Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.03.2009  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 17.08.12 թիվ 30-Ն որոշում)

i

603.0125.171202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302365

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2002 թվականի N 125-Ն

 

i

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ՄԵՔ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» Ձև թիվ 6-ՄԵՔ (տարին երեք անգամ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

(որոշումը փոփ. 30.01.09 թիվ 04-Ն որոշում)

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

9 օգոստոսի 2002 թվականի

թիվ 125-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ՄԵՔ (ՏԱՐԻՆ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» ձև թիվ 6-մեք (տարին երեք անգամ) հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Հաշվետվությունում լրացվում են գյուղատնտեսական տեխնիկայի առկա քանակն, անկախ դրանց սեփականության ձևից, պատկանելիությունից և սարքինության վիճակից:

4. «Տրակտորներ, ընդամենը»` թիվ 01 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորների թիվը, ներառյալ այն տրակտորները, որոնց վրա մոնտաժված են բուլդոզերներ, սկրեպերներ, առու փորողներ, ոռոգման մեքենաներ, արմատահանող հավաքողներ և այլն:

5. «Բեռնատար ավտոմեքենաներ»` թիվ 02 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող բեռնատար ավտոմեքենաների թիվը, ներառյալ ավտոցիստեռները (բենզին, կաթ և այլն փոխադրող): Այն ավտոմեքենաները, որոնց վրա մոնտաժված են հատուկ հարմարանքներ (ավտոբենզին լիցքավորողներ, ինքնաշարժ կռունկներ) այս տողով չեն լրացվում:

6. «Հացահատիկահավաք կոմբայններ բոլոր մակնիշի»` թիվ 03 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող հացահատիկահավաք կոմբայնների թիվը:

7. «Տրակտորային կցասայլակներ»` թիվ 04 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող միայն տրակտորային կցասայլակների թիվը: Այս տողով, ավտոմոբիլային կցասայլերը ցույց չեն տրվում:

8. «Տրակտորային խոտհնձիչներ»` թիվ 05 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորային կցովի, կախովի և կիսակախովի խոտհնձիչները (ներառյալ հնձիչ մանրացնողները և հնձիչ տափակեցնողները), որոնք նախատեսված են խոտի, կանաչ կերի և սիլոսի, եգիպտացորեն, արևածաղիկ և խոտաբույսեր հնձելու համար: Այս տողով չեն ընդգրկվում խուրձ կապող հնձիչները:

9. «Կերահավաք կոմբայններ` ներառյալ սիլոսահավաք»` թիվ 06 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կերահավաք (ներառյալ սիլոսահավաք) կոմբայնները:

10. «Կարտոֆիլահավաք կոմբայններ»` թիվ 07 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի, առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կարտոֆիլ հավաքող կոմբայնները: Այս տողով, կարտոֆիլ քանդող և տնկող մեքենաները ցույց չեն տրվում:

11. «Մամլիչբարդոձիչներ»` թիվ 08 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող մամլիչ-բարդոձիչները:

12. «Հատիկազտիչ մեքենաներ»` թիվ 09 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող հատիկազտիչ մեքենաները, ներառյալ հատիկ մաքրող-չորացնող կայանների ու կոմպլեքսների մաքրող մեքենաները:

13. «Տրակտորային շարքացաններ»` թիվ 10 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող շարքացանները:

14. «Տրակտորային գութաններ»` թիվ 11 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են միայն ընդհանուր օգտագործման, առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորային գութանները, առանց ճահճային, այգիների և այլ գութանների:

15. «Կուլտիվատորներ»` թիվ 12 տողով, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կուլտիվատորները, առանց հարթակտրիչների ու խորը փխրեցնողների:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ    |

|վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական    |

|աշխատանքների ծրագրի» և  «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման»      |

|                                 կարգի                                   |

|_________________________________________________________________________|

|Ում է ներկայացվում                  |           Ձև  N 6-մեք              |

|(անվանումը)_______________________  |           տարին 3 անգամ            |

|Ով է ներկայացնում                   |                                    |

|(անվանումը)_______________________  |Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետա- |

|__________________________________  |կան խորհրդի ___09___ օգոստոսի 2002թ.|

| ՀԻմնադիրները      ._.1._.2._.3._.4 |  թիվ___125-Ն ____ որոշմամբ         |

|(մասնակիցները) **  ._. ._. ._. ._.  |                                    |

|1. պետություն  2. համայնք           |         Ներկայացվում է`            |

|3. իրավաբանական անձ  4. քաղաքացի    |                                    |

|Օտարերկրյա մասնակցի առկայության     |ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության |

|դեպքում անհրաժեշտ է կատարել նշում   |մարզային գործակալություն կամ        |

|Կազմակերպական-իրավական  ._.         |տարածքային բաժանմունք               |

|ձևը___________________ ._.         |                                    |

|          ծածկագիր` * ._________.   |                                    |

|Փաստացի գործունեության հիմնական     |         Ներկայացնում են`           |

|տեսակը___________________________   |                                    |

|_____________ ծածկագիր` * .______.  |իրավաբանական անձինք, հիմնարկները,   |

|Իրավաբանական անձանց պետռեգիստրում   |անհատ ձեռնարկատերերը                |

|գրանցման համարը *                   |                                    |

|  ._____________________________.   |                                    |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)     |                                    |

|կոդը * ___   .______________.       |     Հաշվետվության ներկայացման      |

|Մարզը ____________________ ._____.  |            ժամկետը`                |

|Գտնվելու վայրը ___________________  |                                    |

|*) Լրացվում է իրավաբանական անձանց   |Հունվարի 7-ին, ապրիլի 7-ին, հուլիսի |

|պետռեգիստրի կողմից տրված գրանցման   |7-ին                                |

|վկայականից:                         |                                    |

|**) Մի քանի հիմնադրի (մասնակցի)     |                                    |

|դեպքում նշումները կատարվում են      |                                    |

|միաժամանակ` համապատասխան            |                                    |

|վանդակներում:                       |                                    |

._________________________________________________________________________.

 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

առ 1-ը ---- -------------- 200 --- թ.

 

._________________________________________________________________________.

|                                     |Տողի N|Առկայությունը |որից` սարքին |

|                                     |      |              |  վիճակում   |

|_____________________________________|______|______________|_____________|

|                   Ա                 |  Բ   |      1       |      2      |

|_____________________________________|______|______________|_____________|

|Տրակտորներ-ընդամենը                  |  01  |              |             |

|_____________________________________|______|______________|_____________|

|Բեռնատար ավտոմեքենաներ               |  02  |              |             |

|_____________________________________|______|______________|_____________|

|Հացահատիկահավաք կոմբայններ բոլոր     |  03  |              |             |

|մակնիշների                           |      |              |             |

|_____________________________________|______|______________|_____________|

|Տրակտորային կցասայլակներ             |  04  |              |             |

|_____________________________________|______|______________|_____________|

|Տրակտորային խոտհնձիչներ              |  05  |              |             |

|_____________________________________|______|______________|_____________|

|Կերահավաք կոմբայններ` ներառյալ       |  06  |              |             |

|սիլոսահավաք                          |      |              |             |

|_____________________________________|______|______________|_____________|

|Կարտոֆիլահավաք կոմբայններ            |  07  |              |             |

|_____________________________________|______|______________|_____________|

|Մամլիչ-բարդոձիչներ                   |  08  |              |             |

|_____________________________________|______|______________|_____________|

|Հատիկազտիչ մեքենաներ                 |  09  |              |             |

|_____________________________________|______|______________|_____________|

|Տրակտորային շարքացաններ              |  10  |              |             |

|_____________________________________|______|______________|_____________|

|Տրակտորային գութաններ                |  11  |              |             |

|_____________________________________|______|______________|_____________|

|Կուլտիվատորներ                       |  12  |              |             |

._________________________________________________________________________.

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը *) (13) ________________ մարդ *) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները

 

   «___» _________________ 200  թ.     Ղեկավար` _____________________

 

_________________________________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
09.08.2002
N 125-Ն
Որոշում