Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽ ...

21.06.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.02.1997  -ից մինչեւ   21.06.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 21.06.05 թթ` 09.11.04 ՀՕ-125-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«3» դեկտեմբերի 1996 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1 հոդվածով`

 

«ՀՈԴՎԱԾ 16.1. ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց աշխատանքի ընդունելիս պահանջվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 19 հոդվածի 1-ին մասում «խորհրդային բանակի» բառերը փոխարինել «զինված ուժերի» բառերով և նույն մասը լրացնել «իսկ զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանցից` տեղեկանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ունենալու մասին» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի փետրվարի 1-ից:

 

25 դեկտեմբերի 1996 թ.

ՀՕ-91

 

 

pin
ՀՀ 03.12.1996
N ՀՕ-91 օրենք