Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ...

25.12.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.11.2003  -ից մինչեւ   25.12.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 18.11.05 թիվ ՔՀ-66-Ն հրաման)

i

102.0246.210703

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         07           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10203228

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 հուլիսի 2003 թվականի N 246-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության» կարգը (կցվում է):

 

«Հաստատված է»

ՀՀ արդարադատության նախարարի

2003թ. հուլիսի 16-ի

թիվ 246-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկներ) պահվող անձանց (այսուհետ` կալանավորված անձինք) իրավունքների և ազատությունների պահպանման խնդիրներով զբաղվող վերահսկող մարմին է:

2. Խմբի գործունեության նպատակներն են`

1) կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկումը, կալանավորված անձանց աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը քրեակատարողական հիմնարկների հիմնախնդիրները ներկայացնելը,

i

2) քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված գործունեություն ծավալելը,

3) քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և հասարակությանը ներկայացնելը,

4) քրեակատարողական օրենսդրությունն ուսումնասիրելը, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

5) քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց հետ կապված այլ խնդիրների լուծմանն աջակցելը:

(2-րդ կետը փոփ. 20.10.03 թիվ 362-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 2. ԽՄԲԻ ԿԱԶՄԸ

 

i

3. Խմբի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

Հավակնորդը ներկայացնում է դիմում, անձնագրի պատճեն, ինքնակենսագրություն, իրեն ներկայացնող կազմակերպության երաշխավորագիրը, կազմակերպության կանոնադրությունն ու գործունեության համառոտ նկարագրությունը: Հավակնորդի թեկնածությունը քննարկվում է խմբի հերթական նիստում: Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշումն ընդունվում է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանը: Նախապատվությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում առնչվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված նպատակների իրականացմանը:

Խումբն իր կազմից մեկ տարի ժամկետով ընտրում է նախագահ, անհրաժեշտության դեպքում` նաև տեղակալ կամ տեղակալներ: Խմբի նախագահը (նրա բացակայությամբ` տեղակալը կամ տեղակալներից մեկը) ղեկավարում է Խմբի գործունեությունը:

(3-րդ կետը փոփ. 20.10.03 թիվ 362-Ն հրաման)

4. Խումբը բաղկացած է ոչ պակաս» քան յոթ և ոչ ավել» քան քսանմեկ հոգուց: Ընդ որում, յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խմբում կարող է ունենալ մեկ ներկայացուցիչ:

5. Խմբում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն Կարգով նախատեսված կարգով:

 

ԳԼՈՒԽ 3. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

i

7. Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն ունեցող անձանց:

(7-րդ կետը փոփ. 20.10.03 թիվ 362-Ն հրաման)

i

8. Խմբի անդամը պետք է դրսևորի իրեն որպես բարձր բարոյականություն ունեցող անձնավորություն:

(8-րդ կետը փոփ. 20.10.03 թիվ 362-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 4. ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ

 

9. Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,

4) հանդիսանում է պետական ծառայող,

5) հանդիսանում է որևէ կուսակցության անդամ,

6) հանդիսանում է փաստաբան:

 

ԳԼՈՒԽ 5. ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Խումբը գործում է հասարակական հիմունքներով:

11. Խումբն իր գործունեության մեջ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն Կարգով և Խմբի գործունեության էթիկայի կանոններով:

Խումբը համագործակցում է քրեակատարողական հիմնարկների վարչակազմի հետ:

i

12. Խմբի առջև ունեցած խնդիրները լուծելու նպատակով Խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում, կալանավորված անձի համաձայնությամբ, նրա անձնական գործին և գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել կալանավորված անձանց:

(12-րդ կետը փոփ. 20.10.03 թիվ 362-Ն հրաման)

13. Խմբի անդամն ընդգրկվում է Խմբի կազմում երեք տարի ժամկետով:

Խմբի անդամին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրվում է անդամությունը հաստատող փաստաթուղթ:

Քրեակատարողական հիմնարկները պետք է ունենան խմբի անդամների ցուցակը:

 

ԳԼՈՒԽ 6. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

14. Վերահսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկներ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և հասարակությանը հաշվետվություններ ներկայացնելու ձևով:

Ներկայացվում են երկու տեսակ հաշվետվություններ` ընթացիկ և տարեկան, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները:

Ընթացիկ հաշվետվություններում կարող են ներկայացվել կալանավորված անձանց իրավունքների խախտման, Խմբի լիազորությունների իրականացմանը` քրեակատարողական հիմնարկների կողմից խոչընդոտելու կոնկրետ դեպքերը: Ընթացիկ հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են մեկ ամսվա ընթացքում:

Տարեկան հաշվետվություններում կարող են ներկայացվել յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, Խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն: Տարեկան հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք ամսվա ընթացքում:

Քրեակատարողական հիմնարկներ կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մեկնաբանությունների հետ մեկտեղ:

(14-րդ կետը փոփ. 20.10.03 թիվ 362-Ն հրաման)

15. Վերահսկողության լիարժեք իրականացման նպատակով Խումբը տարվա մեջ առնվազն մեկ անգամ պետք է այցելի բոլոր քրեակատարողական հիմնարկներ:

i

16. Խմբի անդամը քրեակատարողական հիմնարկներ կարող է այցելել ցանկացած օր (այդ թվում` ոչ աշխատանքային օր): Այցելությունները կատարվում են Խմբի առնվազն երկու անդամի մասնակցությամբ:

Խմբի անդամը կալանավորված անձի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ:

(16-րդ կետը փոփ. 20.10.03 թիվ 362-Ն հրաման)

17. Անհրաժեշտության դեպքում Խումբն իր գործունեության մեջ կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետներ, այդ թվում` նաև փաստաբաններ: Խմբի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագետին տալիս է ժամանակավոր անցաթուղթ` քրեակատարողական հիմնարկներ այցելելու համար:

Փորձագետը կարող է այցելել քրեակատարողական հիմնարկներ միայն Խմբի անդամների հետ:

 

ԳԼՈՒԽ 7. ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

18. Խումբն առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում և անց է կացնում նիստեր, որոնց ընթացքում կայացվում են որոշումներ: Խմբի նիստերը որպես կանոն անց են կացվում դռնփակ, իսկ Խմբի որոշմամբ` նաև դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել նաև զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ: Խմբի անդամները նախապես տեղեկացվում են նիստի օրակարգին:

(18-րդ կետը փոփ. 20.10.03 թիվ 362-Ն հրաման)

19. Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրել`

1) Խմբի յուրաքանչյուր անդամ,

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

20. Խմբի նիստը համարվում է կայացած, եթե ներկա է անդամների կեսից ավելին:

Որոշման ընդունման համար անհրաժեշտ է Խմբի անդամների ձայների կեսից ավելին (բացառությամբ` Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշման կայացման, Խմբի գործունեության էթիկայի կանոնների հաստատման և Խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության դեպքում):

21. Խմբի ցանկացած անդամ կարող է արտահայտել իր անձնական դիրքորոշումը` հրապարակելով կամ արձանագրելով այն:

Խմբի գործունեության էթիկայի կանոնները հաստատվում են Խմբի նիստի կողմից` Խմբի անդամների երկու երրորդի հավանությամբ:

 

ԳԼՈՒԽ 8. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
i

(8-րդ գլխի վերնագիրը փոփ. 20.10.03 թիվ 362-Ն հրաման)

 

i

21.1. Խմբի անդամի լիազորությունները կասեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե.

1) ընդունվել է ձերբակալման կամ կալանավորման որոշում,

2) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը:

Խմբի անդամի լիազորությունները վերականգնվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե վերացել են սույն կետի 1-ին ենթակետով նշված հանգամանքները, կամ առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը Խմբի անդամի լիազորությունների վերականգնման համար:

(21.1-րդ կետը լրաց. 20.10.03 թիվ 362-Ն հրաման)

22. Խմբի անդամի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե.

1) լրացել է Խմբի անդամի լիազորությունների ժամկետը,

2) առկա է Խմբի անդամի դիմումն իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ,

3) առկա է Խմբի անդամի թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը Խմբի անդամի լիազորությունների դադարեցման կամ մեկ այլ թեկնածուով Խմբի անդամի փոխարինման վերաբերյալ,

4) առկա են սույն Կարգի իններորդ կետով նախատեսված հիմքերը,

i

5) խախտել է սույն Կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ քրեակատարողական ծառայության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված դրույթները,

6) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը:

(22-րդ կետը փոփ. 20.10.03 թիվ 362-Ն հրաման)

 

 

pin
Արդարադատության նախարարություն
16.07.2003
N 246-Ն
Հրաման