Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱ ...

11.04.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2003  -ից մինչեւ   11.04.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 24.02.14 թիվ 05-Ն որոշում)

i

603.0213.111202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302342

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2002 թվականի N 213-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՈՒ ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 71-ՏԱ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն մակաբացված ապարների և արտադրության թափոնների հարստացման ու մետաղագործական վերափոխման ժամանակ օգտակար հանածոների համալիր օգտագործման մասին» Ձև թիվ 71-տա պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թվականի

թիվ 213-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՈՒ ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 71-ՏԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Մակաբացված ապարների և արտադրության թափոնների հարստացման ու մետաղագործական վերափոխման ժամանակ օգտակար հանածոների համալիր օգտագործման մասին» ձև N 71-տա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, (որոնք արդյունահանում և վերամշակում են պինդ օգտակար հանածոներ, խտահանքեր և արտադրության թափոններ) և որոնք նախապես տեղեկացվում են այդ մասին:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև փետրվարի 25-ը, որն` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև մարտի 5-ը, որն` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 10-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

5. Օգտակար հանածոների և նրանցում պարունակվող օգտակար բաղադրամասերի վերամշակումը բնութագրող ցուցանիշների լրացման ժամանակ նշվում է վերամշակվող հումքի և միջանկյալ արդյունքի անվանումը (սյունակ Ա), ընդ որում` սկզբում նշվում է օգտակար հանածոյի անվանումը (օրինակ, երկաթի հանքաքար, պղնձի հանքաքար, քիմիական հումքի տեսակ և այլն), հետո բերվում է տվյալ օգտակար հանածոյում պարունակվող բոլոր օգտակար բաղադրիչների թվարկումը:

6. Փաստացի վերամշակված օգտակար հանածոյի քանակը բերվում է սյունակ 1-ում:

7. Հանքահարստացման արտադրանքի և կորզված օգտակար բաղադրիչների անվանումը, չափման միավորը, փաստացի քանակները և ստացման տոկոսաչափը բերվում են համապատասխանաբար Գ, Դ, 2, 3 սյունակներում: Խտանյութերում, հանքահարստացման այլ արտադրանքում առկա մետաղների (հանքանյութի) կորզման տոկոսաչափն որոշվում է հանքահարստացմամբ ստացված մետաղի (հանքանյութի) կշիռը բաժանած վերամշակվող հումքի, մետաղի (հանքանյութի) կշռին, բազմապատկած 100-ով (հաշվի է առնվում հաշվետու տարվա վերջում չավարտված արտադրությունում մետաղի /հանքանյութի/ մնացորդը):

8. Հարստացուցիչ ֆաբրիկաների արտադրական թափոններում կամ պոչամբարներում օգտակար բաղադրիչների կորուստների բնութագրիչների լրացման ժամանակ բերվում են բոլոր կորզված օգտակար հանածոների (նրանց բաղադրիչների) անվանումը (սյունակ Ե), որոնք պարունակվում են հարստացման թափոններում (պոչերում), նստվածքահանքերում, փոշիում և այլն, ինչպես նաև աղտոտման, լվացման, բնական ջրատարների փլվածքների հետևանքով անվերադարձ կորուստներում: Փաստացի կորուստները բերվում են սյունակ 4-ում:

 

ԲԱԺԻՆ 2. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ (ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ) ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

9. Սյունակ Ա-ում բերվում է վերամշակվող հումքի և նրանում պարունակվող օգտակար բաղադրիչների անվանումները, իսկ սյունակ 1-ում` դրանց փաստացի քանակները: Ընդ որում, սկզբում նշվում է օգտակար հանածոն (օրինակ, երկաթահանք, պղնձահանք), ոչ հանքային հումքը, հարստացման արտադրանքը (խտանյութեր, արդյունաբերական ապրանքներ), հետո` ելքային հումքում օգտակար բաղադրիչները:

10. Սյունակ Գ-ում բերվում է բոլոր արտադրանքների անվանումը, սյունակ 2-ում` դրանց քանակը: Անհրաժեշտ է առանձին նշել առաջնային և երկրորդային հումքից կորզվածները:

11. Սյունակ Ե-ում բերվում են արտադրության թափոններում օգտակար բաղադրիչների (խարամ, նստվածքահանք, փոշի և այլն) անվանումները, սյունակ 4-ում` դրանց կորուստների քանակները, իսկ սյունակ 5-ում` անվերադարձ կորուստները:

 

ԲԱԺԻՆ 3. ՄԱԿԱԲԱՑՎԱԾ (ՆԵՐՏԱՐՈՂՈՒՆԱԿ) ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

12. Այս բաժնում բերվում է զուգընթացաբար արդյունահանվող մակաբացված (ներտարողունակ) ապարների օգտագործումն ու այլ արտադրությունների թափոնների վերօգտագործումը (ուտիլիզացիան): Օգտագործված մակաբացված ապարներից ու արտադրական թափոններից առանձին-առանձին նշվում է, թե ինչ նպատակների համար են օգտագործվել այդ թափոնները (տողեր 303-306):

13. Եթե օգտագործվում են հանքահարստացման այլ թափոններ (աղային լուծույթներ, ջրախառն մանրացված հանքաքար, աղային թափոններ և այլն), ապա դրանք բերվում են սյունակ 2-ում:

14. Այն դեպքում, երբ թափոններն օգտագործվում են օգտակար բաղադրիչների վերստացման համար, դրանց վերաբերյալ տվյալներն այս բաժնում չեն բերվում:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱԿԱԲԱՑՎԱԾ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՈՒ ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

200...թ. համար

 

Բաժին 1. Օգտակար հանածոների օգտագործումը հանքահարստացման ժամանակ

 

Բաժին 2. Տեխնոլոգիական (մետաղագործական) վերափոխման ժամանակ օգտակար հանածոների օգտագործումը

 

Բաժին 3. Մակաբացված (ներտարողունակ) ապարների և հանքահարստացման թափոնների օգտագործումը

 

    Կատարող _____________         Ղեկավար

 

    հեռ. ________________         Անուն, ազգանուն ___________________

 

    «___» _________ 200 .. թ.     Պաշտոն ____________________________

 

Ստորագրություն ____________________

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
10.09.2002
N 213-Ն
Որոշում