(ուժը կորցնելու է 01.01.14թ` 07.08.13 թիվ 08-Ն որոշում )
i
603.0138.291202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302456
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2002 թվականի N 138-Ն
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Միջազգային երթուղիներում մատուցված տրանսպորտային ծառայությունների մասին» Ձև թիվ 1-Ծառայություն (տրանսպորտ) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու կազմելու վերաբերյալ ցուցումները համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թվականի
թիվ 138-Ն որոշմամբ
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏ)) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Տեղեկատվության հավաքագրման նպատակը: Պահանջվող տվյալներն օգտագործվելու են միջազգային ծառայությունների ծավալի հաշվարկման և ՀՀ վճարային հաշվեկշռի կազմման աշխատանքներում:
2. Չափի միավորը: Տվյալները ներկայացվում են ԱՄՆ-ի դոլարով և ՀՀ դրամով: ՀՀ դրամի կամ այլ երկրների արժույթների կոնվերսիան ԱՄՆ-ի դոլարի կատարվում է համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաշվետու եռամսյակի համար սահմանված միջին փոխարժեքի:
3. Հաշվետվությունները կազմում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունները լրացվում են այն դեպքում, երբ ծառայությունը մատուցված է ՀՀ ոչ ռեզիդենտներին կամ ոչ ռեզիդենտների կողմից` ՀՀ ռեզիդենտներին: ՀՀ ռեզիդենտ է համարվում իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որի մշտական գտնվելու վայրը կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում գտնվող մասնաճյուղերն ու դուստր կազմակերպությունները դիտվում են որպես ՀՀ ոչ ռեզիդենտներ: Նույն սկզբունքով` ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և դուստր կազմակերպությունները, որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես ՀՀ ռեզիդենտներ:
4. Ներկայացվող հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ տվյալ կազմակերպության և ՀՀ տարածքում գտնվող նրա դուստր կազմակերպությունների միջազգային ծառայությունների հետ առնչվող որոշակի գործառնությունների մասին:
5. Ընդգրկված ծառայությունները: ՀՀ ոչ ռեզիդենտներին մատուցվող ծառայություններ են համարվում (ծառայությունների արտահանում) այն ծառայությունները, որոնց վճարումը կատարվել է ՀՀ ոչ ռեզիդենտ միավորի կողմից (ներառյալ արտասահմանում գտնվող դուստր կազմակերպությունները):
Բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվել են ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և որոնց վճարումը կատարվել է կազմակերպության` Հայաստանում գտնվող դուստր կազմակերպությունների կամ արտասահմանում գտնվող աշխատակիցների կողմից, անհրաժեշտ է ներկայացնել այս հաշվետվության մեջ որպես ոչ ռեզիդենտների կողմից մատուցված ծառայություններ (ծառայությունների ներմուծում): Այսպիսով, այս հաշվետվությունների մեջ պետք է ներկայացվեն տվյալներ ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարված գործառնությունների մասին:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Ձև 1-Ծառայություն (տրանսպորտ) հաշվետվությունը պարունակում է տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի և ՀՀ տարածքում գտնվող նրա դուստր կազմակերպությունների տրանսպորտային փոխադրումների, ինչպես նաև ՀՀ ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպությունների հետ (ներառյալ արտասահմանյան ավիաուղիները, նավերը, երկաթգծերը և այլն) որոշակի գործառնությունների մասին: Ա մասում լրացվում են տվյալներ ՀՀ ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպություններին մատուցված ծառայությունների և իրացված ապրանքների (վառելիք, սնունդ, ջուր), միջազգային երթուղիներում ՀՀ ոչ ռեզիդենտներին վաճառված տոմսերի արժեքի վերաբերյալ: Ա մասի 3-րդ կետում (ոչ ռեզիդենտների բեռների փոխադրում) գրանցվում են ՀՀ ոչ ռեզիդենտների բեռների տեղափոխումներից ստացված մուտքերը: 6-րդ կետում (մուտքեր ոչ ռեզիդենտ ուղևորներին վաճառված տոմսերից) անհրաժեշտ է գրանցել տվյալներ` ոչ ռեզիդենտ ուղևորներին վաճառված տոմսերի մասին, առանց ետ վերադարձված տոմսերի գումարի, ընդ որում` տվյալները գրանցվում են բրուտտո` նախքան տրանսպորտային գործակալների միջնորդական մուծումների հանումը: 7-րդ կետում (մուտքեր ոչ ռեզիդենտների տրանսպորտային միջոցների վարձակալությունից) արտացոլվում են տրանսպորտային միջոցների (առանց անձնակազմի) մինչև 1 տարի ժամկետով վարձակալության համար եռամսյակում կատարված վճարները, բացառությամբ` տրանսպորտային սարքավորումների ֆինանսական լիզինգը (երկարաժամկետ վարձակալություն սեփականության իրավունքի ձեռքբերմամբ):
Բ մասում լրացվում են տվյալներ ՀՀ ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների և իրացված ապրանքների (վառելիք, սնունդ, ջուր), ՀՀ ռեզիդենտներին միջազգային երթուղիներում վաճառված ՀՀ ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպությունների տոմսերի արժեքի վերաբերյալ:
Հաշվետվությունը լրացնելիս առաջացած դժվարությունների դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին` 52-39-46 (167) հեռախոսահամարով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվետվությունը լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը. ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն մատուցված է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից, իսկ ներմուծված, երբ այն մատուցված է ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից: ՀՀ ռեզիդենտ է համարվում իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որի մշտական գտնվելու վայրը կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ոչ ռեզիդենտներից ծառայությունների դիմաց ստացված վճարները (եկամուտներ) համարվում են արտահանված ծառայություններ, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտներին ծառայությունների դիմաց վճարածը (ծախսեր) ծառայությունների ներմուծում: Հաշվետվության մեջ եկամուտներ և ծախսեր ցուցանիշները գնահատվում են ՀՀ դրամով և համարժեք ԱՄՆ-ի դոլարով:
Առաջացած դժվարությունների դեպքում դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին` 52-39-46 (167) հեռախոսահամարով:
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում