրման հետ, ապա «ԱՅՈ», նշումը կատարեք համապատասխան կետի դիմաց:
3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
_______________________________________________________________________
4. Անհատ ձեռնարկատերի պետական գրանցման վայրը (հասցեն) (___)
4.1. մարզը _____________ ծածկագիրը* .___.
.___.
4.2. համայնքը _____________ ծածկագիրը* ._____.
._____.
4.3. բնակավայրը _____________
4.4. փողոցը, շենքը, բնակարանը _____________ փոստային դասիչը /_/_/_/_/ 4.5. հեռախոս(ներ)ը ____________
5. Անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայրը (հասցեն) (___)
5.1. մարզը _____________ ծածկագիրը* .___.
.___.
5.2. համայնքը _____________ ծածկագիրը* ._____.
._____.
5.3. բնակավայրը _____________
5.4. փողոցը, շենքը, բնակարանը _____________ փոստային դասիչը /_/_/_/_/ 5.5. հեռախոս(ներ)ը ____________
5. Հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակ(ներ)ը (___)
6.1. ____________________ ծածկագիրը* ._________.
._________.
6.2. ____________________ ծածկագիրը* ._________.
._________.
6.3. ____________________ ծածկագիրը* ._________.
._________.
.________________________________________________________________________.
|7. Թողարկված արտադրանքի, կատարված |8. Աշխատողների թվաքանակը ըստ կետ |
|աշխատանքների, մատուցված ծառայությու-|6-ում նշված գործունեության |
|ների ծավալը/հասույթը |տեսակների** |
|(առանց ավելացված արժեքի և ակցիզային| |
|հարկերի)` ըստ կետ 6-ում նշված | |
|գործունեության տեսակների** (___)| (___)|
| | |
|7.1. ------------------- հազար դրամ | 8.1. ------------------------ մարդ|
|7.2. ------------------- հազար դրամ | 8.2. ------------------------ մարդ|
|7.3. ------------------- հազար դրամ | 8.3. ------------------------ մարդ|
|7.4. ընդամենը ---------- հազար դրամ | 8.4. ընդամենը --------------- մարդ|
.________________________________________________________________________.
9. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վայրը (___)
(եթե չի համընկնում բնակության վայրի հետ)
մարզը _____________ ծածկագիրը* .___.
.___.
համայնքը _____________ ծածկագիրը* ._____.
._____.
բնակավայրը _____________ փոստային դասիչը /__/__/__/__/__/__/
փողոցը, շենքը, բնակարանը ___________________ հեռախոս(ներ)ը ______________
9. Անհատ ձեռնարկատերը ներկայումս (լրացման պահին) գործում է, թե ո՞չ
(կատարել նշում (v))
9.1 .__________. 9.2 .____________.
| ԱՅՈ | | | ՈՉ | |
.__________. .____________.
10. Անհատ ձեռնարկատեր` ______________________ /ստորագրություն/ 11. Լրացման ամսաթիվը ________________
* Ծածկագրերը լրացվում եմ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մասնագետների կողմից` քննարկելով անհատ ձեռնարկատերի հետ
** Աշխատողների թվաքանակի և հասույթի` ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում խնդրում ենք տալ Ձեր մոտավոր գնահատականները
(հրահանգը խմբ.23.11.07 թիվ 19-Ն որոշում)