(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 1991 թ. թիվ 419
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին
i
սեփականաշնորհված բազմամյա տնկարկներով և բազմամյա
խոտաբույսեր զբաղեցրած հողամասերի մասին
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
Առաջին հինգ տարում որպես սեփականություն հատկացված բազմամյա տնկարկներով և բազմամյա խոտաբույսերով զբաղեցրած հողամասերում ոչ սահմանված կարգով վերակառուցում (քանդում) թույլ տված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները զրկվում են հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքից:
Նման դեպքում մասնակի կամ լրիվ հատուցման գումարները հետ չեն վերադարձվում: