(ուժը կորցնելու է 01.07.17 թվականից` 23.05.17 թիվ 161-Ն որոշում)
i
600.0009.250303
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 03 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60003091
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2003 թվականի N 9-Ն
i
ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի առաջին կետը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգը» (հավելված):
2. «Հայէներգո» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացնել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում իրականացվելիք գործողությունների ծրագրերը` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2003 թվականի
փետրվարի 21-ի N 9-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
Սույն կարգով սահմանվում են էլեկտրաէներգետիկական համակարգում կրիտիկական (վթարային) իրավիճակները, այդ իրավիճակներում իրականացվող գործողությունների ծրագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություններ ունեցող սպառողներին այդ ծրագրերում ներառելու պայմանները:
1. Հիմնական հասկացություններ
Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`
ամրագրված տեխնոլոգիական հզորություն` էլեկտրական հզորության նվազագույն մեծությունը, որն անհրաժեշտ է սպառողի տեխնոլոգիական գործընթացը կամ արտադրական ցիկլը սահմանված ժամանակահատվածում անվտանգ ավարտելու համար.
ամրագրված վթարային հզորություն` էլեկտրական հզորություն, որը բավարար է տեխնոլոգիական գործընթացը կամ արտադրական ցիկլն ավարտելուց հետո մարդկանց կյանքն ու անվտանգությունը և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքը պայմանագրում ամրագրված ժամանակահատվածում ապահովելու համար.
ավտոմատ բեռնաթափման ծրագիր` համակարգի օպերատորի և բաշխող ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգային ավտոմատիկայի սարքերով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող, էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր.
էլեկտրամատակարարման սահմանափակում` ավտոմատ կամ կարգավարական բեռնաթափման ծրագրի համաձայն սնող գծի անջատում.
կարգավարական բեռնաթափման ծրագիր` համակարգի օպերատորի և բաշխող ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգի կամ բաշխող ընկերության օպերատորի հրահանգով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր.
կրիտիկական (վթարային) իրավիճակ` էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած այնպիսի իրավիճակ, երբ համակարգի կամ բաշխող ընկերության օպերատորի գնահատմամբ սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրակայանքների ամբողջականությունն ապահովելու համար էլեկտրամատակարարման սահմանափակումներն անխուսափելի են.
սնող գծի անջատում` համակարգային ավտոմատիկայի սարքերով կամ օպերատորի հրահանգով սպառողի էլեկտրամատակարարումը ապահովող էլեկտրահաղորդման գծի անջատում սնող կենտրոնից.
սնող կենտրոն` էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող ընկերությունների բաշխիչ սարքավորում, ինչպես նաև բաշխող ընկերության 35, 110 կՎ ենթակայան, որտեղից իրականացվում է սպառողների էլեկտրամատակարարումը:
2. Կրիտիկական (վթարային) իրավիճակներում կիրառվող էլեկտրամատակարարման
սահմանափակումների ծրագրերին ներկայացվող պահանջները
2.1 Կրիտիկական (վթարային) իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումները իրականացվում են ավտոմատ բեռնաթափման և (կամ) կարգավարական բեռնաթափման ծրագրերով, որոնք համատեղ կազմում են համակարգի օպերատորն ու բաշխող ընկերությունը` ելնելով համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշներից, ինչպես նաև որոշակի սպառողների էլեկտրամատակարարման առաջնահերթության պայմաններից:
Ավտոմատ բեռնաթափման և կարգավարական բեռնաթափման ծրագրերում չեն ընդգրկվում կայանների սեփական կարիքների պահուստային էլեկտրասնումն ապահովող էլեկտրահաղորդման գծերը:
2.2 Ավտոմատ բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր կատարմամբ.
ա) ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն ունեցող այն սպառողների նկատմամբ, որոնց էլեկտրամատակարարման սահմանափակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար իրական ու անխուսափելի վտանգի և որոնց համար տեխնիկական կանոնակարգերով չի նախատեսվում սպառողին պատկանող էլեկտրասնման անկախ աղբյուր, էլեկտրամատակարարման սահմանափակում չի կիրառվում: Այդ բոլոր սպառողների ամրագրված տեխնոլոգիական և վթարային հզորությունների գումարային արժեքների մեծությունը չպետք է գերազանցի համակարգի անվտանգությունը և հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշների հիման վրա համակարգի օպերատորի կողմից հաշվարկված մեծությունը.
բ) «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և (կամ) անվտանգությունն ապահովող սնող գծի անջատումը կարող է իրականացվել ծրագրի վերջին հերթում.
գ) էլեկտրամատակարարման սահմանափակում կիրառվում է մնացած բոլոր սպառողների նկատմամբ:
Սպառողները, որոնք, ըստ իրենց տեխնոլոգիաների կամ ծառայությունների բնույթի, պետք է պարտադիր կերպով ունենան էլեկտրասնման սեփական անկախ պահուստային աղբյուր, սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող տեխնիկական կանոնակարգերով:
Ավտոմատ բեռնաթափման ծրագրերում ներառված բոլոր սպառողների էլեկտրամատակարարման պայմանագրերում գրառում է կատարվում կիրառվող հերթի վերաբերյալ:
2.3 Կարգավարական բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր կատարմամբ.
ա) սույն կարգի 2.2 կետի ա) ենթակետում նշված սպառողների նկատմամբ, էլեկտրամատակարարման սահմանափակում կարող է կիրառվել միայն ծրագրի վերջում և օպերատիվ կարգով սպառողի համաձայնությունն ստանալուց հետո.
բ) «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և (կամ) անվտանգությունն ապահովող սնող գծի անջատումը կարող են իրականացվել ծրագրի վերջին հերթում` առանց համաձայնեցման կամ նախազգուշացման:
գ) առանց համաձայնեցման կամ նախազգուշացման էլեկտրամատակարարման սահմանափակում կիրառվում է մնացած բոլոր սպառողների նկատմամբ:
2.4 Կրիտիկական (վթարային) իրավիճակների վերացման ընթացքում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվում է հետևյալ հերթականությամբ.
ա) սույն կարգի 2.2 կետի ա) ենթակետում նշված սպառողների խումբ.
բ) «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների խումբ, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների խումբ` առնվազն միացնելով անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և (կամ) վթարային հզորությունն ապահովող սնող գիծը.
գ) մնացած բոլոր սպառողներ:
Սույն կարգով իրականացվող էլեկտրամատակարարման սահմանափակումների անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը:
2.5 Սույն կարգով սահմանված էլեկտրամատակարարման սահմանափակումները կիրառվում են սպառողներին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով: Սպառողների տեղեկացման ձևերը սահմանվում են էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրով:
2.6 Կրիտիկական (վթարային) իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման վերաբերյալ որոշումը կայացնում է համակարգի օպերատորը: Այդ իրավիճակներում համակարգի օպերատորը կարող է կատարել անջատումներ` առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնելով բաշխող ընկերության օպերատորին:
Կրիտիկական (վթարային) իրավիճակներում բաշխող ընկերության օպերատորը պարտավոր է համակարգի օպերատորի հրահանգով բաշխման ցանցում կատարել էլեկտրամատակարարման սահմանափակումներ:
2.7 Բաշխման ցանցում կրիտիկական (վթարային) իրավիճակներում սպառողների էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման մասին որոշում կայացնում և իրականացնում է բաշխող ընկերության օպերատորը` սահմանափակումների ծավալների մասին տեղյակ պահելով համակարգի օպերատորին: Էլեկտրամատակարարումը վերականգնվում է համակարգի օպերատորի հետ համաձայնեցնելուց հետո:
2.8 Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի իրագործման ընթացքում համակարգի օպերատորի և բաշխող ընկերության օպերատորի փոխհարաբերությունները կարգավորվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններով, էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրով և սույն կարգով:
2.9 Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունները ամրագրվում են սպառողի և բաշխող ընկերության համատեղ կազմած ակտում (հավելված), որը հանդիսանում է էլեկտրամատակարարման պայմանագրի անբաժանելի մասը:
2.10 Յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, հիմք ընդունելով սպառողների հետ հաջորդ տարվա համար կնքված պայմանագրերը, համակարգի և բաշխող ընկերության օպերատորները համատեղ վերանայում են կրիտիկական (վթարային) իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերը, որոնք հաստատվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2003 թվականի
փետրվարի 21-ի N 9-Ն որոշմամբ
ԱԿՏ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ
----------------------------------------------------------------
(ընկերության անվանումը)
----------------------------------------------------------------
(ընկերության հասցեն)
._________________________________________________________________.
|Պայմանագրային|Տեխնոլոգիական|Վթարային |Տեխնոլոգիական|Վթարային |
|հզորությունը |հզորությունը |հզորությունը|գործընթացի |հզորության|
| | | |(ցիկլի) |ապահովման |
| | | |տևողությունը |համար |
| | | | |անհրաժեշտ |
| | | | |ժամանակը |
|_____________|_____________|____________|_____________|__________|
| կՎտ | կՎտ | կՎտ | ժամ | ժամ |
|_____________|_____________|____________|_____________|__________|
| | | | | |
._________________________________________________________________.
1. Վթարային և տեխնոլոգիական հզորություններ
._____________________________________________________________
|N|Սնող |Սնող|Սնող |Վթարային ամրագրում |
| |կենտրոն|գիծ |գծի |______________________________________|_
| | | |բեռը |Էլեկտրաընդունիչներ,|սնող գծի|սնող գիծ,|
| | | |(հազ.|որոնց էլեկտրամատա- |վրա |որի վրա |
| | | |կվտ) |կարարման |վթարային|տեղափոխ- |
| | | | |սահմանափակումը |հզորու- |վում է |
| | | | |կարող է հանգեցնել |թյունը |վթարային |
| | | | |մարդկանց (կյանքի և | |հզորու- |
| | | | |շրջակա միջավայրի | |թյունը |
| | | | |համար իրական ու | | |
| | | | |անխուսափելի վտանգի | | |
|_|_______|____|_____|___________________|________|_________|_
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_|_______|____|_____|___________________|________|_________|_
|_|_______|____|_____|___________________|________|_________|_
_______________________________________________________________________.
|Տեխնոլոգիական ամրագրում |Այլ հզորություն|Ենթասպառող |
|______________________________________|_______________|______________|
|Էլեկտրաընդունիչներ,|սնող գծի|սնող գիծ,|հզորու-|օրական |ընդ-|տեխնոլո- |
|որոնց էլեկտրամատա- |վրա |որի վրա |թյունը |էլեկ- |հա- |գիական և |
|կարարման |տեխնո- |տեղափոխ- |(հազ. |տրա- |նուր|վթարային |
|սահմանափակումը |լոգիական|վում է |կվտ) |սպա- |բեռը|ամրագրված|
|կարող է հանգեցնել |հզորու- |հզորու- | |ռումը | |հզորու- |
|մարդկանց (կյանքի և |թյունը |թյունը | | | |թյուն |
|շրջակա միջավայրի | | | | | | |
|համար իրական ու | | | | | | |
|անխուսափելի վտանգի | | | | | | |
_|___________________|________|_________|_______|_______|____|_________|
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
_|___________________|________|_________|_______|_______|____|_________|
_|___________________|________|_________|_______|_______|____|_________|
| | | | | | | |
2. Հզորություն, որը ենթակա է անջատման
._______________________________________________________________________.
|N|սնող |սնող|սնող |սնող գծի վրա |սնող գիծ, |անջատման |նշումներ|
| |կենտրոն|գիծ |գծի |տեխնոլոգիական |որի վրա է |ենթակա | |
| | | |բեռը |և վթարային |տեղափոխվում |հզորությունը| |
| | | |(հազ.|ամրագրված |ամրագրված |(հազ. կվտ) | |
| | | |կվտ) |հզորությունների|հզորությունը| | |
| | | | |գումարը | | | |
|_|_______|____|_____|_______________|____________|____________|________|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|_|_______|____|_____|_______________|____________|____________|________|
| | | | | | | | |
|_________|____|_____|_______________|____________|____________|________|
| ընդ | | | | | | |
._______________________________________________________________________.
3. Հզորություն, որը ենթակա չէ անջատման
.__________________________________________________________________.
|N |սնող |սնող|առավելագույն|վթարային |տեխնոլոգիական|նշումներ|
| |կենտրոն|գիծ |հզորությունը|ամրագրված |ամրագրված | |
| | | |սնող գծի վրա|հզորությունը|հզորությունը | |
| | | |(հազ. կվտ) |(հազ. կվտ) |(հազ. կվտ) | |
| | | | | | | |
| | | | | | | |
|____|_______|____|____________|____________|_____________|________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|____|_______|____|____________|____________|_____________|________|
| | | | | | | |
|____|_______|____|____________|____________|_____________|________|
| ընդ| | | | | | |
.__________________________________________________________________.
---------------------- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի
ընկերության անվանումը
Տնօրեն -------------------------- Տնօրեն --------------------------
(ստորագրություն, անուն, ազգանուն) (ստորագրություն, անուն, ազգանուն)
«---» --------- 200 -- թ. «---» --------- 200 -- թ.