(ուժը կորցրել է 26.11.10 թիվ 316-Ն հրաման)
i
105.0320.150903
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 09 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10503289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
3 սեպտեմբերի 2003 թվականի N 320-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 175 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2003 թ. օգոստոսի 11-ի որոշմամբ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թ. դեկտեմբերի 19-ի N 175 հրամանի հավելված N 1-ի և հավելված N 2-ի`
1) 6-րդ կետերի «9» թիվը փոխել «6»-ով.
i
2) 6-րդ կետերի ա), բ) և գ) ենթակետերի «երեք» բառը փոխել «երկու» բառով: