(ճանաչվել է անվավեր 01.012.05 թիվ 167-Ն հրաման)
i
320.0130.270603
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 06 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32003207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
23 հունիսի 2003 թվականի N 130-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման իրականացումը կանոնակարգելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման մասին կարգը»` համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
«23» հունիսի 2003 թ.
թիվ 130-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված սկզբունքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև Գործընկերության և Համագործակցության Մասին Համաձայնագրի դրույթների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում վերգետնյա սպասարկման և ինքնասպասարկման վերաբերյալ կանոնակարգումները Եվրոպական Միության Խորհրդի 1996 թ-ի հոկտեմբերի 15-ի «Միության օդանավակայաններում վերգետնյա սպասարկման շուկայից օգտվելու մասին» (On access to the ground-handling market at Community airports)» 96/67/EC դիրեկտիվայի դրույթներին համահունչ դարձնելու նպատակով, սույն Կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկման տեսակները և դրանք իրականացնող կազմակերպությունները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչության) կողմից տրված սերտիֆիկատի և համապատասխան թույլտվության հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների վերգետնյա սպասարկում կարող են իրականացնել`
ա) քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններ շահագործողները,
բ) քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններ շահագործողների թույլտվությամբ մասնագիտացված կազմակերպությունները,
գ) օդանավ շահագործողները (ինքնասպասարկում):
3. Սույն Կարգի իմաստով վերգետնյա սպասարկում է հանդիսանում.
ա) օդանավերի տեխնիկական սպասարկումը,
բ) օդանավերի կոմերցիոն վերգետնյա սպասարկումը, որը ներառում է ուղևորների վերգետնյա սպասարկումը, ուղեբեռի, բեռի և փոստի մշակումը,
գ) օդանավերի կենցաղային-սանիտարական սպասարկումը:
II. ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԿԱՆԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
4. Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջև 2001 թ-ի դեկտեմբերի 17-ին կնքված Կոնսենցիոն Պայմանագրի հիման վրա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերգետնյա սպասարկման ծառայություններն իրականացնում են օդանավակայանի կոնցեսիոները և (կամ) վերջինիս հետ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա Գլխավոր վարչության կողմից տրված սերտիֆիկատ և համապատասխան թույլտվություն ունեցող այլ կազմակերպությունները (ենթակոնցեսիոներներ):
5. Վերգետնյա սպասարկում իրականացնող ընկերության անձնակազմը և տեխնիկական միջոցները ենթակա են սերտիֆիկացման` «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
6. Վերգետնյա սպասարկման ծառայությունների սակագները ենթակա են հաստատման Գլխավոր վարչության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 2074-Ն որոշմամբ հաստատված կարգով:
i
III. ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ (ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ)
(III բաժինը փոփ. 25.07.03 թիվ 160-Ն հրաման)
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում ինքնասպասարկումը օդանավ շահագործողների կողմից անմիջականորեն իրենց օդանավերի, իրենց ուղևորների և իրենց ուղևորների ուղեբեռի վերգետնյա սպասարկումն է:
8. Ինքնասպասարկումը իրականացվում է առանց երրորդ անձանց հետ վերգետնյա սպասարկման վերաբերյալ պայմանագրեր կնքելու, օդանավ շահագործողի սեփական անձնակազմով և 100%-ով նրան սեփականության իրավունքով պատկանող տեխնիկական միջոցներով:
Սույն կետի իմաստով երրորդ անձինք չեն համարվում ինքնասպասարկվող ընկերությանը վերգետնյա սպասարկում իրականացնող այն ընկերությունները, որոնք.
- տիրապետում են ինքնասպասարկող ընկերության բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին,
- որոնց բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին տիրապետում է ինքնասպասարկող ընկերությունը,
- որոնց բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին տիրապետում է այն անձը, որը տիրապետում է նաև ինքնասպասարկող ընկերության բաժնետոմսերի/բաժնեմասերի 50 տոկոսից ավելին,
- առանց իրավաբանական անձ կազմավորելու համատեղ գործունեության պայմանագրեր են կնքել ինքնասպասարկող ընկերության հետ և եթե համատեղ գործունեության պայմանագրերը հաստատվել են Գլխավոր վարչության կողմից:
9. Ինքնասպասարկվող օդային փոխադրումներ իրականացնող ընկերությունը չի կարող հատուցման դիմաց կամ անհատույց վերգետնյա սպասարկման ծառայություններ մատուցել այլ անձանց: