Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐԱՅԻ ...

21.12.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.07.1995  -ից մինչեւ   21.12.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 21.12.99 թիվ 213 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

21 հուլիսի 1995 թվականի թիվ 122

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. հունիսի 7-ի թիվ 321 որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը  որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին` սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում բոլոր սպասարկվող ձեռնարկություններից, կազմակերպություններից, հիմնարկություններից (այդ թվում` բյուջետային) և անհատ ձեռներեցներից պահանջել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան օղակից հարկ վճարողների հաշվառման համարների ստացման մասին տեղեկանքի ներկայացումը:

2. Սահմանել, որ 1995 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվում է հարկ վճարողների հաշվառման համարներ չստացած հաճախորդների բանկային սպասարկումը:

3. Սահմանել, որ ՀՀ պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների կատարման դեպքում վճարման հանձնարարագրերի (ձև 0401002) ձախ մասում հարկ վճարողի անվանումից առաջ «Կոդ» նշումով ազատ վանդակում պարտադիր կարգով նշվում է հարկ վճարողների հաշվառման ութանիշ համարը:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների գլխավոր վարչության վրա:

 

21 հուլիսի 1995 թ.

թիվ 122

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
21.07.1995
N 122
Որոշում