(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)
i
603.0142.291202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302452
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2002 թվականի N 142-Ն
«ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ ՉՍ-1 (ՓՈՍՏԱՅԻՆ-ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Չտեղակայված սարքավորումների հաշվեգրման անցկացման վերաբերյալ» Ձև թիվ ՉՍ-1 (փոստային-տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թվականի
թիվ 142-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ ՉՍ-1 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Չտեղակայված սարքավորումների հաշվեգրումն անց է կացվում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ բոլոր արդյունաբերական, շինարարական, գյուղատնտեսական, տրանսպորտի, կապի և տնտեսության այլ ճյուղերի կազմակերպություններում, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվեգրման ենթակա են բոլոր սարքավորումները, անկախ նրանց արժեքից, տեխնիկական վիճակից և գտնվելու վայրից:
Կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են տարեկան մեկ անգամ մինչև փետրվարի 25-ը` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին:
Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
«Սարքավորումների անվանումը» սյունակում գրանցվում է սարքավորման լրիվ անվանումը, նշելով տեսակը, մակնիշը, ավելորդ սարքավորումների համար նաև արտադրող գործարանի անունը, արտասահմանյան արտադրության սարքավորումների համար` երկիրը և ֆիրման: «Չափման միավորը» սյունակում գրանցվում է սարքավորման չափման միավորը` հատ (կոմպլեկտ): «Քանակը» սյունակում լրացվում է սարքավորումների քանակը:
«Արտասահմանյան սարքավորումներ» սյունակում տեղական և ԱՊՀ երկրների արտադրության սարքավորումների համար ոչինչ չի նշվում, իսկ մնացած երկրների համար` նշվում է 2 թիվը:
«Կոդը» սյունակում գրանցվում է թե սարքավորումը ինչ վիճակում է գտնվում, որը արտահայտվում է կոդերով: Կոդերի վերծանումը տրված է հաշվետվության վերջում: 11 կոդով նշանակվում են տեղակայման ենթակա սարքավորումները, 25 կոդով` մոնտաժի մեջ գտնվող կամ մոնտաժն ավարտված, բայց շահագործման չհանձնված սարքավորումները, 45 կոդով` տեխնիկապես անհրաժեշտ ռեզերվում գտնվող, 46 կոդով` երկարատև ժամկետով պահեստավորված, 51 կոդով` ավելորդ, 99 կոդով` դուրս գրման ենթակա սարքավորումները: «Արտադրման տարեթիվը» սյունակում նշվում է սարքավորման արտադրման տարեթիվը ըստ սարքավորման անձնագրի կամ այլ փաստաթղթերի:
«Պահեստում, մոնտաժի մեջ գտնվելու տարեթիվը» սյունակում նշվում է թե սարքավորումը, որ թվականից չի օգտագործվում, այսինքն տեղակայման ենթակա սարքավորումների համար նշվում է կազմակերպություն մուտք գործելու տարեթիվը, մոնտաժի մեջ գտնվող սարքավորումների համար` մոնտաժման հանձնելու տարեթիվը, ավելորդ սարքավորումների համար` տարեթիվը, որից այն դարձել է ավելորդ և այլն:
«Սարքավորման արժեքը» սյունակում նշվում է սարքավորման արժեքը դրամով: Եթե մեկ տողով տրված են մի քանի սարքավորումներ` տրվում է նրանց ընդհանուր արժեքը:
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում