(ուժը կորցրել է 19.03.02 թիվ 68 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 6
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության
որոշումներում («Օրենսդրության խախտումների համար բանկերի
նկատմամբ կիրառվող պատժամիջոցների» կանոնագիրք,
կանոնակարգեր 2,3,4,6) փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի «Օրենսդրության խախտումների համար բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 133 որոշման 2-րդ, 1996 թվականի օգոստոսի 9-ի «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» (կանոնակարգ 3) թիվ 134 որոշման 2-րդ, 1996 թվականի օգոստոսի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորման, բանկային գործունեության տնտեսական նորմատիվների կանոնակարգը (2) հաստատելու մասին» թիվ 136 որոշման 4-րդ, 1996 թվականի օգոստոսի 16-ի «Բանկերում վերստուգումների իրականացման և բանկերի աուդիտային ստուգման կանոնակարգը (4) հաստատելու մասին» թիվ 139 որոշման 3-րդ և 1996 թվականի օգոստոսի 16-ի «Բանկերի վերակազմավորման և լուծարման կանոնակարգը (6) հաստատելու մասին» թիվ 140 որոշման 3-րդ կետերում «1996 թվականի սեպտեմբերի 1-ից բառերը փոխարինել «հրապարակման պահից» բառերով:
2. Սույն որոշման մասին հանրապետական մամուլում հաղորդագրության տպագրման պահից վերոհիշյալ որոշումները համարել հրապարակված: