(ուժը կորցրել է 29.10.15 թիվ 1317-Ն որոշում)
i
040.1205.011003
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2003 թվականի N 1205-Ն
ԱՎԱՐՏՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել, որ ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք է հանդիսանում համայնքի ղեկավարի կամ մարզպետի (ըստ գույքի գտնվելու վայրի) կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ ավարտված շենքի, շինության արտաքին չափերն ու հարկայնությունը համապատասխանում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին:
(1-ին կետը փոփ. 16.04.09 թիվ 399-Ն որոշում)
2. Հաստատել ավարտված շենքի, շինության մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1205-Ն որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԵՆՔԻ, ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տրվում է ______________________________________________________________
(հողամասի սեփականատիրոջ (օգտագործողի) անունը, հայրանունը,
___________________________________________________________________________
ազգանունը, իրավաբանական անձի անվանումը)
այն մասին, որ նրա կողմից _________________________ հասցեում կառուցված
(օբյեկտի հասցեն)
_____________________ շենքի, շինության արտաքին չափերն ու հարկայնությունը (օբյեկտի անվանումը)
համապատասխանում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին:
Սույն տեղեկանքը հիմք չէ շենքի, շինության շահագործման համար:
Սույն տեղեկանքը տրվում է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ___________ տարածքային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցման համար:
______________ մարզի ______________ համայնքի
ղեկավար (մարզպետ _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 16.04.09 թիվ 399-Ն որոշում)