(ուժը կորցրել է 21.07.08 թիվ 525-Ա որոշում)
i
041.0497.141003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հոկտեմբերի 2003 թվականի N 497-Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Ղուկասյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Վ. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության պետ
Մ. Չիլինգարյան - ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության
վարչության պետ
Զ. Հովհաննիսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության
աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության
վարչության պետ
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարության աշխատակազմի միջազգային
հարաբերությունների և սփյուռքի հետ
համագործակցության վարչության պետ
Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի
զարգացման և արտաքին կապերի վարչության պետ
Ա. Նորեկյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ս. Հովակիմյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն
Դ. Գևորգյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի
և տեղեկատվության վարչության պետ
Ս. Ֆահրադյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի
աշխատակազմի մաքսասակագնային կարգավորման վարչության
պետ
Վ. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության աշխատակազմի հարկային վարչարարության
կատարելագործման վարչության միջազգային հարկային
հարաբերությունների բաժնի պետ
Է. Աղաջանյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող
Մ. Հայրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի միջազգային ֆինանսական
համագործակցության բաժնի պետ
Գ. Խանիկյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի
անվան տնտեսագիտական ինստիտուտի փոխտնօրեն
Վ. Մովսիսյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի
գործադիր տնօրեն
Է. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության ռեֆերենտ
Ն. Շահմուրադյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության Արևելյան Եվրոպայի բաժնի վարիչ
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
(1-ին կետը փոփ. 30.11.05 թիվ 944-Ա որոշում)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մարտի 27-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 167 որոշման 1-ին կետը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ