Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐ ...

12.04.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.05.1997  -ից մինչեւ   12.04.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 25.03.02 թիվ 284 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«30» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 1996 թ. թիվ 397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի և հայտարարագրերի ձևերի հաստատման մասին» թիվ 342 որոշման 3-րդ կետի, և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հայտարարագրերի ձևը և հայտարարագրման կարգը (կցվում են) ու դրանք կիրարկել 1997 թվականի ապրիլի 1-ից:

/փոփ. 14.04.97 թիվ 73 որոշում/

2. Սահմանել, որ`

i

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եկամտահարկ վճարող հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր եկամուտներ են ստացել Հայաստանի հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից, պարտավոր են նշված կազմակերպություններից ստացած եկամուտների մասին ներկայացնել հայտարարագրեր` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով և բյուջե վճարել դրանց հիման վրա հաշվարկված եկամտահարկի գումարները.

բ) ֆիզիկական անձինք սույն կետի «ա» ենթակետի, ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները խախտելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում են պատասխանատվություն.

գ) Հայաստանի Հանրապետության նախարարությունները, վարչությունները, գերատեսչությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը միջազգային և օտարերկրյա հասարակական (այդ թվում` բարեգործական), կրոնական կազմակերպություններից եկամուտներ ստացող, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնության և զարգացման ծրագրերի իրագործմանը մասնակցած ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան եկամտահարկ վճարող հանդիսացող իրենց աշխատողների նախորդ տարվա ընթացքում ստացած եկամուտների և մշտական բնակության վայրի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:

դ) սույն որոշմամբ հաստատված կարգի գործողությունը չի տարածվում ՄԱԿ-ում և նրա մասնագիտացված գործակալություններում աշխատող (բացառությամբ ժամավճարով և հատուկ ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած եկամուտների վրա:

/2-րդ կետը փոփ. 14.04.97 թիվ 73 որոշում/

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններին` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, նախորդ տարվա ընթացքում իրենց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարված եկամուտների և նրանց մշտական բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 30-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թվականի

դեկտեմբերի 30-ի թիվ 397 որոշմամբ

 

Ձև թիվ 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների

դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական

հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական)

կազմակերպություններից ֆիզիկական անձանց 199 թվականին

ստացած եկամուտներ *)

 

Սույն հայտրարագիրը հանդիսանում է ՆԱԽՆԱԿԱՆ, ՎԵՐՋՆԱԿԱՆ (ընդգծել):

 

1. Իդենտիֆիկացիոն համարը _____________________________________________

 

2. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________

 

3. Մշտական բնակության վայրը (հասցեն) _________________________________

 

4. Հեռախոսահամարները` բնակ. ___________________ , աշխ. _______________

 

5. Անձնագրի տվյալները` սերիա _______ թիվ _______ տրված _______________

 

6. Մշտական բնակության վայրի

հարկային մարմինը __________________________________________________

 

7. Հիմնական աշխատանքի վայրը,

պաշտոնը ___________________________________________________________

 

8. Գործատուի լրիվ անվանումը և փոստային հասցեն _______________________

 

___________________________________________________________________

 

9. Եկամտի աղբյուրի առաջացման ժամանակահատվածը`

 

._______________________________________________________________.

| I | II | III | IV  |V | VI  | VII | VIII  |IX | X | XI | XII  |

|___|____|_____|_____|__|_____|_____|_______|___|___|____|______|

._______________________________________________________________.

 

10. Արտոնություններ`

 

10.1. Հարկման ենթակա եկամտի պակասեցում.

ա) ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի (6-ապատիկի,

8-ապատիկի, 10-ապատիկի) չափով` ________ ամիսների համար _____դրամ:

 

Պակասեցման հիմք հանդիսացող փաստաթղթերը ____________________________

 

բ) երեխաների և խնամարկյալների գծով` _____ անձ, ____ ամիսների համար

 

____________դրամ:

 

Պակասեցման հիմք հանդիսացող փաստաթղթերը ____________________________

 

10.2. Այլ հիմքեր, որոնք տալիս են հարկային արտոնության իրավունք

 

_____________ ամիսների համար ______________ դրամ:

 

_____________________

*) Ներկայացվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը,

կամ եկամտի աղբյուրի առաջացման օրվանից մեկ ամիս հետո` 5-օրյա

ժամկետում, ինչպես նաև եկամտի աղբյուրի գոյությունը դադարելու

դեպքում 5-օրյա ժամկետում.

 

11. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից 199 թվականին ստացած աղբյուրի մոտ հարկման ենթակա եկամուտները և տարեկան եկամտահարկի վերահաշվարկը.

 

.________________________________________________________________________.

| Ա|            Եկամտի տեսակը     |Պա-  |Հարկ-  |Եկա-| Կանխա- | Ենթակա է |

| մ|                              |կա-  |ման    |մտա-|վճարային| լրավճար- |

| ի|                              |սե-  |ենթա-  |հար-|        | ման կամ  |

| ս|                              |ցում-|կա     |կի  | ձևով   | վերա-    |

| ն|                              |ների |եկա-   |գու-| վճարված| դարձման  |

| ե|                              |գու- |մուտը  |մարը| հարկի  | (9-10 սն)|

| ր|                              |մարը |(6-7սն)|    | գումարը|          |

|  |______________________________|     |       |    |        |          |

|  |աշխա-  |նյու-|քաղա- |աղբ- |ըն-|     |       |    |        |          |

|  |տավարձ |թա-  |քացիա-|յու- |դա-|     |       |    |        |          |

|  |և  դը- |կան  |կան   |րի   |մե-|     |       |    |        |          |

|  |րան    |օգ-  |իրավա-|մոտ  |նը |     |       |    |        |          |

|  |հավա-  |նու- |կան   |հարկ-|   |     |       |    |        |          |

|  |սարեց- |թյուն|պայմա-|ման  |   |     |       |    |        |          |

|  |ված    |     |նագրե-|ենթա-|   |     |       |    |        |          |

|  |վճա-   |     |րով   |կա   |   |     |       |    |        |          |

|  |րումներ|     |ստաց- |այլ  |   |     |       |    |        |          |

|  |       |     |ված   |եկա- |   |     |       |    |        |          |

|  |       |     |եկա-  |մուտ |   |     |       |    |        |          |

|  |       |     |մուտը |     |   |     |       |    |        |          |

|__________|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|1   |2    | 3   |  4   | 5   | 6 |  7  |  8    | 9  |  10    |  11      |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|I   |     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|II  |     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|III |     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|IV  |     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|V   |     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|VI  |     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|VII |     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|VIII|     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|IX  |     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|X   |     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|XI  |     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|XII |     |     |      |     |   |     |       |    |        |          |

|____|_____|_____|______|_____|___|_____|_______|____|________|__________|

|Ընդա|     |     |      |     |   |     |       |    |        |          |

|մենը|     |     |      |     |   |     |       |    |        |          |

.________________________________________________________________________.

 

     «    » ____________199  թ.       ________________________________

                                        (հայտարարատուի ստորագրությունը)

 

Հայտարարագիրը գրանցված

   է հարկային մարմնում          __________________________________________

                                (հարկային մարմնի աշխատողի ստորագրությունը)

 

______________________________________________

(հարկային մարմնի ղեկավարի ստորագրությունը)

 

   «  » _______________199  թ.

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թվականի

դեկտեմբերի 30-ի թիվ 397 որոշմամբ

 

Կ  Ա  Ր  Գ

 

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների

դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական

հիմնարկներից ու միջազգային (միջկառավարական)

կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտների

հայտարարագրման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից (այսուհետև` դիվանագիտական և միջազգային կազմակերպություններ) վճարման աղբյուրի մոտ հարկման ենթակա եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում միջազգային ոչ կառավարական և օտարերկրյա հասարակական (այդ թվում` բարեգործական), կրոնական կազմակերպություններից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց վրա, որոնց հարկումը պետք է իրականացվի եկամուտների վճարման աղբյուրի մոտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

 

II. Տերական եկամուտների հայտարարագրման կարգը

 

3. Եկամուտները սույն կարգին համապատասխան հայտարարգրվում են միայն այն դեպքում, երբ, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթների, հարկման ենթակա եկամուտներ վճարելիս, եկամտահարկը չի պահվել եկամտի վճարման աղբյուրի մոտ:

4. Սույն կարգով սահմանված դեպքերում ֆիզիկական անձանց հարկումն իրականացվում է`

ա) ֆիզիկական անձինք տարվա ընթացքում դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից յուրաքանչյուր ամսվա համար ստացած եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկման ենթակա եկամուտներից մինչև հաջորդ ամսվա 15-ը կատարում են եկամտահարկի կանխավճարային մուծումներ` 25 տոկոս հաշվարկային հաստատուն դրույքաչափով.

բ) տարվա ավարտից հետո եկամտահարկի տարեկան գումարը հաշվարկվում է ըստ փաստացի ստացված եկամտի` մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը ներկայացվող հայտարարագրի հիման վրա`

- աշխատավարձի և դրան հավասարեցված այլ եկամուտների, քաղաքացիական-իրավական պայմանագրերի ու այլ հիմունքներով կատարված աշխատանքների դիմաց վարձատրության, ինչպես նաև նյութական օգնության ու նվիրատվության տեսքով եկամուտների ստացման դեպքում տարեկան եկամտահարկի գումարի վերահաշվարկը կատարվում է տարեկան հայտարարագրի (ձև թիվ 3) հիման վրա: Ընդ որում, վերահաշվարկը կատարվում է փաստացի եկամուտների ստացման յուրաքանչյուր ամսվա համար «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերով: Ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված եկամտահարկի գծով արտոնությունների տրամադրումն իրականացվում է վերը նշված վերջնական հայտարարագրերի հիման վրա` ընդհանուր հիմունքներով:

Տարեկան արդյունքներով հաշվարկված հարկի տարեկան գումարի և տարվա ընթացքում վճարված գումարների տարբերությունը ենթակա է լրացուցիչ վճարման կամ վերադարձման` հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ից ոչ ուշ, իսկ եկամտի աղբյուրի գոյությունը դադարելու դեպքում` 15-օրյա ժամկետում.

- դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև այլ աղբյուրներից եկամտի վճարման աղբյուրի մոտ չհարկվող եկամուտների ստացման դեպքում տարեկան եկամտահարկի գումարի վերահաշվարկը կատարվում է «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի և հայտարարագրերի ձևերի հաստատման մասին» թիվ 342 որոշման հիման վրա.

գ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից վճարվող գործունեության ստուգումների, ուսումնասիրությունների (հետազոտությունների) նյութերի, վճարողների եկամուտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս տեղեկությունների հիման վրա:

5. Տարվա ընթացքում դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամտի աղբյուրի ստացման դեպքում ֆիզիկական անձինք եկամտի աղբյուրի առաջացման (եկամտի ստացման իրավունքի առաջացման) օրվանից մեկ ամիս հետո` 5-օրյա ժամկետում, գրանցվում են իրենց մշտական բնակության վայրի հարկային տեսչությունում` լրացնելով հայտարարագիրը (ձև թիվ 3), ընդգծելով հայտարարագրի առաջին տողի «ՆԱԽՆԱԿԱՆ» բառը և լրացնելով հայտարարագրի 1-10-րդ կետերը:

6. Ֆիզիկական անձը տարվա ավարտից հետո` մինչև մարտի 1-ը, պարտավոր է ներկայացնել փաստացի ստացված եկամուտների մասին տարեկան հայտարարագիրը (ձև թիվ 3)` ընդգծելով հայտարարագրի առաջին տողի «ՎԵՐՋՆԱԿԱՆ» բառը և լրացնելով նույն հայտարարագրի մնացած բոլոր կետերը:

Եկամտի աղբյուրը դադարելու (եկամտի ստացման իրավունքը դադարելու) դեպքում հայտարարագիրը տրվում է դադարելու օրվանից 5-օրյա ժամկետում:

Հայտարարագրին կից ներկայացվում են`

ա) եկամտահարկի գծով արտոնությունների իրավունքը հաստատող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը: Դրանց բացակայության դեպքում տարեկան եկամտահարկի վերահաշվարկը կատարվում է առանց արտոնությունների վերապահման.

բ) տարվա ընթացքում կանխավճարային ձևով հարկի վճարումների կատարումը հաստատող փաստաթղթերը:

Այն դեպքում, երբ ֆիզիկական անձը դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացված եկամուտների հետ մեկտեղ այլ աղբյուրներից ևս տարվա ընթացքում ստացել է «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագրման ենթակա համանման եկամուտներ, ապա տվյալ եկամուտների գծով վերջնահաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի և հայտարարագրերի ձևերի հաստատման մասին» թիվ 342 որոշմամբ հաստատված թիվ 1 ձևի կամ թիվ 2 ձևի հայտարարագրի հիման վրա: Նշված դեպքում տարվա ընթացքում թիվ 3 ձևի հայտարարագրով կանխավճարային ձևով վճարված հարկի գումարները հաշվանցվում են` գրանցվելով թիվ 1 ձևի կամ թիվ 2 ձևի հայտարարագրի համապատասխանաբար «Եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված հարկի գումարը» կամ «Աղբյուրի մոտ պահված (գանձված) հարկի գումարը» սյունակներում, եթե առկա են վճարումները հաստատող փաստաթղթերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.1996
N 397
Որոշում