(ուժը կորցրել է 22.06.05 թիվ 13-Ն որոշում)
i
606.0031.130303
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 03 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2003 թվականի N 31-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի երրորդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման կարգը (Հավելված 1):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց վկայականներ ստանալու հայտի ձևը (Հավելված 2):
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թ. մայիսի 5-ի արձ. 20 կետ 2 «Վստահված անձերի գրանցման կարգի մասին» որոշումը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2003 թվականի
փետրվարի 27-ի թիվ 31-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց կնքված վկայականները տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար ընտրական տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի):
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումից հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» որոշման թիվ 2 հավելվածի սահմանված ձևի վստահված անձանց վկայականները ստանալու հայտ և ցուցակ` նշելով վստահված անձանց ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրը, անձնագրի սերիան և համարը:
3. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:
4. Վստահված անձը համարվում է գրանցված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վկայականը վավերացնելու ու կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչին հանձնելու պահից:
5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը այդ մասին տեղյակ է պահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` ներկայացնելով նախկին վստահված անձանց վկայականները:
i
6. Ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով և քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկ վստահված անձ (այսուհետ` վստահված անձ):
(6-րդ կետը լրաց. 04.05.03 թիվ 132-Ն որոշում)
7. Վստահված անձը ներկայանում է համապատասխան ընտրական հանձնաժողով, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և վստահված անձի վկայականը: Ընտրական հանձնաժողով ներկայացած վստահված անձի մասին հանձնաժողովի քարտուղարը գրառում է կատարում հանձնաժողովի գործավարության մատյանում` նշելով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, վստահված անձի անունը, ազգանունը և ներկայանալու ժամը:
(7-րդ կետը լրաց. 04.05.03 թիվ 132-Ն որոշում)
8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տվյալ ընտրական հանձնաժողովում գտնվող վստահված անձը կարող է փոխարինվել նույն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկ այլ վստահված անձով:
Տեղամասային կենտրոնում վստահված անձանց փոփոխությունը կատարվում է նրանց փոխադարձ համաձայնությամբ:
Վստահված անձանց փոփոխության և նոր ներկայացած վստահված անձի մասին ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում սույն կարգի 7-րդ կետի համապատասխան կատարվում է գրառում, եթե նախորդ վստահված անձը դուրս է եկել տեղամասային կենտրոնից:
(8-րդ կետը լրաց. 04.05.03 թիվ 132-Ն որոշում)
Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2003 թվականի
փետրվարի 27-ի թիվ 31-Ն որոշման
Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղարին
_________________________________________________________________
կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը
լիազոր ներկայացուցիչ ____________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
ՀԱՅՏ
Վստահված անձանց վկայականներ ստանալու
Խնդրում եմ, ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 27.02.2003 թ. թիվ 31-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով ------ հատ:
Վստահված անձանց ցուցակը կցվում է:
«-----» --------- 200 թ. -----------------
ստորագրություն
___________________________________________________________
Ես` _____________________________ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից
(անուն, հայրանուն, ազգանուն)
ստացա ------ հատ վստահված անձի վկայական:
«-----» --------- 200 թ. -----------------
ստորագրություն