(ուժը կորցրել է 24.12.2018 թիվ 79-Ն որոշում)
i
603.0183.121102
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 11 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302287
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 օգոստոսի 2002 թվականի N 183-Ն
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿԻՆՈ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-կինո պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
19 օգոստոսի 2002 թվականի
թիվ 183-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԿԻՆՈ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» ձև N 1-կինո պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են կինոարտադրող կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բաժին 1. Ընդհանուր ցուցանիշներ
5. Տող 101-ում բերվում է հաշվետու տարում ավարտված ֆիլմերի ընդհանուր քանակը (սյունակ 1), որից առանձնացվում է համատեղ արտադրված ֆիլմերի քանակը (սյունակ 2):
6. Սյունակ 3-ում բերվում է ավարտված ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
7. Սյունակ 4-ում բերվում է համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը տոկոսային արտահայտությամբ, որի կազմում առանձնացվում է արտերկրյա մասնակիցների ներդրումը (սյունակ 5):
Բաժին 2. Կինոարտադրություն
8. Սյունակ Բ-ի համապատասխան տողերում բերվում են բոլոր արտադրված ֆիլմերի անվանումները, սյունակ 1-ում` ֆիլմերն ըստ տեսակների: Սյունակ 2-ում բերվում է ֆիլմերի թողարկման տարեթվերը, սյունակ 3-ում` ֆիլմերի ավարտման տարեթվերը, իսկ սյունակ 4-ում` ֆիլմի առաջին ցուցադրման տարեթիվը:
9. Սյունակ 5-ում բերվում է բոլոր ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
10. Սյունակ 6-ում բերվում է հաշվետու տարում կատարված արտադրական ծախսերը, սյունակ 7-ում` ընդհանուր արտադրական ծախսերում հովանավորի կողմից կատարված ծախսերի տոկոսաբաժինը, իսկ սյունակ 8-ում` արտերկրյա մասնակիցների ծախսերի տոկոսաբաժինը:
Բաժին 3. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
11. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
12. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
13. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
14. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
15. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13 բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 14-ում,
6) սյունակ 15-ում բերվում է կինոարտադրող կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:
16. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, |
|սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի |
|_________________________________________________________________________|
|Ում է ներկայացվում |Տրամադրված տեղեկությունների |
|______________________________________ |գաղտնիության պահպանումը |
| (անվանումը) |երաշխավորվում է օրենքով |
|Ով է ներկայացնում |________________________________|
|______________________________________ | Ձև N 1-Կինո |
| (անվանումը) | տարեկան |
|ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման| |
|համարը * |Հաստատված է` ՀՀ վիճակագրության |
| ._____________________. |պետական խորհրդի |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * | 19 օգոստոսի 2002 թ. |
| | թիվ 183-Ն որոշմամբ |
| ._______________. | |
| |Ներկայացվում է` |
|Մարզը________________________ .___. |ՀՀ Ազգային վիճակագրական |
|Գտնվելու վայրը ______________________ |ծառայություն |
|Էլեկտրոնային փոստի հասցեն | |
|_____________________________________ |Ներկայացնում են` |
|*լրացվում է իրավաբանական անձանց |Կինոարտադրող |
|ռեգիստրի կողմից տրված գրանցման |կազմակերպությունները |
|վկայականից | |
|________________________________________| |
|Պետական վիճակագրական դիտարկումների համար| |
|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն |Հաշվետվության ներկայացման |
|չներկայացնելը կամ սահմանված կարգի |ժամկետը` մինչև մարտի 1-ը: |
|խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, | |
|դրանց ոչ ամբողջական արտացոլում և | |
|աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական | |
|տեղեկություններ տրամադրողների համար | |
|առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ | |
|օրենքով սահմանված կարգով: | |
._________________________________________________________________________.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200...թ. համար
Բաժին 1. Ընդհանուր ցուցանիշներ
._________________________________________________________________________.
|Տողի| |Ընդամենը |այդ թվում`|Ընդհանուր |
|հա- | | |համատեղ |արտադրական |
|մարը| | | |ծախսեր |
| | | | |արտադրության|
| | | | |սկզբից, |
| | | | |հազ. դրամ |
|____|__________________________________|_________|__________|____________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 |
|____|__________________________________|_________|__________|____________|
|101 |Ավարտված ֆիլմերի քանակը հաշվետու | | | |
| |տարում | | | |
|____|__________________________________|_________|__________|____________|
|102 |այդ թվում` լիամետրաժ | | | |
|____|__________________________________|_________|__________|____________|
|103 |կարճամետրաժ | | | |
|____|__________________________________|_________|__________|____________|
|104 |փաստավավերագրական | | | |
|____|__________________________________|_________|__________|____________|
|105 |անիմացիոն | | | |
|____|__________________________________|_________|__________|____________|
|106 |տեսաֆիլմեր | | | |
|____|__________________________________|_________|__________|____________|
|107 |այլ արտադրանք և ծառայություն | | | |
._________________________________________________________________________.
.______________________________________________________________________.
|Տողի| |Համատեղ արտադրության դեպքում |
|հա- | |մասնակիցների ներդրումը % -ով |
|մարը| |_____________________________|
| | |ընդամենը|այդ թվում` |
| | | |արտերկրյա |
| | | |մասնակցությունը |
|____|___________________________________|________|____________________|
| Ա | Բ | 4 | 5 |
|____|___________________________________|________|____________________|
|101 |Ավարտված ֆիլմերի քանակը հաշվետու | | |
| |տարում | | |
|____|___________________________________|________|____________________|
|102 |այդ թվում` լիամետրաժ | | |
|____|___________________________________|________|____________________|
|103 |կարճամետրաժ | | |
|____|___________________________________|________|____________________|
|104 |փաստավավերագրական | | |
|____|___________________________________|________|____________________|
|105 |անիմացիոն | | |
|____|___________________________________|________|____________________|
|106 |տեսաֆիլմեր | | |
|____|___________________________________|________|____________________|
|107 |այլ արտադրանք և ծառայություն | | |
.______________________________________________________________________.
Բաժին 2. Կինոարտադրություն
._________________________________________________________________________.
|Տողի|Կինոնկարի|Տեսակը|Թողար-|Ավարտը|Առաջին|Արտադրական ծախսեր արտադրության|
|հա- |անվանումը| |կումը | |ցու- | սկզբից |
|մարը| | | | |ցադրու|______________________________|
| | | | | |մը |ընդա-| այդ թվում` |
| | | | | | |մենը,|________________________|
| | | | | | |հազ. |հաշվե-|հովանա-|արտերկրյա|
| | | | | | |դրամ |տու |վորի |մասնակ- |
| | | | | | | |տարում|մասնակ-|ցությու- |
| | | | | | | | |ցութ- |նը, % |
| | | | | | | | |յունը,%| |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|101 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|102 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|103 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|104 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|105 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|106 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|107 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|108 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|109 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|110 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|111 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|112 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|113 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|114 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|115 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|116 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|117 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|118 | | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|119 |Այլ | | | | | | | | |
| |արտադրանք| | | | | | | | |
| |և ծառա- | | | | | | | | |
| |յություն | | | | | | | | |
|____|_________|______|______|______|______|_____|______|_______|_________|
|120 |Ընդամենը | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 3. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
._________________________________________________________________.
| Ֆինանսական միջոցների առկայությունը |
|_________________________________________________________________|
| | այդ թվում |
|ընդա-|___________________________________________________________|
|մենը | | ընթացիկ տարվա մուտքերը |
| |մնացորդը|__________________________________________________|
| |տարե- |ընդա-| այդ թվում |
| |սկզբին |մենը |____________________________________________|
| | | |բյուջե-|բնակչութ-|նվիրատվու-|վարձա-|այլ եկա-|
| | | |ից |յանը մա- |թյուններ |կալու-|մուտներ |
| | | |(պետա- |տուցված | |թյուն-| |
| | | |կան և |վճարովի | |ներից | |
| | | |համայն-|ծառայութ-| | | |
| | | |քային) |յուններից| | | |
| | | | | | | | |
|_____|________|_____|_______|_________|__________|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|_____|________|_____|_______|_________|__________|______|________|
| | | | | | | | |
._________________________________________________________________.
(հազ. դրամ)
._________________________________________________________________.
| Ֆինանսական ծախսեր | |
|________________________________________________________|________|
|ընդա-| այդ թվում |ֆինանսա-|
|մենը |__________________________________________________|կան մի- |
| |նյու- |ոչ |գոր- |աշխա- |պարտա-|հիմնա- |այլ |ջոցների |
| |թական |նյութական |ծուղ-|տավարձ|դիր |վերա- |ծախ-|մնացորդը|
| |ծախսեր|ծառայութ- |ման |և |սոցիա-|նորոգ- |սեր |տարեվեր-|
| | |յունների |ծախ- |դրան |լական |ման, | |ջին |
| | |վճարումներ|սեր |հավա- |ապահո-|սարքա- | | |
| | | | |սարեց-|վագրա-|վորում-| | |
| | | | |ված |կան |ների և | | |
| | | | |վճա- |վճար- |գույքի | | |
| | | | |րում- |ներ |ձեռք | | |
| | | | |ներ | |բերման | | |
|_____|______|__________|_____|______|______|_______|____|________|
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
|_____|______|__________|_____|______|______|_______|____|________|
| | | | | | | | | |
._________________________________________________________________.
Կատարող_______________ Ղեկավար
Հեռ. ________________ Անուն, ազգանուն________________
«___» ___________200 թ. Պաշտոն ________________________
Ստորագրություն ________________