Սեղմել Esc փակելու համար:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

17.05.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2005  -ից մինչեւ   17.05.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 19.04.07 թիվ 483-Ն որոշում)

i

040.1190.290903

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2003 թվականի N 1190-Ն

 

i

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 334-Ն որոշման 8-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի վարձատրության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր զորակոչից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել տարածքային զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների հաստատված ցուցակը (ըստ առողջապահական կազմակերպությունների):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

սեպտեմբերի 17-ի N 1190-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց առողջապահական կազմակերպությունների մասնագետների աշխատանքի վարձատրության և փոխհատուցման կարգը:

2. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց վարձատրման և փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված ցուցակների համաձայն պետական պատվեր տեղադրող մարմինն առողջապահական կազմակերպության հետ կնքում է պայմանագիր:

i

3. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված գումարների շրջանակներում, տարեկան 8 ամսվա կտրվածքով, յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի հաշվով` ամսական 50.0 հազ. դրամի, իսկ յուրաքանչյուր բուժքրոջ հաշվով` 25.0 հազ. դրամի չափով:

(3-րդ կետը փոփ. 07.07.05 թիվ 999-Ն որոշում)

4. Առողջապահական կազմակերպությունները զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց ստացված միջոցներից զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներ գործուղված մասնագետների աշխատանքի վարձատրությանն ուղղում են` բժիշկ-մասնագետին` ամսական 36.0 հազ. դրամ, իսկ բուժքրոջը` 23.0 հազ. դրամ:

(կարգը փոփ. 22.07.04 թիվ 1036-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2003
N 1190-Ն
Որոշում