Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.04.2003  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0048.020403

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         04           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603098

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2003 թվականի N 48-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին կետի 27-րդ ենթակետով և 116-րդ հոդվածի չորրորդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրություններում Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը (կցվում է):

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2003 թվականի

մարտի 14-ի թիվ 48-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույնով սահմանվում է Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրություններում Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում հաղթող թեկնածուների ձայների հավասարության դեպքում վիճակահանությամբ մանդատների բաշխման կարգը:

2. Մանդատների բաշխման վիճակահանությունը կատարվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում, որին կարող են ներկա գտնվել հավասար ձայներ ստացած Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք, դիտորդներ, լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

3. Հավասար թվով առավելագույն «կողմ» ձայներ ստացած թեկնածուների թվին համապատասխան պատրաստվում են վիճակահանության միատեսակ թերթիկներ: Հանձնաժողովի քարտուղարի կողմից մեկ թերթիկի վրա լրացվում է «ընտրված է», իսկ մնացած թերթիկների վրա «ընտրված չէ» բառերը: Թերթիկները ծալվում են քառապատիկ, այնպես, որ նշումը չերևա և գցվում վիճակահանության արկղի մեջ:

4. Թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները թեկնածուների ազգանունների այբբենական հաջորդականությամբ արկղից վերցնում են ծալված թերթիկը, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրված բառն ու փոխանցում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:

5. Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը վիճակահանության արդյունքում հանել է «ընտրված է» նշումով թերթիկը:

6. Վիճակահանության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որի հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընդունում է որոշում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրություններում Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու մասին:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
14.03.2003
N 48-Ն
Որոշում