Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՈՒՄՆ ԱՐԴՅՈՒ ...

11.04.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2003  -ից մինչեւ   11.04.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 24.02.14 թիվ 04-Ն որոշում)

i

603.0212.111202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302343

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2002 թվականի N 212-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՁԵՎ ԹԻՎ 70-ՏԱ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» Ձև թիվ 70-տա պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թվականի

թիվ 212-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՁԵՎ N 70-ՏԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» ձև N 70-տա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են պինդ օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք նախապես տեղեկացվում են այդ մասին:

3. Հաշվետու ժամանակաշրջանում սահմանված աշխատանքները չավարտելու դեպքում հաշվետվություններում բերվում են փաստացի կատարված աշխատանքները` նշելով դրանց ընթացքի մեջ գտնվելը:

4. Կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև փետրվարի 25-ը, որն` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև մարտի 5-ը, որն` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 10-ը:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սյունակ 1-ում բերվում է մարված պաշարների քանակը:

7. Սյունակ 2-ում բերվում են այն հաշվեկշռային պաշարների քանակները, որոնք հանվել են ընդերքից (ստորգետնյա աշխատանքների ժամանակ) կամ հանքավայրերից (վերգետնյա աշխատանքների ժամանակ): Ընդ որում այստեղ հաշվի չեն առնվում պահանջարկ չունեցող օգտակար հանածոները, որոնք ընդգրկված չեն եղել հաշվեկշռային պաշարներում:

8. Օգտակար հանածոների արդյունահանման հաշվառումը, որպես կանոն, իրականացվում է ըստ հանքաքարի չոր կշռի: Բոքսիտների, սիլիկատային, նիկելային, երկաթի, մանգանի հանքերի, ինչպես նաև բնական տեսքով օգտագործվող օգտակար հանածոների (կրի, կավի, հանքային աղերի և այլնի) համար արդյունահանման հաշվառումը տարվում է պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված խոնավությամբ:

9. Սահմանված խոնավությամբ արդյունահանման ծավալը որոշվում է հետևյալ բանաձևով.

Ահ = Ափ 100 - Wփ

100 - Wհ

որտեղ Ահ - փաստացի արդյունահանումն է` բերված հաստատված հաշվեկշռային պաշարների խոնավության, տոննա

Ափ - փաստացի արդյունահանումը, տոննա

Wփ - արդյունահանվող հանքաքարի փաստացի խոնավությունը, տոկոս

Wհ - հաստատված պաշարներում բնական խոնավությունը, տոկոս

10. Սյունակ 3-ում բերվում են կորուստներն արդյունահանման ժամանակ: Կորուստներն օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների այն քանակներն են, որոնք հանքամշակման ժամանակ ընդերքից դուրս չեն հանվում: Կորուստներ են համարվում նաև այն պաշարները, որոնք արդյունահանվել և ուղարկվել են հանքամշակումից գոյացած հողաշեղջ` պահեստավորման, թափվել են բեռնման և տեղափոխման ժամանակ:

11. Սյունակ 6-ում բերվում են անօգուտ ապարների և պահանջվող նորմային չհամապատասխանող հանքաքարերի փաստացի քանակները, որոնք արդյունահանվել են օգտակար հանածոների հետ և ընդգրկված չեն պաշարների հաշվարկներում:

12. «Գերչափորոշային կորուստներն արդյունահանման ժամանակ» սյունակում (8) բերվում է փաստացի և նորմատիվային կորուստների տարբերությունը:

13. Սյունակ 9-ում բերվում են գերչափորոշային կորուստների դիմաց պետբյուջե կատարված վճարները:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

200...թ. համար

 

    Կատարող _____________         Ղեկավար

 

    հեռ. ________________         Անուն, ազգանուն ___________________

 

    «___» _________ 200 .. թ.     Պաշտոն ____________________________

 

Ստորագրություն ____________________

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
10.09.2002
N 212-Ն
Որոշում