(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 34-Ն որոշում)
i
603.0156.291202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302459
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2002 թվականի N 156-Ն
«ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության կառուցվածքի մասին» Ձև թիվ 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թվականի
թիվ 156-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հրահանգը սահմանում է «Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության կառուցվածքի մասին» Ձև թիվ 3-առևտուր պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
2. Հաշվետվությունը ներկայացվում է տարեկան պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
4. Հաշվետվության մեջ ներառվում է մանրածախ առևտրի և հանրային սննդի ապրանքաշրջանառության ծավալների կառուցվածքը (ըստ ապրանքատեսակների):
5. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.
«բաժին 1` պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքը և մնացորդը:
«բաժին 2` երկարաժամկետ օգտագործման ապրանքների վաճառքը և մնացորդը:
6. 1-ին բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), իսկ երկրորդ բաժնի ցուցանիշները լրացվում են քանակային (հատ) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:
7. 1-ին բաժնի 1-ին տողը «Պարենային ապրանքներ-ընդամենը» - իրենից ներկայացնում է 2-ից մինչև 35 տողերի հանրագումար (տող 1=տող 2-ից մինչև տող 35):
8. 2-րդ տողը «անասնի և թռչնի միս» - տավարի, խոզի, ոչխարի, ճագարի և այլ կենդանիների միս, ենթամթերք (լեզու, փայծաղ, երիկամներ, սիրտ և այլն), հավ, բադ, սագ, լոր, ինչպես նաև կիսաֆաբրիկատներ թռչնի և կենդանիների մսից:
9. 3-րդ տողը «երշիկեղեն» - ապխտած և կիսաապխտած երշիկ, նրբերշիկ, թռչնի և այլ կենդանիների մսից պատրաստված երշիկ:
10. 4-րդ տողը «ձուկ և ձկնեղեն» - թարմ և սառեցված ձկներ, ձկան ֆիլեներ, ապխտած և չորացրած ձկներ:
11. 5-րդ տողը «կենդանական յուղ» - բոլոր տեսակի կարագներ:
12. 6-րդ տողը «բուսական յուղ» - զտված և չզտված (արևածաղկի, ձիթապտղի, եգիպտացորենի) յուղ:
13. 7-րդ տողը «հալած յուղ և այլ սննդային ճարպեր» - տավարի, խոզի, ոչխարի, ինչպես նաև ոսկորի հալած յուղեր և այլ ճարպեր:
14. 8-րդ տողը «մայոնեզային արտադրանք» - բոլոր տեսակի հայրենական և արտասահմանյան արտադրության մայոնեզներ:
15. 9-րդ տողը «մարգարինային արտադրանք» - տարբեր տեսակի մարգարիններ:
16. 10-րդ տողը «կաթ և կաթնամթերք» - կաթ, կեֆիր, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, խտացրած կաթ և այլ կաթնային կիսաֆաբրիկատներ:
17. 11-րդ տողը` «պանիր» - պանիր, ազգային պանրատեսակներ, չոր, հալած և այլն:
18. 12-րդ տողը «մսի պահածո» - տավարի, խոզի, ոչխարի, թռչնի մսից պատրաստված պահածոներ, ինչպես նաև մսով պատրաստված ճաշատեսակների պահածոներ:
19. 13-րդ տողը «ձկան պահածո» - յուղով կամ տոմատով պատրաստված ձկան պահածոներ:
20. 14-րդ տողը «բանջարեղենային պահածո» - տարբեր տեսակի բանջարեղենից պատրաստված պահածոներ, կանաչ ոլոռի պահածո, մարինադներ, հյութեր, կոմպոտներ և այլն:
21. 15-րդ տողը «ձու, ձվամթերք» - ձու, ձվի փոշի:
22. 16-րդ տողը «շաքար» -շաքար, շաքարավազ, շաքարի փոշի, սորբիտ, քսիլիտ և այլն:
23. 17-րդ տողը «հրուշակեղեն» - քաղցրավենիք (մարմելադ, հալվա, զեֆիր), խմորեղեն, թխվածքաբլիթ, տորթ, կակաո, կոնֆետ (կարամել, շոկոլադ) և այլն:
24. 18-րդ տողը «մուրաբա, ջեմ, պովիդլո, մեղր» - տարբեր տեսակի մրգերից և հատապտուղներից պատրաստված մուրաբաներ, ջեմեր, պովիդլոներ, ժելեներ, մեղր:
25. 19-րդ տողը «թեյ, սուրճ» - սև, կանաչ, սև շերտավոր, կանաչ շերտավոր և այլ թեյեր, հատիկավոր, աղացած, լուծվող և այլ տեսակի սուրճեր:
26. 20-րդ տողը «աղ» - մանր, խոշոր, փաթեթավորված և առանց փաթեթավորման աղ:
27. 21-րդ տողը «ալյուր» - ցորենի, եգիպտացորենի և այլ տեսակի ալյուր:
28. 22-րդ տողը «հաց և հացաբուլկեղեն» - ազգային և բոլոր տեսակի հացատեսակներ, փքաբլիթ, թխվածքաբլիթ և այլն:
29. 23-րդ տողը «ձավար և լոբազգիներ» - ցորեն, հնդկացորեն, եգիպտացորեն, բրինձ, մանրաձավար, լոբի, ոլոռ, սիսեռ և այլն:
30. 24-րդ տողը «մակարոնեղեն» - վերմիշել, լապշա և այլն:
31. 25-րդ տողը «կարտոֆիլ» - թարմ կարտոֆիլ, կարտոֆիլից պատրաստված կիսաֆաբրիկատներ, չիպսեր:
32. 26-րդ տողը «բանջարեղեն» - վարունգ, լոլիկ, բադրիջան, գազար, բազուկ, կաղամբ, տարբեր տեսակի կանաչի և այլն:
33. 27-րդ տողը «պտուղներ, հատապտուղներ, բոստանային մշակաբույսեր» - խնձոր, տանձ, խաղող, դեղձ, ծիրան, սալոր, կեռաս, ելակ, մոշ, նուռ, թուզ, խուրմա, բանան, ցիտրուսներ, ձմերուկ, սեխ և այլն:
34. 28-րդ տողը «օղի և օղելիկյորային արտադրանք» - բոլոր տեսակի օղիները, ինչպես նաև առանձին դեպքերում վաճառող կազմակերպություններից ստացված սպիրտը: Օղելիկյորային արտադրանքի մեջ ներառվում են լիկյորները, ռոմը, վիսկին, ոգեթուրմերը, պունշերը:
35. 29-րդ տողը «գինի» - սեղանի, տեսակավոր գինի և այլն:
36. 30-րդ տողը «կոնյակ» - հասարակ, տեսակավոր, կոլեկցիոն կոնյակներ:
37. 31-րդ տողը «շամպայն» - չոր, կիսաչոր շամպայն:
38. 32-րդ տողը «գարեջուր» - գարեջրեր` շշերով, բանկաներով, տակառներով:
39. 33-րդ տողը «ոչ ալկոհոլային ըմպելիքներ» - ըմպելիքներ` հանքային ջրեր, բնական և արհեստական հյութեր (կոկա-կոլա, ֆանտա և այլն):
40. 34-րդ տողը «պաղպաղակ» - բոլոր տեսակի պաղպաղակներ, փաթեթավորված, հատերով, քաշով, պաղպաղակի տորթեր և այլն:
41. 35-րդ տողը «այլ պարենային ապրանքներ» - պարենային այլ ապրանքներ, որոնք նշված չեն ցուցակում:
42. 36-րդ տողը «Ոչ պարենային ապրանքներ-ընդամենը» - իրենից ներկայացնում է 37, 38-ից մինչև 64 տողերի հանրագումար (տող 36 = տող 37 + տող 38-ից մինչև տող 64):
43. 37-րդ տողը «գործվածքեղեն» - չիթ, քաթան, կտավ, բրդյա և կիսաբրդյա գործվածքներ, բրդյա և կիսաբրդյա ծածկոցներ, գլխաշորեր, բնական և կիսաբնական մետաքս, արհեստական մետաքսի գործվածքեղեն (տող 37=տող 37.1+ տող 37.2+ տող 37.3):
44. 38-րդ տողը «սպիտակեղեն» - սավաններ, սրբիչներ, անձեռոցիկներ, բամբակյա, մետաքսյա, արհեստական մետաքսից տղամարդու, կանացի և մանկական ներքնաշորեր և այլն:
45. 39-րդ տողը «հագուստեղեն» - տղամարդու, կանացի, մանկական, սպորտային և աշխատանքային հագուստ բոլոր տեսակի գործվածքներից:
46. 40-րդ տողը «մորթեղեն» - բնական մորթուց պատրաստված հագուստեղեն, մորթե գլխարկներ, բնական մորթիներ:
47. 41-րդ տողը «գլխարկներ» - տղամարդու, կանացի, մանկական, սպորտային գլխարկներ, պատրաստված բրդյա, մետաքսե, բամբակյա, տրիկոտաժե գործվածքներից, արհեստական մորթուց, արհեստական կաշվից, ծղոտից:
48. 42-րդ տողը «մանածագործական արտադրանք» - ջեմպրներ, ժամկետներ, պուլովերներ, զգեստներ և այլն:
49. 43-րդ տողը «գուլպեղեն» - տղամարդու, կանացի և մանկական գուլպա, նասկի, զուգագուլպա և այլն:
50. 44-րդ տողը «կոշկեղեն» - բոլոր տեսակի հումքից պատրաստված տղամարդու, կանացի, մանկական սեզոնային, սպորտային, երկարաճիտ, կիսաճտքավոր կոշիկներ, հողաթափեր:
51. 45-րդ տողը «տնտեսական օճառ» - պինդ, հեղուկ, փոշի օճառ:
52. 46-րդ տողը «սինթետիկ լվացամիջոցներ» - լվացքի փոշիներ, մածուկներ և հեղուկ լվացամիջոցներ:
53. 47-րդ տողը «ձեռքի օճառ» - հայրենական և արտասահմանյան արտադրության պինդ, հեղուկ, փաթեթավորված և առանց փաթեթավորման ձեռքի օճառներ:
54. 48-րդ տողը «օծանելիք և գեղարարական ապրանքներ» - օծանելիք, դեմքի հարդարման միջոցներ, մաշկի և մազերի խնամքի միջոցներ (կրեմներ, մազի լաքեր, ներկեր, շամպուններ, թուրմեր) և այլն:
55. 49-րդ տողը «թելեր» - բամբակյա, բրդյա, մետաքսե գործելու և կարելու համար նախատեսված թելեր:
56. 50-րդ տողը «ծխախոտ» - բոլոր տեսակի ծխախոտներ:
57. 51-րդ տողը «լուցկի» - բոլոր տեսակի լուցկիներ:
58. 52-րդ տողը «կահույք» - փափուկ, կիսափափուկ, չոր, աթոռ, սեղան, պահարան և այլն, հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի կահույք:
59. 53-րդ տողը «գորգեր և գորգեղեն» - ձեռքով կամ մեքենայով գործած, արհեստական և բնական գորգեր, ուղեգորգեր և այլն:
60. 54-րդ տողը «դպրոցական, գրենական, գրասենյակային ապրանքներ» - թուղթ ամեն տեսակի, տետր, մատիտ, գրիչ, ռետին, քանոն և այլն:
61. 55-րդ տողը «երաժշտական գործիքներ» - դաշնամուր, ռոյալ, ակորդեոն, լարային, փողային գործիքներ, հարվածային գործիքներ և նրանց պահեստամասեր և այլն:
62. 56-րդ տողը «տպագիր ապրանքներ» - գրքեր, ուսումնական ձեռնարկներ, թերթեր, ամսագրեր, քարտեզներ, օրացույցներ, փոստային բացիկներ, դրոշմանիշեր և այլն:
63. 57-րդ տողը «խաղալիքներ» - փափուկ, կոշտ, ռետինե, մետաղյա խաղալիքներ, տիկնիկներ, էլեկտրամեխանիկական խաղալիքներ, երաժշտական խաղալիքներ, մանկական հեծանիվներ, սահնակներ:
64. 58-րդ տողը «տնտեսական ապրանքներ» - այլ տնտեսական ապրանքներ, որոնք չեն ներառվում վերը նշված ցուցակի մեջ:
65. 59-րդ տողը «տեսաերիզներ և ձայներիզներ» - տեսաերիզներ, ձայներիզներ, ձայնապնակներ:
66. 60-րդ տողը «շինարարական ապրանքներ» - պաստառներ, ներկեր, քար, փայտ, ավազ, ցեմենտ, սալիկներ և այլն:
67. 61-րդ տողը «ոսկերչական ապրանքներ» - ոսկուց, արծաթից, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից պատրաստված մատանիներ, ականջօղեր, ապարանջաններ, բրոշներ, շղթաներ և այլն:
68. 62-րդ տողը «դեղամիջոցներ» - բոլոր տեսակի դեղամիջոցներ:
69. 63-րդ տող «կենցաղային քիմիայի ապրանքներ» - հանքային պարարտանյութեր, թունաքիմիկատներ, միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցներ, կաշվե իրերի խնամքի համար նախատեսված քիմիական միջոցներ:
70. 64-րդ տողը «այլ ոչ պարենային ապրանքներ» - այն ոչ պարենային ապրանքները, որոնք չեն մտնում նշված ցուցակի մեջ:
71. Ա տողը «ընդամենը» - իրենից ներկայացնում է 1 և 36 տողերի գումար (տող Ա = տող 1 + տող 36):
72. 2-րդ բաժնում` «Երկարաժամկետ օգտագործման ապրանքների վաճառքը և մնացորդը» լրացվում են հատով վաճառվող ապրանքները` քանակով (հատ) և դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), ինչպես նաև նշվում է (երրորդ սյունակում) մնացորդը հատով հաշվետու ժամանակաշրջանի վերջում: Այս բաժնում տեղ գտած ապրանքատեսակները ընդգրկված չեն վերը նշված ոչ պարենային ապրանքատեսակների ցանկում:
73. 01-րդ տող «ժամացույցներ» - գրպանի, ձեռքի, սեղանի, պատի, զարթուցիչներ, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցներ:
74. 02-րդ տող «սառնարաններ» - միայն կենցաղում օգտագործման համար նախատեսված սառնարաններ (առևտրի կետերում և այլ ոլորտներում օգտագործվող սառնարանները այս տողում չեն ներառվում):
75. 03-րդ տող «կենցաղային լվացքի մեքենաներ» - միայն կենցաղում օգտագործվող լվացքի մեքենաներ:
76. 04-րդ տող «կենցաղային փոշեծծիչներ» - կենցաղում օգտագործվող հայրենական և արտասահմանյան արտադրության բոլոր տեսակի փոշեծծիչներ:
77. 05-րդ տող «արդուկներ» - հայրենական և արտասահմանյան արտադրության բոլոր տեսակի արդուկներ:
78. 06-րդ տող «հեծանիվներ և մոպեդներ» - տղամարդու, կանացի և դեռահասների (բացառությամբ մանկական), ծալովի, հեծանիվի պահեստամասեր, մոպեդներ և նրանց պահեստամասեր:
79. 07-րդ տող «մոտոցիկլետներ» - մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ և դրանց պահեստամասեր:
80. 08-րդ տող «ավտոմեքենաներ» - բոլոր տեսակի մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ և նրանց պահեստամասեր (տող 08=տող 08.1+ տող 08.2):
81. 09-րդ տող «ռադիոընդունիչներ» - բոլոր տեսակի ռադիոընդունիչներ և ռադիոլաներ:
82. 10-րդ տող «հեռուստացույցներ» - սև, սպիտակ և գունավոր պատկերմամբ բոլոր տեսակի հեռուստացույցներ:
83. 11-րդ տող «մագնիտոֆոններ» - տարբեր տեսակի մագնիտոֆոններ, երաժշտական կենտրոններ, մագնիտոֆոններ ավտոմեքենաների համար:
84. 12-րդ տող «ֆոտոապարատներ» - տարբեր տեսակի ֆոտոապարատներ:
85. 13-րդ տող «կարող և գործող մեքենաներ» - ձեռքի, ոտքի, էլեկտրաշարժիչով կարի մեքենաներ, գործող մեքենաներ:
86. 14-րդ տող «տեսամագնիտոֆոններ» - բոլոր տեսակի տեսամագնիտոֆոններ:
87. 15-րդ տող «համակարգիչներ» - բոլոր տեսակի համակարգիչներ:
88. Բ տողը «ընդամենը» - իրենից ներկայացնում է 01-ից մինչև տող 08 և տող 09-ից մինչև 15 տողերի գումարը (տող Բ = տող 01-ից մինչև տող 08 + տող 09-ից մինչև տող 15):
89. Գ տողը «ապրանքաշրջանառության ծավալը ընդամենը» - այս տողի տվյալը պետք է հավասար լինի Ա և Բ տողերի տվյալների գումարին (տող Գ = տող Ա + տող Բ):
90. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողում պարտադիր պետք է դնել գծիկներ:
91. Տեղեկանքի մասում լրացվում է տվյալներ մանրածախ առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների առևտրական մակերեսի և աշխատողների միջին ցուցակային թվաքանակի վերաբերյալ: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը 12-ի վրա բաժանելով:
92. Լրացվում է նաև հաշվետու տարվա վերջում հանրային սննդի կազմակերպության նստատեղերի քանակը:
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում