(ուժը կորցրել է 19.10.2018 թիվ 50-Ն որոշում)
i
603.0169.261202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2002 թվականի N 169-Ն
«ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափերի մասին» Ձև թիվ 1-վի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թվականի
թիվ 169-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՎԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հայտնաբերված վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվաքանակի և նշանակված տուգանքների չափի մասին» ձև N 1-վի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինների կողմից:
i
3. «Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
(3-րդ կետը փոփ. 25.11.05 թիվ 30-ն որոշում)
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Սյունակ Բ-ում բերվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածի համարը:
6. Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը բերվում է սյունակ 1-ում: Եթե որևէ իրավախախտման վերաբերյալ վարույթը հաշվետու տարում չի ավարտվել, ապա այն նշվում է միայն սյունակ 1-ում:
7. Անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորություն ունեցող մարմնի կողմից հաշվետու ժամանակահատվածում կայացվել են որոշումներ, բերվում է սյունակ 2-ում:
8. Սյունակ 3-ում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ վարչական տույժի ենթարկելու մասին որոշում է կայացվել, իսկ 4-6 սյունակներում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց վերաբերյալ վարչական գործի վարույթի կարճման որոշում է կայացվել կապված հասարակական կազմակերպության, աշխատանքային կոլեկտիվի քննարկմանը նյութերի հանձնման (սյունակ 4), դատախազին, նախաքննական կամ հետաքննական մարմնին նյութերի հանձնման (սյունակ 5) և այլ հանգամանքների հետ (սյունակ 6):
9. 7-13 սյունակներում բերվում է այն անձանց թվաքանակը, որոնց նկատմամբ կիրառվել է վարչական տույժեր ըստ տեսակների: Եթե նշանակված տույժի հետ միասին կիրառվել է նաև որևէ լրացուցիչ վարչական տույժ, ապա 7-13 սյունակներում դրանք ցույց են տրվում հիմնական վարչական տույժի հետ միասին:
10. Սյունակներում 14-15-ում բերվում են համապատասխանաբար նշանակված և գանձված տուգանքների գումարները, այդ թվում` անցած հաշվետու ժամանակաշրջանում նշանակված, ներկա հաշվետու ժամանակաշրջանում վճարված գումարները:
11. Սյունակ 16-ում բերվում է վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ չկատարված որոշումների քանակը:
12. Սյունակ 2-ի տվյալները հավասար են 3, 4, 5, 6 սյունակների գումարային արժեքին:
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում
i
(ձևը փոփ. 25.11.05 թիվ 30-ն որոշում)