(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 դեկտեմբերի 1990թ. թիվ 567
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
Ընդունել ի գիտություն, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1990 թվականի հունվարի 17-ի ն. 892 որոշմամբ`
ա) ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հունվարի 17-ին. 59 որոշման 1-ին կետի <գ> ենթակետով (Հայաստանի ԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի փետրվարի 19-ի ն.87 որոշում) և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի օգոստոսի 9-ի ն.989 որոշմամբ (Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 1-ի ն.472 որոշում) նախատեսված արտոնությունները տարածել 1979 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1989 թվականի դեկտեմբերի 1-ը ժամանակաշրջանում Աֆղանստանի Հանրապետություն աշխատելու ուղարկված բանվորների ու ծառայողների վրա.
բ) սույն որոշման <ա> ենթակետում նշված անձանց, որոնք աշխատել են մինչև սահմանված ժամկետը կամ հարգելի պատճառով ժամկետից շուտ ետ են գործուղվել, տալ հետևյալ արտոնությունները և առավելությունները`
անհատական բնակարանային շինարարության համար անտոկոս վարկ ստանալու իրավունք.
հերթական ամենամյա արձակուրդը իրենց հարմար ժամանակ օգտագործելու իրավունք.
ըստ աշխատանքի վայրի առողջատների, պրոֆիլակտորիումների և հանգստյան տների ուղեգրերով ապահովելու նախապատվության իրավունք.
կենսաթոշակի անցնելիս այն պոլիկլինիկաներից օգտվելու իրավունք, որոնց նրանք ամրացված են եղել աշխատելու ժամանակաշրջանում.
այգեգործական ընկերություններ (կոոպերատիվներ) ընդունվելու և հեռախոսների տեղադրման իրավունք.
գ) սահմանել է (մինչև ԽՍՀՄ կառավարության որոշումները <խսհմ-ում քաղաքացիների="" կենսաթոշակային="" ապահովության="" մասին=""> ԽՍՀՄ օրենքի հետ համապատասխանեցնելը), որ սույն որոշման <ա> ենթակետում նշված բանվորների և ծառայողների աշխատաժամանակը հաշվվում է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 30-ի ն.2383 կարգադրությամբ նախատեսված կարգով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում:
Աֆղանստսնի Հանրապետության տարածքում աշխատելու ժամանակաշրջանը հաստատվում է այն ձեռնարկությունների և կազմակերպությունների, նախարարությունների ու գերատեսչությունների պաշտոնական տեղեկանքներով, որոնք նշված աշխատողներին գործուղել են Աֆղանստանի Հանրապետություն.
դ) խորհուրդ է տվել սույն որոշման <ա> ենթակետում նշված անձանց Աֆղանստանի Հանրապետություն գործուղած միութենական հանրապետությունների նախարարություններին ու գերատեսչություններին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին` ապահովել սահմանված արտոնությունների իրագործումը և այդ կատեգորիաների անձանց ու նրանց ընտանիքի անդամների կենսապայմանների և կենցաղի պայմանների բարելավման այլ միջոցառումների իրականացումը.
Ե) հանձնարարել է ԽՍՀՄ ֆինանսների նախարարությանը` որոշել սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի ծածկման աղբյուրները.
զ) հանձնարարել է ԽՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեին` ԽՍՀՄ ֆինանսների նախարարության և ԽՍՀՄ պաշտպանության նախարարության մասնակցությամբ անհրաժեշտ դեպքերում տալ սույն որոշման կիրառման վերաբերյալ պարզաբանումներ.
է) հանձնարարել է ԽՍՀՄ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեին` հաստատել նշված կատեգորիայի անձանց համար արտոնությունների իրավունքի մասին վկայականի ձևը:
Հանձնարարել է ԽՍՀՄ մամուլի պետական կոմիտեին` ըստ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության հայտերի ապահովել 1990 թվականին վկայականների բլանկների և 50 տոկոս զեղչով ուղետոմս ձեռք բերելու կտրոնների պատրաստումը:
Հանձնարարել է ԽՍՀՄ պետմատին` նշված բլանկների պատրաստման համար հատկացնել անհրաժեշտ նյութական ֆոնդեր:
ա>ա>խսհմ-ում>ա>գ>