Սեղմել Esc փակելու համար:
«ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Հ ...

11.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.2003  -ից մինչեւ   11.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)

i

603.0143.291202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302450

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2002 թվականի N 143-Ն

 

«ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՆՏՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Նյութատեխնիկական ապահովման կազմակերպությունների հիմնական ցուցանիշների մասին» Ձև թիվ 1-ՆՏՄ պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

9 օգոստոսի 2002 թվականի

թիվ 143-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՆՏՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Նյութատեխնիկական ապահովման կազմակերպությունների հիմնական ցուցանիշների մասին ձև թիվ 1-ՆՏՄ հաշվետվությունը լրացնում են նյութատեխնիկական մատակարարման և իրացման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, մեծածախ առևտրի խանութները, բազաները և բոլոր այն կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը հանդիսանում է արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի իրացումը և որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

Հաշվետվությունը ներկայացվում է տարեկան պարբերականությամբ` մինչև փետրվարի 25-ը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին:

Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Աշխատողների ցուցակային թվաքանակը (010) տողում ցույց է տրվում կազմակերպության հիմնական աշխատողների թվաքանակը. համատեղությամբ և պայմանագրային հիմունքներով աշխատողները այս տողում չեն հաշվառվում:

Արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի իրացման ծավալի մեջ (020 տող) ներառվում է իրացումը պահեստներից (030 տող), մեծածախ առևտրի խանութներից (040 տող), տարանցիկ` մասնակցելով հաշվարկներին (050 տող) և տարանցիկ առանց հաշվարկներին մասնակցելու (060 տող): Արտադրանքի մեծածախ իրացման տվյալները բերվում են իրացման փաստացի գներով` հազար դրամներով:

Արտադրանքի մեծածախ և մանրածախ իրացումից և ներհամակարգային բացթողումից առաջացած համախառն եկամուտը (070 տող) կազմվում է ապրանքների իրացումից առաջացած մեծածախ-մատակարարման վերադիր գումարից, կազմակերպության կողմից կատարված ծառայությունների (արտադրանքի նախապատրաստում արտադրական օգտագործման համար և այլն) դիմաց ստացված գումարից, արտադրանքի ներհամակարգային բացթողումից և այլ եկամուտներից:

Արտադրանքի իրացումից ստացված շահույթը (080 տող) հաշվարկվում է որպես համախառն եկամտի և շրջանառության ծախքերի տարբերություն:

Շրջանառության ծախքերը ներառում է (100 տող) տարվա ընթացքում կատարված բոլոր ծախսերը:

110 տողով տրվում է արտադրանքի արտադրության և իրացման գծով նյութական ծախսերը, առանց ամորտիզացիոն մասնահանումների և ներառում է.

- նորմալ տեխնոլոգիական գործընթաց ապահովելու, արտադրական օգտագործման համար արտադրանքի նախապատրաստման, ինչպես նաև արտադրանքի փաթեթավորման և այլ արտադրական և տնտեսական կարիքների (սարքավորումների, շենքերի, կառույցների և այլ հիմնական միջոցների հսկողություն, պահպանում, վերանորոգում, շահագործում) համար օգտագործվող գնովի նյութերի արժեքը (120 տող),

- կազմակերպության տեխնոլոգիական, տնտեսական և այլ կարիքների համար օգտագործված վառելիքի և էլեկտրաէներգիայի արժեքը (130 տող),

- բոլոր տրանսպորտային ծախսերը (140 տող),

- արտադրանքի պահպանման, լրացուցիչ մշակման, տեսակավորման և փաթեթավորման գծով ծախսերը (150 տող),

- տարայի ձեռքբերման համար կատարված ծախսերը (160 տող),

- վնասի նորմայի սահմաններում ապրանքների պակասումը և կորուստը ճանապարհին և պահպանման ժամանակ (170 տող):

180 տողով տրվում է նորմայով սահմանված ամորտիզացիոն մասնահանումները:

190 տողով տրվում է կազմակերպության բոլոր աշխատողների (ներառյալ համատեղությամբ և պայմանագրային հիմունքներով աշխատողները) աշխատավարձի ծախսերը:

200 տողով տրվում է սոցիալական ապահովագրության վճարների գումարները:

210 տողով տրվում է պարտադիր բժշկական ապահովագրության համար հատկացումների գումարը:

220 տողով տրվում են այլ ծախսերը, որի մեջ ներառվում են շենքի, սարքավորումների, տրանսպորտային միջոցների վարձակալման (230 տող), գործուղման (240 տող) և ոչ նյութական ծառայությունների (250 տող) համար վճարումները:

Պահեստային հրապարակների մասին տվյալները (260 տող) տրվում են տարվա սկզբի դրությամբ: Նյութական արժեքների ապրանքային պաշարների մասին տվյալները տրվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

 

---------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
09.08.2002
N 143-Ն
Որոշում