(ուժը կորցրել է 14.03.07 թիվ 52-Ն որոշում)
i
606.0013.220203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 02 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603063
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2003 թվականի N 13-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով և 55-րդ հոդվածի երրորդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակների ձևը (Հավելված 1):
2. Քվեարկությանը մասնակցելու համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում`
ա) անձնագիրը,
բ) անձնագրին փոխարինող փաստաթուղթը` 9-րդ ձևը,
գ) զինվորական սպաների և ենթասպաների համար` նաև զինվորական վկայականը,
դ) այլ զինծառայողների համար` զինվորական գրքույկը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999թ. մարտի 2-ի արձ. կետ 5 «Ընտրական ցուցակի ձևի հաստատման մասին» որոշումը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2003 թվականի
փետրվարի 16-ի
թիվ 13-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ
«____»______________ 2003թ.
Թիվ ______ ընտրատարածքի թիվ _______ տեղամաս
_____________________________________________________________________
(տեղամասի գտնվելու վայրը)
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ազգանուն, անուն|Ծննդյան տարի,|Հասցե |Անձը հաստատող|Ստորագրություն|
| |հայրանուն |ամիս, ամսաթիվ| |փաստաթուղթ N | |
|___|_______________|_____________|______|_____________|______________|
|___|_______________|_____________|______|_____________|______________|
|___|_______________|_____________|______|_____________|______________|
|___|_______________|_____________|______|_____________|______________|
|___|_______________|_____________|______|_____________|______________|
._____________________________________________________________________.
Համայնքի ղեկավար Ոստիկանության անձնագրային
մարմին
Կ.Տ. Կ.Տ.