(ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1029-Ն որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 1996 թ. թիվ 345
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնող լիազորված պետական մարմնի լիազորությունները վերապահել` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությանը:
2. Երևանի քաղաքապետարանին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությանը տրամադրել համապատասխան տարածք` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության աշխատանքները կազմակերպելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 30-ից: