(ուժը կորցրել է բացի համայնքային հիմնակների` 24.12.07 թիվ 900-Ն հրաման)
i
(ուժը կորցնելու է 01.01.09թ 24.12.07 թիվ 900-Ն հրաման)
118.0396.160503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803170
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 ապրիլի 2003 թվականի N 396-Ն
i
ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 35-րդ կետի «ա)» և «բ)» ենթակետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 22-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունների շրջանակներում`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել.
Վճարման հանձնարարագրի օրինակելի ձևը` հավելված N 1-ին համապատասխան:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի փետրվարի 9-ի «Վճարման հանձնարարագրի ձևը հաստատելու մասին» N 42 հրամանը:
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2003 թվականի
ապրիլի 29-ի N 396-Ն հրամանի
.______________________________________________________________________.
| Վճարման հանձնարարագիր N __ |
| «__» ___________ 200 __ թ. |
| |
| |
| Դեբետ Գումարը |
|Վճարողը` _________________________ ._______________________. |
| |Հաշվի N| | | |
|Սպասարկող տեղական գանձապետական .______________| | |
|բաժանմունքի անվանումը ____________ | | |
| Կրեդիտ| | |
|Ստացողը` _________________________ .______________| | |
| |Հաշվի N| |ՀՀ դրամ | |
|Ստացողի բանկը ____________________ ._______________________. |
|__________________________________ |
| |
|Գումարը տառերով` ___________________________________ դրամ |
| |
|Հիմք, վճարման նպատակը` |
|Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի անվանումները և համարները |
| |
|_________________________________________________________________ |
|Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` |
| |
| Նախարարություն |
|Խումբ Ենթախումբ Ծրագիր (գերատեսչություն) Հոդված Գումար |
|._____________________________________________________. |
|._______________________________________|______|______| |
| |______|______| |
| |______|______| |
| |______|______| |
| | | | |
| | | | |
| ._____________. |
|Հիմնարկի ղեկավար Հաստատված է տեղական |
|(Գլխավոր ֆինանսիստ) ___________ գանձապետական բաժանմունքի կողմից |
| |
|Կնիքի տեղը Կնիքի տեղը |
| |
|Գլխավոր հաշվապահ` _____________ «__»___________ 200 __ թ. |
.______________________________________________________________________.