Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆԳՍՏԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆԳՍՏԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ Կ ...

24.12.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.2003  -ից մինչեւ   24.12.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 22.12.2022 թիվ 10-Ն որոշում)

i

603.0140.291202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302454

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2002 թվականի N 140-Ն

 

«ՀԱՆԳՍՏԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳԾՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13 - ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ՓՈՍՏԱՅԻՆ-ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հանգստի, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման գծով ծառայությունների ներմուծման և արտահանման մասին» Ձև թիվ 13-Ծառայություն (փոստային-եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու կազմելու վերաբերյալ ցուցումները համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

9 օգոստոսի 2002 թվականի

թիվ 140-Ն որոշմամբ

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ «ՀԱՆԳՍՏԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳԾՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 13-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Տեղեկատվության հավաքագրման նպատակը: Պահանջվող տվյալներն օգտագործվելու են միջազգային ծառայությունների ծավալի հաշվարկման և ՀՀ վճարային հաշվեկշռի կազմման աշխատանքներում:

2. Չափի միավորը: Տվյալները ներկայացվում են ԱՄՆ-ի դոլարով և ՀՀ դրամով: ՀՀ դրամի կամ այլ երկրների արժույթների կոնվերսիան ԱՄՆ-ի դոլարի կատարվում է համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաշվետու եռամսյակի համար սահմանված միջին փոխարժեքի:

3. Հաշվետվությունները կազմում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունները լրացվում են այն դեպքում, երբ ծառայությունը մատուցված է ՀՀ ոչ ռեզիդենտներին կամ ոչ ռեզիդենտների կողմից` ՀՀ ռեզիդենտներին: ՀՀ ռեզիդենտ է համարվում իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որի մշտական գտնվելու վայրը կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում գտնվող մասնաճյուղերը և դուստր կազմակերպությունները դիտվում են որպես ՀՀ ոչ ռեզիդենտներ: Նույն սկզբունքով` ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերն ու դուստր կազմակերպությունները, որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես ՀՀ ռեզիդենտներ:

4. Ներկայացվող հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ տվյալ կազմակերպության և ՀՀ տարածքում գտնվող նրա դուստր կազմակերպությունների միջազգային ծառայությունների հետ առնչվող որոշակի գործառնությունների մասին:

5. Ընդգրկված ծառայությունները: ՀՀ ոչ ռեզիդենտներին մատուցվող ծառայություններ են համարվում (ծառայությունների արտահանում) այն ծառայությունները, որոնց վճարումը կատարվել է ՀՀ ոչ ռեզիդենտ միավորի կողմից (ներառյալ արտասահմանում գտնվող դուստր կազմակերպությունները):

Բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվել են ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և որոնց վճարումը կատարվել է կազմակերպության` Հայաստանում գտնվող դուստր կազմակերպությունների կամ արտասահմանում գտնվող աշխատակիցների կողմից, անհրաժեշտ է ներկայացնել այս հաշվետվության մեջ որպես ոչ ռեզիդենտների կողմից մատուցված ծառայություններ (ծառայությունների ներմուծում): Այսպիսով, այս հաշվետվությունների մեջ պետք է ներկայացվեն տվյալներ ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարված գործառնությունների մասին:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Ձև 13 - Ծառայություն հաշվետվությունը ներառում է հանգստի, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման գծով ծառայությունների ներմուծման և արտահանման մասին տվյալներ: «Արտահանում» մասում լրացվում են տվյալներ ՀՀ ռեզիդենտների կողմից ՀՀ ոչ ռեզիդենտներին մատուցված համապատասխան ծառայությունների մասին, օրինակ` «Կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրություն» մասում լրացվում են ՀՀ ոչ ռեզիդենտների վճարումները ՀՀ ռեզիդենտների կողմից մատուցված կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության հետ կապված ծառայությունների դիմաց, «Կրկեսի, ժամանցի վայրերի օգտագործում» մասում լրացվում են ՀՀ ոչ ռեզիդենտների վճարումները ՀՀ ռեզիդենտների կողմից համապատասխան օբյեկտները տրամադրելու համար, «Մարզական միջոցառումների պրոպագանդում, կազմակերպում և շահագործում» մասում լրացվում են ՀՀ ոչ ռեզիդենտների վճարումները ՀՀ ռեզիդենտների կողմից մարզական միջոցառումների պրոպագանդման, կազմակերպման և շահագործման համար, «ՈՒսանողների ուսուցում» մասում լրացվում են ՀՀ ոչ ռեզիդենտների վճարումները Հայաստանում ուսուցում ստանալու համար: «Ներմուծում» մասում լրացվում են տվյալներ ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից ՀՀ ռեզիդենտներին մատուցված համապատասխան ծառայությունների մասին, օրինակ` «Կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրություն» մասում լրացվում են ՀՀ ռեզիդենտների վճարումները ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից մատուցված կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության հետ կապված ծառայությունների դիմաց, «Կրկեսի, ժամանցի վայրերի օգտագործում» մասում լրացվում են ՀՀ ռեզիդենտների վճարումները ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից համապատասխան օբյեկտները տրամադրելու համար, «Մարզական միջոցառումների պրոպագանդման, կազմակերպման և շահագործման» մասում լրացվում են ՀՀ ռեզիդենտների վճարումները ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից մարզական միջոցառումների պրոպագանդման, կազմակերպման և շահագործման համար, «ՈՒսանողների ուսուցում» մասում լրացվում են ՀՀ ռեզիդենտների վճարումները արտասահմանում ուսուցում ստանալու համար:

Հաշվետվությունը լրացնելիս առաջացած դժվարությունների դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին` 52-39-46 (167) հեռախոսահամարով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հանգստի, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման գծով ծառայությունների ներմուծման և արտահանման մասին

Հաշվետվությունը լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը. ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն մատուցված է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից, իսկ ներմուծված, երբ այն մատուցված է ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից: ՀՀ ռեզիդենտ է համարվում իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որի մշտական գտնվելու վայրը կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ոչ ռեզիդենտներից ծառայությունների դիմաց ստացված վճարները համարվում են արտահանված ծառայություններ, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտներին ծառայությունների դիմաց վճարածը` ծառայությունների ներմուծում: Հաշվետվության մեջ եկամուտներ և ծախսեր ցուցանիշները գնահատվում են ՀՀ դրամով և ԱՄՆ-ի դոլարով:

Առաջացած դժվարությունների դեպքում դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին` 52-39-46 (167) հեռախոսահամարով:

 

---------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
09.08.2002
N 140-Ն
Որոշում