Սեղմել Esc փակելու համար:
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱ ...

11.04.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2003  -ից մինչեւ   11.04.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 24.02.14 թիվ 06-Ն որոշում)

i

603.0215.111202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302341

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2002 թվականի N 215-Ն

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 01-ԵՀԱ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն երկրաբանահետախուզական աշխատանքների մասին» Ձև թիվ 01-եհա պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թվականի

թիվ 215-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 01-ԵՀԱ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Երկրաբանահետախուզական աշխատանքների մասին» ձև N 01-եհա (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հունվարի 20-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

 

5. «Երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը, ընդամենը» տողում (101) բերվում է երկրաբանահետախուզական աշխատանքների նախատեսված ծավալը (սյունակ 1) և փաստացի կատարվածը (սյունակ 2):

6. Պետական բյուջեից հատկացումների հաշվին կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը բերվում է տող 102-ում, իսկ արտաբյուջետային միջոցների հաշվին կատարվածը` տող 103-ում:

7. «Երկրաբանահետախուզական աշխատանքների ինքնարժեքը» տողում (104) բերվում է երկրաբանահետախուզական աշխատանքի մեկ միավորի վրա կատարված ծախսումները:

 

ԲԱԺԻՆ 2. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

8. Այս բաժնում բերվում է երկրաբանահետախուզական աշխատանքների ֆիզիկական ծավալներն ըստ տեսակների` կատարված պետական բյուջեի (սյունակ 2) և արտաբյուջետային միջոցների հաշվին (սյունակ 3):

9. «Մեխանիկական հորատում» տողում (201) բերվում է որոնողական և հետախուզական նպատակով կատարված հորատման աշխատանքների ծավալը, որից առանձնացվում են սյունակային (տող 202), ոչ սյունակային (տող 203) և հարվածապտտողական (տող 204) հորատումները:

10. «Լեռնային ստորգետնյա փորվածքներ» տողում (205) բերվում են ստորգետնյա փորվածքների ընդհանուր ծավալը, որից առանձնացվում են հորիզոնական /բովանցք, շտրեկ և այլն/ (տող 206) և ուղղահայաց /վերընթաց, հետախուզահորեր 5 մ-ից ավել խորությամբ/ (տող 207) փորվածքները:

11. «Լեռնային վերգետնյա փորվածքներ» տողն (208) իր մեջ ներառում է առու, խրամատ, մաքրում (տող 209) և մինչև 5 մ խորության հետախուզահորեր (տող 210):

12. «Երկրաբանական հանույթ» տողում (211) բերվում են որոնողական երթերի ծավալներն` անկախ հանույթի մասշտաբից:

13. «Երկրաֆիզիկական հանույթ» տողում (212) բերվում են բոլոր տեսակի օգտակար հանածոների որոնողական երկրաֆիզիկական աշխատանքների ծավալներն` անկախ հանույթի մասշտաբից: Սրանից առանձնացվում են.

1) սեյսմահետախուզական և սեյսմոլոգիական աշխատանքները (տող 213),

2) լեռնային ապարների և հանքերի էլեկտրական հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ բոլոր մեթոդներով կատարվող էլեկտրահետախուզման աշխատանքները (տող 214),

3) հիմքային գրավի չափական բոլոր դասերի ցանցերի տեղադրման, լեռնային ապարների և հանքերի հզորության ուսումնասիրման համար դաշտային որոնողական աշխատանքներ (տող 215):

14. Ստորերկրյա ջրերի որոնման նպատակով կատարվող հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական աշխատանքների ծավալն` անկախ հանույթի մասշտաբից, բերվում է տող 216-ում:

15. Հանքային մարմինների շեղման հայտնաբերման նպատակով կատարվող երկրաքիմիական աշխատանքների ծավալը` անկախ հանույթի մասշտաբից, բերվում է տող 217-ում:

16. «Տարածաշրջանային (ռեգիոնալ) աշխատանքներ» տողում (218) բերվում է կատարված երկրաբանական (տող 219), հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական (տող 220) և երկրաֆիզիկական (տող 221) աշխատանքների ծախսերը:

17. «Բարեկարգում» տողում (222) բերվում է երկրաբանահետախուզական աշխատանքների հետևանքով տեղանքին հասցված վնասի փոխհատուցման կամ բնական վիճակի վերականգնման գումարը:

18. «Ժամանակավոր շինություններ» տողում (223) բերվում են երկրաբանահետախուզական դաշտային աշխատանքների հետ կապված տեխնիկապես անհրաժեշտ ժամանակավոր շինությունների իրականացման ծախսերը:

19. «Անձնակազմի և բեռների տեղափոխում» տողում (224) հաշվառվում են արշավախմբին (խմբին) սեփական տրանսպորտով արտադրական երկրաբանական միավորման բազայից աշխատանքի կատարման վայր տեղափոխելու և հետ վերադարձնելու ծախսերը:

20. «Լաբորատոր աշխատանքներ» տողում (225) բերվում են լաբորատորիաներում օգտակար հանածոների և լեռնային ապարների նմուշների լաբորատոր հետազոտման աշխատանքների ծախսերը:

21. «Աշխատանոցային աշխատանքներ» տողում (226) բերվում են դաշտային հետազոտություններով ստացված տվյալների մշակման (քարտեզների կազմում, ձևավորում և այլն) և հաշվետվությունների կազմման ծախսերը:

22. «Այլ աշխատանքներ» տողում (227) բերվում են նախագծերի և նախահաշիվների կազմման, դաշտային աշխատանքների կազմակերպման և լուծարման, հաշվետվությունների գրախոսականների և փորձաքննությունների հետ կապված և այլ ծախսեր:

 

ԲԱԺԻՆ 3. ՀՈՐԱՏՄԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ

 

23. Որոնողական և հետախուզական նպատակով կատարված հորատման աշխատանքների գումարային խորությունը բերվում է տող 301-ում:

24. Որոնողական և հետախուզական նպատակով կատարված հորատանցքերի ընդհանուր քանակը բերվում է տող 302-ում:

25. Ավարտված հորատանցքերի միջին խորությունը բերվում է տող 303-ում, իսկ քանակներն ըստ խորությունների միջակայքերի` տողեր 304-311-ում:

 

ԲԱԺԻՆ 4. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՓՈՒԼԵՐԻ

 

26. Այս բաժնում բերվում է պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին կատարված երկրաբանահետախուզական աշխատանքներն` ըստ օգտակար հանածոների և աշխատափուլերի:

27. Սյունակ 1-ի 401 և 402 տողերում բերված տվյալները պետք է համընկնեն բաժին 1-ի սյունակ 2-ի համապատասխանաբար 102 և 103 տողերում բերված տվյալների հետ:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200...թ. համար

 

Բաժին 1. Երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը

 

Բաժին 2. Երկրաբանահետախուզական աշխատանքներն ըստ տեսակների

 

Բաժին 3.Հորատման կատարված աշխատանքների ծավալների բաշխումն ըստ հորատանցքի խորության

 

Բաժին 4. Երկրաբանահետախուզական աշխատանքներն ըստ բնագավառների և աշխատափուլերի

 

    Կատարող _____________         Ղեկավար

 

    հեռ. ________________         Անուն, ազգանուն ___________________

 

    «___» _________ 200 .. թ.     Պաշտոն ____________________________

 

Ստորագրություն ____________________

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
10.09.2002
N 215-Ն
Որոշում