Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱ ...

11.02.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.2003  -ից մինչեւ   11.02.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 496-Ն հրաման)

i

111.0154.020503

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         05           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11103152

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2003 թվականի N 154-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԻՆ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական արխիվ ի պահ հանձնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին պայմանագրի ձևը համաձայն N 2 հավելվածի.

գ) փաստաթղթերն ի պահ ընդունելու-հանձնելու մասին ակտի ձևը համաձայն N 3 հավելվածի.

դ) ի պահ ընդունված փաստաթղթերի հաշվառման մատյանի ձևը համաձայն N 4 հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի 1996 թվականի նոյեմբերի 28-ի «Փաստաթղթերը պետական արխիվներին պահատվության հանձնելու կարգը հաստատելու մասին» N 40 հրամանը:

 

Հավելված N 1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հայաստանի Հանրապետության

մշակույթի, երիտասարդության

հարցերի և սպորտի նախարարի

2003 թվականի ապրիլի 1-ի

N 154-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից փաստաթղթերը պետական արխիվ ի պահ հանձնելու կարգը:

2. Փաստաթղթերը պետական արխիվ ի պահ են հանձնվում պահատուի գրավոր դիմումի հիման վրա:

3. Փաստաթղթերն ի պահ ընդունելու հարցը վճռվում է պետարխիվի տնօրենի կողմից:

4. Փաստաթղթերն ի պահ են հանձնվում համապատասխան ցուցակներով: Առանձին դեպքերում փաստաթղթերը կարող են ի պահ հանձնվել զմռսված պարկերով և արկղերով:

5. Փաստաթղթերի ի պահ հանձնումն իրականացվում է պայմանագրով (սույն հրամանի N 2 հավելված) և ընդունման-հանձնման ակտով (սույն հրամանի N 3 հավելված), որոնք կազմվում են երկուական օրինակից:

6. Ի պահ ընդունված փաստաթղթերը հետ են վերցվում, ընդունվում են պետական պահպանության կամ ոչնչացվում են սահմանված կարգով` դրանց պայմանագրով նախատեսված պահատվության ժամկետները լրանալուց հետո:

7. Ի պահ ընդունված փաստաթղթերի շարժը պետական արխիվում իրականացվում է հաշվառման մատյանում (սույն հրամանի N 4 հավելված):

 

Հավելված N 2

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հայաստանի Հանրապետության

մշակույթի, երիտասարդության

հարցերի և սպորտի նախարարի

2003 թվականի ապրիլի 1-ի

N 154-Ն հրամանով

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին

 

    վայրը                                    «-----»--------- 200 թ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագրի կնքման համար իրավական հիմք է հանդիսանում ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության 2003 թ. ապրիլի 1-ի N 154-Ն հրամանով հաստատված «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական արխիվներին ի պահ հանձնելու կարգը»: __________________________________, որը հետագայում կոչվելու է «պահառու»

(պետարխիվի անվանումը) մի կողմից և մյուս կողմից ______________________________________________________________

(հիմնարկի, կազմակերպության անվանումը)

որը հետագայում կոչվելու է «պահատու», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2.1. Պահատուի դիմումի հիման վրա պահառուն ի պահ է ընդունում ___________________________________

(ծայրային տարեթվերը,

 

_____________________________________ փաստաթղթերը ___________ ժամկետով:

քանակը գործերով, պարկերով, արկղերով)              (տարի, ամիս)

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Պահատուն պարտավորվում է.

- ապահովել փաստաթղթերի տեղափոխումը և սահմանված կարգով դրանց հանձնումը պետարխիվ,

- պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հետ վերցնել փաստաթղթերը կամ կնքել նոր պայմանագիր,

- պահատվության համար նախատեսված պայմանագրային գումարի 50%-ը վճարել պայմանագիրը կնքելու պահին, իսկ մնացած մասը` ժամկետի 2-րդ կեսի սկզբին.

- այլ պարտավորություններ:

3.2. Պահառուն պարտավորվում է.

- ապահովել փաստաթղթերի պահպանությունը` գործող արխիվային կանոններին համապատասխան.

- առանց պահատուի համաձայնության փաստաթղթերն օգտագործման չտալ.

- պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո փաստաթղթերն ամբողջությամբ վերադարձնել պահատուին.

- այլ պարտավորություններ:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

4.1. Ի պահ ընդունված փաստաթղթերի պահպանության համար սահմանվում է _____________________ _____________ դրամ` պետական արխիվի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց սահմանված վճարի գանձման կարգի համաձայն:

 

5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5.1. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:

5.2. Պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Պահատուի կողմից փաստաթղթերը պայմանագրով նախատեսված ժամկետում հետ չվերցնելու դեպքում փաստաթղթերը պահառուի կողմից ընդունվում են պետական պահպանության կամ ոչնչացվում են սահմանված կարգով:

 

    ՊԱՀԱՏՈՒ                                  ՊԱՀԱՌՈՒ

    ____________________                     _________________

    ____________________                     _________________

    ____________________                     _________________

 

Հավելված N 3

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հայաստանի Հանրապետության

մշակույթի, երիտասարդության

հարցերի և սպորտի նախարարի

2003 թվականի ապրիլի 1-ի

N 154-Ն հրամանով

 

    Արխիվի անվանումը                                ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

                                                        տնօրեն

                                  _______________________________

                                  (ստորագրություն, անուն, ազգանուն)

                                  _______________________________

                                  (թվագրում)

 

ԱԿՏ

 

____________________________

թվագրում

____________________________

կազմման վայրը

փաստաթղթերն ի պահ ընդունելու-

- հանձնելու մասին

 

Հիմք` պայմանագիր N ______

 

____________________________________________________________ հանձնեց,

(հանձնող, հիմնարկի կամ կազմակերպության անվանումը)

իսկ ________________________________________________ _______________

                (պետարխիվի անվանումը)                     (տարի, ամիս)

ժամկետով ի պահ ընդունեց  ___________________________________________

(ծայրային տարեթվերը, քանակը գործերով, պարկերով, արկղերով)

փաստաթղթերը:

 

Հանձնող _______________________________________________________

ստորագրություն, անուն, ազգանուն

Ընդունող _______________________________________________________

ստորագրություն, անուն, ազգանուն

 

Հավելված N 4

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

Հայաստանի Հանրապետության

մշակույթի, երիտասարդության

հարցերի և սպորտի նախարարի

2003 թվականի ապրիլի 1-ի

N 154-Ն հրամանով

 

Ի պահ ընդունված փաստաթղթերի

հաշվառման մատյան

.____________________________________________________________________.

|NN |Փաստաթղթերի|Կազմակեր-|Փաստաթղթերի|Փաստաթղթերի|Ի պահ    |Ծանոթու-|

|ը/կ|ի պահ      |պության  |ծայրային   |քանակը     |ընդունման|թյուն   |

|   |ընդունման  |անվանումը|տարեթվերը  |           |ժամկետը  |        |

|   |տարեթիվը   |         |           |           |         |        |

|___|___________|_________|___________|___________|_________|________|

| 1 |  2        |   3     |    4      |    5      |   6     |    7   |

|___|___________|_________|___________|___________|_________|________|

|   |           |         |           |           |         |        |

|   |           |         |           |           |         |        |

|   |           |         |           |           |         |        |

|   |           |         |           |           |         |        |

|   |           |         |           |           |         |        |

 

 

pin
Մշակույթի նախարարություն
01.04.2003
N 154-Ն
Հրաման