Սեղմել Esc փակելու համար:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱ ...

04.10.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.07.2003  -ից մինչեւ   04.10.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1029-Ն որոշում)

i

040.0701.180603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2003 թվականի N 701-Ն

 

i

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի հինգերորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու, պայմանները և արարողակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 701-Ն որոշման

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

 

1. Սույնով սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազորված մարմնի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունները (այսուհետ` եզրակացություն) վերանայելու կամ չեղյալ հայտարարելու պայմանները, ժամկետները և արարողակարգը:

2. Եզրակացությունը կարող է վերանայվել կամ չեղյալ համարվել, եթե`

ա) ընդունվել է նոր բնապահպանական օրենսդրություն, կամ դրանում կատարվել են լրացումներ կամ փոփոխություններ.

բ) ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ:

3. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում լիազորված մարմինը 30-օրյա ժամկետում բացահայտում է հանրապետությունում գործող այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` իրականացնող), որոնց նախկինում տրվել է եզրակացություն և որոնց կարող են վերաբերել նշված փոփոխությունները:

4. Լիազորված մարմինն իրականացնողին ծանուցում է նոր պայմաններին իրականացվող գործունեության անհամապատասխանության և նախկինում տրված եզրակացության վերանայման անհրաժեշտության մասին:

5. Իրականացնողը ծանուցումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում կարող է լիազորված մարմին ներկայացնել գործունեությանն առնչվող փաստաթղթերի փաթեթն ու եզրակացությունը` վերջինս վերանայելու նպատակով համապատասխան վերլուծություն կատարելու համար:

6. Լիազորված մարմինը տասնօրյա ժամկետում վերլուծում է ներկայացված փաստաթղթերը և եզրակացությունը:

7. Եթե վերլուծության արդյունքում պարզվում է, որ սույն հավելվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված պայմաններում գործունեության շարունակման դեպքում շրջակա միջավայրին կարող է հասցվել անդառնալի վնաս, ապա եզրակացությունը չեղյալ է հայտարարվում, և լիազորված մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է իրականացնողին, ազդակիր համայնքին, շահագրգիռ կազմակերպություններին ու հասարակայնությանը:

Իրականացնողը գրությունն ստանալուց հետո պարտավոր է անմիջապես դադարեցնել գործունեությունը` օրենքով սահմանված կարգով:

8. Եթե վերլուծության արդյունքում պարզվում է, որ շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է գործունեության մեջ կատարել ամբողջական կամ մասնակի փոփոխություններ, իրականացնել առանձին միջոցառումներ կամ ձեռնարկումներ, ապա լիազորված գրավոր` համապատասխան հիմնավորումներով, իրականացնողին տեղեկացնում է եզրակացության համապատասխան մասով վերանայման անհրաժեշտության մասին:

9. Իրականացնողը կարող է փաստաթղթերում, լիազորված մարմնի պահանջներին համապատասխան, կատարել ամբողջական կամ մասնակի փոփոխություններ, նախատեսել առանձին միջոցառումներ կամ այլ ձեռնարկումներ և եռամսյա ժամկետում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը վերաբերող լրամշակված փաստաթղթերը` համապատասխան փոփոխություններով ու անհրաժեշտ համաձայնություններով, ներկայացնել լիազորված մարմին` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

10. Եզրակացությունը վերանայվելու կամ չեղյալ հայտարարվելու դեպքում նախկին եզրակացությունը` համապատասխան մասով, ուժը կորցրած է ճանաչվում:

11. Լրամշակված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Վերանայված եզրակացությունն իրականացնողին է տրվում փաստաթղթերն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում, իսկ հասարակական լսումների անցկացման անհրաժեշտության դեպքում` 50-օրյա ժամկետում:

13. Նոր եզրակացություն ստանալու համար նախատեսված ծախսերը կատարում է իրականացնողը կամ հայեցակարգը ֆինանսավորողը` օրենքով սահմանված կարգով:

14. Եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու հետևանքով իրականացնողի կողմից կրած վնասի փոխհատուցումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու մասին ընդունված որոշումն իրականացնողի կողմից կարող է բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2003
N 701-Ն
Որոշում