Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ...

01.01.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2003  -ից մինչեւ   01.01.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.05 թթ` 26.10.04 թիվ 254-Ն որոշում)

i

050.0296.100903

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         09           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003277

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2003 թվականի N 296-Ն

 

i

ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի «ե» ենթակետը, 44-րդ հոդվածի 4-րդ կետը և 60-րդ հոդվածի «է» ենթակետը, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի հետևյալ նվազագույն չափերը.

ա) երկու միավոր` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին անվճարունակ ճանաչելու համար,

բ) երեք միավոր` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ստեղծվող մասնաճյուղերի գրանցման միջնորդագրի մերժման համար, բանկի նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման և բանկերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման համար:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությանը` բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի տարրերի հաշվարկման հարաբերակցությունների կազմը և սահմանաչափերը վերանայելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել նաև բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականի նվազագույն չափերը:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002թ. նոյեմբերի 18-ի «Բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի նվազագույն չափ սահմանելու մասին» թիվ 367-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.08.2003
N 296-Ն
Որոշում