Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՊԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՊԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵ ...

24.12.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.2003  -ից մինչեւ   24.12.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 22.12.2022 թիվ 10-Ն որոշում)

i

603.0139.291202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302455

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2002 թվականի N 139-Ն

 

«ԿԱՊԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1 - ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿԱՊ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Կապի և այլ միջազգային ծառայությունների մասին» Ձև թիվ 1-Ծառայություններ (կապ) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու կազմելու վերաբերյալ ցուցումները համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

9 օգոստոսի 2002 թվականի

թիվ 139-Ն որոշմամբ

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ «ԿԱՊԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ԿԱՊ)) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Տեղեկատվության հավաքագրման նպատակը: Պահանջվող տվյալներն օգտագործվելու են միջազգային ծառայությունների ծավալի հաշվարկման և ՀՀ վճարային հաշվեկշռի կազմման աշխատանքներում:

2. Չափի միավորը: Տվյալները ներկայացվում են ԱՄՆ-ի դոլարով և ՀՀ դրամով: ՀՀ դրամի կամ այլ երկրների արժույթների կոնվերսիան ԱՄՆ-ի դոլարի կատարվում է համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաշվետու եռամսյակի համար սահմանված միջին փոխարժեքի:

3. Հաշվետվությունները կազմում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունները լրացվում են այն դեպքում, երբ ծառայությունը մատուցված է ՀՀ ոչ ռեզիդենտներին կամ ոչ ռեզիդենտների կողմից` ՀՀ ռեզիդենտներին: ՀՀ ռեզիդենտ է համարվում իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որի մշտական գտնվելու վայրը կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում գտնվող մասնաճյուղերն ու դուստր կազմակերպությունները դիտվում են որպես ՀՀ ոչ ռեզիդենտներ: Նույն սկզբունքով` ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և դուստր կազմակերպությունները, որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես ՀՀ ռեզիդենտներ:

4. Ներկայացվող հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ տվյալ կազմակերպության և ՀՀ տարածքում գտնվող նրա դուստր կազմակերպությունների միջազգային ծառայությունների հետ առնչվող որոշակի գործառնությունների մասին:

5. Ընդգրկված ծառայությունները: ՀՀ ոչ ռեզիդենտներին մատուցվող ծառայություններ են համարվում (ծառայությունների արտահանում) այն ծառայությունները, որոնց վճարումը կատարվել է ՀՀ ոչ ռեզիդենտ միավորի կողմից (ներառյալ արտասահմանում գտնվող դուստր կազմակերպությունները):

Բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվել են ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և որոնց վճարումը կատարվել է կազմակերպության` Հայաստանում գտնվող դուստր կազմակերպությունների կամ արտասահմանում գտնվող աշխատակիցների կողմից, անհրաժեշտ է ներկայացնել այս հաշվետվության մեջ որպես ոչ ռեզիդենտների կողմից մատուցված ծառայություններ (ծառայությունների ներմուծում): Այսպիսով, այս հաշվետվությունների մեջ պետք է ներկայացվեն տվյալներ ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարված գործառնությունների մասին:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Ձև 1-Ծառայություն (կապ) հաշվետվությունը պարունակում է տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի և ՀՀ տարածքում գտնվող նրա դուստր կազմակերպությունների կողմից ՀՀ ոչ ռեզիդենտներին մատուցված (արտահանում) և ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից ՀՀ ռեզիդենտներին մատուցված (ներմուծում) կապի ծառայությունների մասին:

Կապի ծառայությունները ընդգրկում են.

ա) տեսակոմունիկացիոն ծառայությունները, այդ թվում` հեռախոսի, ռադիոյի, արբանյակային կապի, էլեկտրոնային փոստի, INTERNET-ի միջոցով` ձայնային ինֆորմացիայի, տեսապատկերների և այլ ինֆորմացիոն հոսքերի հաղորդում, ինչպես նաև առևտրային տեղեկատվական ալիքների սպասարկում և կոնֆերանսների անցկացում` հեռուստակապի միջոցով,

բ) ազգային փոստային ծառայությունով և փոստային կապի այլ կազմակերպությունների միջոցով իրականացվող փոստային և սուրհանդակային ծառայությունները, այդ թվում` նամակների, թերթերի, պարբերական հրատարակությունների, բրոշյուրների և այլ տպագրական հրատարակությունների, ծանրոցների, փաթեթների հավաքագրում, փոխադրում և առաքում: Կապի ծառայություններում չի ընդգրկվում գեղարվեստական ֆիլմերի և ռադիո-հեռուստածրագրերի ստեղծումը:

Հաշվետվությունը լրացնելիս առաջացած դժվարությունների դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին` 52-39-46 (167) հեռախոսահամարով:

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվետվությունը լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը. ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն մատուցված է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից, իսկ ներմուծված, երբ այն մատուցված է ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից: ՀՀ ռեզիդենտ է համարվում իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որի մշտական գտնվելու վայրը կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ոչ ռեզիդենտներից ծառայությունների դիմաց ստացված վճարները համարվում են արտահանված ծառայություններ, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտներին ծառայությունների դիմաց վճարածը` ծառայությունների ներմուծում: Հաշվետվության մեջ եկամուտներ և ծախսեր ցուցանիշները գնահատվում են ՀՀ դրամով և ԱՄՆ-ի դոլարով:

Կապի ծառայությունները ընդգրկում են 1) տեսակոմունիկացիոն ծառայությունները, այդ թվում` հեռախոսի, ռադիոյի, արբանյակային կապի, էլեկտրոնային փոստի, INTERNET-ի միջոցով` ձայնային ինֆորմացիայի, տեսապատկերների և այլ ինֆորմացիոն հոսքերի հաղորդում, ինչպես նաև, կոմերցիոն տեղեկատվական ալիքների սպասարկում և կոնֆերանսների անցկացում` հեռուստակապի միջոցով, 2) ազգային փոստային ծառայությունով և փոստային կապի այլ ձեռնարկություններով իրականացվող փոստային և սուրհանդակային ծառայությունները, այդ թվում` նամակների, թերթերի, պարբերական հրատարակությունների, բրոշյուրների և այլ տպագրական հրատարակությունների, ծանրոցների, փաթեթների հավաքագրում, փոխադրում և առաքում: Կապի ծառայություններում չի ընդգրկվում գեղարվեստական ֆիլմերի և ռադիոհեռուստածրագրերի ստեղծումը:

Այլ միջազգային ծառայությունները ընդգրկում են արտահանված և ներմուծված համակարգչային և տեղեկատվական ծառայությունները:

Հաշվետվությունը լրացնելիս առաջացած դժվարությունների դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին` 52-39-46 (167) հեռախոսահամարով:

 

---------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
09.08.2002
N 139-Ն
Որոշում