(ուժը կորցրել է 08.09.04 թիվ 278-Ն որոշում)
i
505.0280.100903
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 09 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50503279
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2003 թվականի N 280-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2003 թվականի օգոստոսի 20-ի թիվ 3-892 գրությունը`
ՀՀ Լոռու մարզպետի 2002 թ. նոյեմբերի 4-ի «ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 186-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելված 1-ի և 2-ի`
i
1) 6-րդ կետերի «9» թիվը փոխարինել «6» թվով,
2) 6-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով: