(ուժը կորցրել է 24.03.05 թիվ 328-Ն որոշում)
i
040.0808.100703
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2003 թվականի N 808-Ն
i
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 50-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնների ու կոչումների դրույքաչափերի համամասնությունների ցանկը` ելնելով զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի գործող պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի ապրիլի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հուլիսի 3-ի N 808-Ն որոշման
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ)
1. Սույն կարգով կարգավորվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների (այսուհետ` թռիչքային մասնագետներ) կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը:
Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով սահմանված պայմանների բավարարման դեպքում թռիչքային մասնագետների կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված` պաշտոնների և կոչումների դրույքաչափերի համամասնությունների հանրագումարի (այսուհետ` դրույքաչափերի համամասնությունների հանրագումար) 70 տոկոսի չափով: Պահանջվող ստաժից ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակն ավելանում է դրույքաչափերի համամասնությունների հանրագումարի 2 տոկոսի չափով, իսկ աշխատած և ծառայության հետ չկապված յուրաքանչյուր լրիվ տարվա համար` 1 տոկոսի չափով:
Կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել դրույքաչափերի համամասնությունների հանրագումարը:
2. Կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է մինչև կենսաթոշակ նշանակելը ձեռք բերված և օրենքով սահմանված կարգով հաշվարկված ստաժին համապատասխան, որը հաստատվում է քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետի զբաղեցրած պաշտոնի, թռիչքային ժամերի և ստաժի վերաբերյալ համապատասխան կազմակերպության կողմից տրված տեղեկանքով ու թռիչքային գրքույկով:
3. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետի երկարամյա ծառայության կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է` ելնելով կենսաթոշակի անցնելու պահին զբաղեցրած պաշտոնի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափի համամասնությունից, իսկ աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն հինգ օրացուցային տարի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում պաշտոններ զբաղեցրած լինելու դեպքում` այդ պաշտոնների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված առավել բարձր դրույքաչափի համամասնությունից:
4. Քաղաքացիական ավիացիայի թռիչքային մասնագետների կենսաթոշակները սահմանված կարգով հաշվարկում և վերահաշվարկում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումները` անձի գրավոր դիմելու և սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքերում:
Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է 2003 թվականի մայիսի 1-ից, եթե կենսաթոշակառուն դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմումը տալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
5. Կենսաթոշակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով նշանակվում, վերահաշվարկվում և վճարվում է, եթե անձը ներկայացնում է թռիչքային աշխատանքներից ազատված լինելու մասին փաստաթուղթ:
Վերստին թռիչքային աշխատանքի անցնելու դեպքում կենսաթոշակառուն դրա մասին տեղեկացնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը, որը դադարեցնում է կենսաթոշակի վճարումը:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հուլիսի 3-ի N 808-Ն որոշման
ՑԱՆԿ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԵԼՆԵԼՈՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՑ
._________________________________________________________________________.
|NN |Քաղաքացիական ավիացիայի |Պաշտոնների |Քաղաքացիական |Կոչումների|
|ը/կ|թռիչքահրամանատարական, |դրույքաչափերի|ավիացիայի |դրույքա- |
| |թռիչքահրահանգչական և |համամասնու- |թռիչքա- |չափերի |
| |թռիչքային անձնակազմի |թյունները |հրամանատարական, |համամասնու|
| |անդամների պաշտոնները` |կենսաթոշակի |թռիչքահրահանգչա-|թյունները |
| |զինծառայողների սպայական, |հաշվարկման |կան և թռիչքային|կենսա- |
| |ենթասպայական ու կրտսեր |համար (դրամ) |անձնակազմի |թոշակի |
| |հրամանատարական անձնակազմի | |անդամների |հաշվարկման|
| |պաշտոններին համապատասխան | |կոչումները` |համար |
| | | |զինծառայողների |(դրամ) |
| | | |սպայական, | |
| | | |ենթասպայական ու | |
| | | |կրտսեր | |
| | | |հրամանատարական | |
| | | |անձնակազմի | |
| | | |կոչումներին | |
| | | |համապատասխան | |
|___|___________________________|_____________|________________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_________________________________________________________________________|
|I. Թռիչքահրամանատարական անձնակազմի անդամներ |
|_________________________________________________________________________|
|1. |ՀՀ կառավարությանն առընթեր |30500 |գեներալ-մայոր |9320 |
| |քաղաքացիական ավիացիայի | | | |
| |գլխավոր վարչության պետ | | | |
| |(գլխավոր վարչության պետ) | | | |
|2. |Գլխավոր վարչության պետի |29500 |գնդապետ |7760 |
| |տեղակալ թռիչքային | | | |
| |աշխատանքների գծով (կորպուսի| | | |
| |հրամանատար) | | | |
|3. |Ավիաթռիչքային |29500 |գնդապետ |7760 |
| |ուսումնամարզական կենտրոնի | | | |
| |պետ (կորպուսի հրամանատար) | | | |
|4. |Թռիչքների անվտանգության |29500 |գնդապետ |7760 |
| |տեսչության տեսուչ-պետ | | | |
| |(կորպուսի հրամանատար) | | | |
|5. |Թռիչքային աշխատանքի |29500 |գնդապետ |7760 |
| |կազմակերպման բաժնի պետ | | | |
| |(կորպուսի հրամանատար) | | | |
|6. |Միացյալ ավիաջոկատի և |29500 |գնդապետ |7760 |
| |թռիչքային ջոկատի | | | |
| |հրամանատար (կորպուսի | | | |
| |հրամանատար) | | | |
|7. |Գլխավոր վարչության գլխավոր |27500 |գնդապետ |7760 |
| |ղեկապետ (վարչության պետ) | | | |
|8. |Գլխավոր վարչության |27500 |փոխգնդապետ |7300 |
| |թռիչքային տեսուչ | | | |
| |(վարչության պետ) | | | |
|9. |Թռիչքային ջոկատի |27500 |փոխգնդապետ |7300 |
| |հրամանատարի տեղակալ | | | |
| |(վարչության պետ) | | | |
|10.|Թռիչքային ջոկատի ավագ |24500 |փոխգնդապետ |7300 |
| |ղեկապետ (գնդի հրամանատար) | | | |
|11.|Թռիչքային ջոկատի ավագ |21500 |փոխգնդապետ |7300 |
| |բորտինժեներ (գումարտակի | | | |
| |հրամանատար) | | | |
|12.|Թռիչքային ջոկատի ավագ |19000 |կապիտան |6200 |
| |բորտռադիստ (վաշտի | | | |
| |հրամանատար) | | | |
|13.|Ավիաէսկադրիլիայի |25500 |փոխգնդապետ |7300 |
| |հրամանատար` Ա-310, ԻԼ-76, | | | |
| |ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, | | | |
| |ԻԼ-18 ինքնաթիռների (բրիգադի| | | |
| |հրամանատար) | | | |
|14.|Ավիաէսկադրիլիայի |24500 |մայոր |6670 |
| |հրամանատարի տեղակալ (գնդի | | | |
| |հրամանատար) | | | |
|15.|Ավիաէսկադրիլիայի ղեկապետ |21500 |մայոր |6670 |
| |(գումարտակի հրամանատար) | | | |
|16.|Ավիաէսկադրիլիայի |19500 |մայոր |6670 |
| |բորտինժեներ (վաշտի | | | |
| |հրամանատար) | | | |
|17.|Ավիաէսկադրիլիայի |17000 |կապիտան |6200 |
| |բորտմեխանիկ (դասակի | | | |
| |հրամանատար) | | | |
|18.|Ավիաէսկադրիլիայի բորտռադիստ|15500 |ավագ լեյտենանտ |5740 |
| |(ջոկի հրամանատար) | | | |
|19.|ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների |24500 |փոխգնդապետ |7300 |
| |և ուղղաթիռի | | | |
| |ավիաէսկադրիլիայի հրամանատար| | | |
| |(գնդի հրամանատար) | | | |
|20.|ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների |19500 |մայոր |6670 |
| |և ուղղաթիռի | | | |
| |ավիաէսկադրիլիայի | | | |
| |հրամանատարի տեղակալ (վաշտի | | | |
| |հրամանատար) | | | |
|21.|Ավիաէսկադրիլիայի ղեկապետ, |17000 |կապիտան |6200 |
| |բորտմեխանիկ (դասակի | | | |
| |հրամանատար) | | | |
|_________________________________________________________________________|
|II. Թռիչքահրահանգչական անձնակազմի անդամներ |
|_________________________________________________________________________|
|1. |Գլխավոր վարչության |27500 |փոխգնդապետ |7300 |
| |հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76, | | | |
| |ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, | | | |
| |ԻԼ-18 ինքնաթիռների | | | |
| |(վարչության պետ) | | | |
|2. |Ավիաէսկադրիլիայի |24500 |մայոր |6670 |
| |հրահանգիչ` Ա-310, ԻԼ-76, | | | |
| |ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, | | | |
| |ԻԼ-18 ինքնաթիռների | | | |
| |(բաժանմունքի պետ) | | | |
|3. |ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների |17000 |կապիտան |6200 |
| |և ուղղաթիռի | | | |
| |ավիաէսկադրիլիայի հրահանգիչ | | | |
| |(դասակի հրամանատար) | | | |
| | | | | |
|_________________________________________________________________________|
|III. Թռիչքային անձնակազմի անդամներ |
|_________________________________________________________________________|
|1. |Ինքնաթիռի հրամանատար` |24500 |մայոր |6670 |
| |Ա-310, ԻԼ-76, ԻԼ-86, | | | |
| |ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ԻԼ-18 | | | |
| |ինքնաթիռների (գնդի | | | |
| |հրամանատար) | | | |
|2. |Ինքնաթիռի II օդաչու (վաշտի |19500 |կապիտան |6200 |
| |հրամանատար) | | | |
|3. |Ինքնաթիռի ղեկապետ (վաշտի |19500 |կապիտան |6200 |
| |հրամանատար) | | | |
|4. |Ինքնաթիռի բորտինժեներ |19500 |կապիտան |6200 |
| |(վաշտի հրամանատար) | | | |
|5. |Ինքնաթիռի բորտմեխանիկ |17000 |կապիտան |6200 |
| |(դասակի հրամանատար) | | | |
|6. |Ինքնաթիռի բորտռադիստ (ջոկի |15500 |ավագ լեյտենանտ |5740 |
| |հրամանատար) | | | |
|7. |ՅԱԿ-40, ԱՆ-24 ինքնաթիռների |17000 |կապիտան |6200 |
| |և ուղղաթիռի հրամանատար | | | |
| |(դասակի հրամանատար) | | | |
|8. |Ինքնաթիռի II օդաչու (ջոկի |15500 |ավագ լեյտենանտ |5740 |
| |հրամանատար) | | | |
|9. |Ինքնաթիռի բորտմեխանիկ (ջոկի|15500 |ավագ լեյտենանտ |5740 |
| |հրամանատար) | | | |
._________________________________________________________________________.