(ուժը կորցրել է 20.11.2019 թիվ 53-Ն որոշում)
i
603.0173.261202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2002 թվականի N 172-Ն
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՍՏԱՆԴԱՐՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ամփոփ հաշվետվություն «Ստանդարտացման, սերտիֆիկացման, հավատարմագրման և պետական վերահսկողության մասին» Ձև թիվ 1-ստանդարտ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թվականի
թիվ 172-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՍՏԱՆԴԱՐՏ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Ստանդարտացման, սերտիֆիկացման, հավատարմագրման և պետական վերահսկողության մասին» ձև N 1-ստանդարտ (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԲԱԺԻՆ 1. ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
5. «Ընդունված և պետական գրանցամատյանում գրանցված ազգային ստանդարտների քանակը» տողում (101) բերվում է ազգային ստանդարտների քանակը, որոնք մշակվել են Հայաստանի տարածքում, հաստատվել են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից և գրանցվել:
6. «Հայաստանի Հանրապետության ստանդարտների քանակը» տողում (102) բերվում է Հայաստանում մշակված ազգային ստանդարտների քանակը:
7. «Միջպետական ստանդարտների քանակը» տողում (103) բերվում է միջպետական ստանդարտների այն քանակը, որոնք գործողության մեջ են դրվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից:
8. «Միջազգային ստանդարտների քանակը» տողում (104) բերվում է միջազգային ստանդարտների այն քանակը, որոնք գործողության մեջ են դրվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից:
9. «Պետական գրանցում ստացած տեխնիկական պայմանների քանակը» տողում (105) բերվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող արտադրանքի տեխնիկական պայմանների պետական գրանցում ստացած նորմատիվ փաստաթղթերի քանակը, որով սահմանվում են արտադրանքին ներկայացվող պահանջները և ստուգման մեթոդները:
10. «Թողարկված տեղեկատվական նյութերի քանակը» տողում (106) բերվում է թողարկված /հրատարակված/ տեղեկատվական նյութերի (ստանդարտների կատալոգ, տեղեկատու և այլն) քանակը:
ԲԱԺԻՆ 2. ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
11. Սերտիֆիկացման նպատակով ներկայացված արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների քանակը բերվում է տող 201-ում, որից առանձնացվում են ներմուծվող արտադրանքի համար տրված համապատասխանության սերտիֆիկատների քանակը (տող 202), արտահանվող արտադրանքի համար տրված համապատասխանության սերտիֆիկատների քանակը (տող 203):
12. Սերտիֆիկացման ներկայացված արտադրանքի մերժված հայտերի քանակը բերվում է տող 204-ում, որից առանձնացվում է արտադրանքի անհամապատասխանության պատճառով մերժված հայտերի քանակը (տող 205):
ԲԱԺԻՆ 3. ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
13. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների քանակը բերվում է տող 301-ում:
14. «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաների քանակը» տողում (302) բերվում է հավատարմագրված այն լաբորատորիաների քանակը, որոնք ստացել են որոշակի ոլորտում փորձարկումներ կատարելու իրավունք և որոնց արձանագրությունների հիման վրա սերտիֆիկացման մարմինները տալիս են սերտիֆիկատներ, որից առանձնացվում է տեխնիկապես իրավասու և անկախ լաբորատորիաների քանակը (տող 303), իսկ տեխնիկապես իրավասու լաբորատորիաների քանակը` տող 304-ում (տող 303-ից):
ԲԱԺԻՆ 4. ԱՆՈՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔ
15. «Երկիրը, արտադրող կազմակերպությունը» սյունակում (1) բերվում է արտադրող կազմակերպության, երկրի լրիվ անվանումը:
16. «Արտադրանքի անվանումը» սյունակում (2) բերվում է արտադրանքի սերտիֆիկացիայի փաստաթղթերին համապատասխան լրիվ անվանումը:
17. Արտադրանքի մոդելը և տիպը բերվում են սյունակ 3-ում:
18. Չսերտիֆիկացված արտադրանքի քանակը համապատասխան չափման միավորներով բերվում է սյունակ 4-ում:
19. Չսերտիֆիկացման պատճառը բերվում է սյունակ 5-ում:
20. Սյունակ 6-ում պետք է նշել արտադրանքը ներմուծված է, թե արտահանվող:
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում