(ուժը կորցրել է 09.02.06 թիվ 121-Ն որոշում)
i
040.0173.030303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2003 թվականի N 173-Ն
i
ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունվարի 9-ի N 173-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների (այսուհետ` փորձաքննություն) իրականացման կարգը, փորձաքննության իրականացման ընթացակարգին ներկայացվող հիմնական պահանջները և կարգավորում է այդ ընթացակարգին մասնակցող սուբյեկտների (պատվիրատու և կատարող) փոխհարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
փորձաքննություն` գործողությունների ընթացակարգ` վերլուծելու, ճիշտ եզրակացության հանգելու և գնահատելու հեռահաղորդակցության բնագավառում փորձաքննության ենթակա ապրանքների, առարկաների, սարքավորումների և լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, հեռահաղորդակցության բնագավառում գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին և ստանդարտներին: Փորձաքննությունը գործունեության տեսակ է, որը ներառում է կազմակերպչական, նյութական ու տեղեկատվության ապահովումը և փորձաքննության ենթակա օբյեկտների վերաբերյալ գնահատականների ու մասնագիտական հետազոտումների անմիջական անցկացումը` փորձաքննվող համաձայնեցված չափանիշներին համապատասխան.
փորձագետ` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող մասնագետ, որը հրավիրվում է հեռահաղորդակցության բնագավառում փորձաքննություն անցկացնելու համար.
փորձաքննության օբյեկտ` հեռահաղորդակցության բնագավառի ապրանքներ, առարկաներ, սարքավորումներ և լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է տալ փորձագիտական եզրակացություն.
փորձագիտական եզրակացություն` փաստաթուղթ, որում արձանագրվում են իրականացված փորձաքննության արդյունքները.
կատարող` հեռահաղորդակցության բնագավառում օրենքով սահմանված կարգով լիցենզավորված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, որը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրամադրված համապատասխան լիցենզիայի համաձայն լիազորված է իրականացնել հեռահաղորդակցության բնագավառի ապրանքների, առարկաների, սարքավորումների և լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն.
պատվիրատու` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, որը դիմում է փորձաքննություն անցկացնող լիցենզավորված անձին (կատարողին)` փորձաքննություն անցկացնելու հայտով:
II. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Հեռահաղորդակցության բնագավառում փորձաքննության հիմնական խնդիրներն են`
ա) փորձաքննության օբյեկտների անկախ համալիր հետազոտումը.
բ) փորձաքննության օբյեկտների համապատասխանության գնահատականը բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերին և կանոններին.
գ) հիմնավորված փորձագիտական եզրակացությունների նախապատրաստումը:
III. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4. Փորձաքննության հիմնական սկզբունքներն են`
ա) անկախությունը.
բ) գործընթացի թափանցիկության ապահովումը, որն իրագործվում է փորձաքննության անցկացման պայմանների մասին հանրությանը տեղեկություններ տրամադրելու միջոցով.
գ) հայտատուների առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունների գաղտնիության ապահովումը:
IV. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5. Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառի ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք:
i
6. Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում իրականացվում են փորձաքննությունների հետևյալ տեսակները`
ա) հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն.
բ) 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն.
գ) Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննության իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն:
(6-րդ կետը փոփ. 13.01.05 թիվ 5-Ն որոշում)
7. Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի հաշվին` նրա կամ իր կողմից լիազորված անձի և կատարողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
8. Փորձաքննության իրականացման արժեքը, անցկացման ժամկետներն ու դրանց խախտման համար պատվիրատուի ու կատարողի փոխադարձ պատասխանատվությունը սահմանվում են պայմանագրով:
9. Փորձաքննությունն իրականացվում է մինչև լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելը: Փորձաքննության եզրակացությունը ներկայացվում է լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:
10. Փորձաքննության անցկացման ժամկետները սահմանվում են պայմանագրով` հաշվի առնելով աշխատանքի ծավալը և աշխատատարությունը, և չպետք է գերազանցեն 30 օրը:
Առանձին դեպքերում, առավել խոշոր և բարդ փորձաքննությունների համար, կատարողի որոշմամբ սույն կետում նշված ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` դրա մասին տեղյակ պահելով պատվիրատուին:
11. Փորձաքննության սկսման ժամկետ է համարվում փորձաքննության պայմանագրի ստորագրման օրը, իսկ փորձաքննության ավարտի ժամկետ` պատվիրատուին եզրակացությունը հանձնելու օրը:
12. Փորձաքննության աշխատանքներն ընդգրկում են հետևյալ փուլերը`
ա) պատվիրատուից փորձաքննության հայտը (այսուհետ` հայտ) ստանալը.
բ) հայտի և կից ներկայացված փաստաթղթերի լրակազմությունն ստուգելն ու փորձաքննություն անցկացնելը.
գ) փաստաթղթերի լրակազմության ստուգման և փորձաքննության անցկացման արդյունքներով որոշում ընդունելը և փորձաքննական եզրակացությունը ձևակերպելը.
դ) փորձաքննական եզրակացությունը պատվիրատուին հանձնելը:
13. Իրականացվելիք փորձաքննության տեսակին համապատասխան պատվիրատուն հայտ է ներկայացնում կատարողին` կցելով սույն կարգի N 1 ձևում (կցվում է) նշված փաստաթղթերը` երկուական օրինակից`
ա) սույն կարգի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված փորձաքննությունների համար`
գործունեության նախագիծը` համաձայն «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի «բ» ենթակետի պահանջների,
գործունեության նախագծի շրջանակներում համապատասխան ստանդարտների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պաշտոնական հրատարակված օրինակների վերաբերյալ տեղեկանքը (N 2 ձևը կցվում է).
բ) սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետում նշված փորձաքննության համար`
փորձագետի հեռահաղորդակցության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթի պատճենը,
հեռահաղորդակցության բնագավառում փորձաքննություն պահանջող գործունեության տեսակների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան ստանդարտների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պաշտոնական հրատարակված օրինակների վերաբերյալ տեղեկանքը (N 2 ձևը կցվում է):
14. Հայտը գրանցվելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատվում է ներկայացված փաստաթղթերի լրակազմությունը:
Լրակազմում որևէ փաստաթղթի բացակայության դեպքում փորձաքննություն չի իրականացվում և ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են պատվիրատուին:
Փորձաքննությունն իրականացվում է լրակազմության հաստատման դրական արդյունքների դեպքում` մեկ փորձագետի կամ փորձագետների խմբի կողմից:
15. Փաստաթղթերի փորձաքննության ընթացքում պատվիրատուից կարող են պահանջվել գործունեության նախագծի պարզաբանման համար լրացուցիչ փաստաթղթեր:
16. Փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվում է փորձագիտական եզրակացություն (N 3 ձևը կցվում է):
17. Փորձաքննության բացասական արդյունքների դեպքում փաստաթղթերը վերադարձվում են պատվիրատուին` լրամշակման:
Լրամշակումից հետո իրականացվում է փաստաթղթերի կրկնակի փորձաքննություն:
18. Կրկնակի փորձաքննության բացասական արդյունքների դեպքում կազմվում է բացասական փորձագիտական եզրակացություն` համապատասխան հիմնավորումներով:
19. Բացասական փորձագիտական եզրակացությունը տրվում է, եթե`
ա) պատվիրատուն չի ապահովում փորձաքննությանը ենթակա փաստաթղթերի լրակազմությունը.
բ) պատվիրատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններով.
գ) փորձաքննության օբյեկտը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հեռահաղորդակցության բնագավառի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և ստանդարտների պահանջներին ու պայմաններին.
դ) փորձաքննության օբյեկտը չի համապատասխանում բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերին և կանոններին:
Ձև 1
ՀԱՅՏ
ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
______________________________________________
(փորձաքննություններ իրականացնող կազմակերպության
______________________________________________
ղեկավարի պաշտոնը (անհատ ձեռնարկատիրոջ)
______________________________________________
անվանատառը, ազգանունը,
______________________________________________
հասցեն)
1. Խնդրում եմ իրականացնել փաստաթղթերի փորձաքննություն
_________________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
_________________________________________________________________________
(գործունեության տեսակը, որի համար իրականացվելու են փորձաքննությունները)
սույն հայտին կից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ
2. Գտնվելու վայրը ___________________________________________________
Հեռախոսահամարը ______________________________________________________
Էլ. փոստը ___________________________________________________________
Ֆաքսը _______________________________________________________________
Բանկային հաշվի համարը ______________________________________________
3. Հայտատու կազմակերպության ղեկավարի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը,
ազգանունը ___________________________________________________________
հեռախոսահամարը ______________________________________________________
4. Հայտատու կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը), ծանոթանալով հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման կարգի պահանջներին, պարտավորվում է վճարել փորձաքննությունների իրականացման հետ կապված բոլոր ծախսերը` անկախ փորձաքննության արդյունքից:
Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը` երկուական օրինակից`
ա) գործունեության նախագիծը` համաձայն «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի «բ» ենթակետի պահանջների,
բ) հայտատուի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի և հեռահաղորդակցության բնագավառում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթի),
գ) հեռահաղորդակցության բնագավառում փորձաքննություն պահանջող գործունեության տեսակների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան ստանդարտների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պաշտոնական հրատարակված օրինակների վերաբերյալ տեղեկանքը:
ՀԱՅՏԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ _________________ _____________________
(ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ) ՂԵԿԱՎԱՐ (ստորագրությունը) (անվանատառը, ազգանունը)
Կ. Տ.
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _________________ _____________________
(ստորագրությունը) (անվանատառը, ազգանունը)
____ __________ 200 թ.
Ձև 2
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայցված գործունեության տեսակն իրականացնելու համար անհրաժեշտ`
հեռահաղորդակցության բնագավառի համապատասխան ստանդարտների և
այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պաշտոնական հրատարակված
օրինակների վերաբերյալ
._____________________________________________________________.
| Նորմատիվ |Նորմատիվ |Գործարկման |Փոփոխության|Ծանոթագրություն|
| փաստաթղթի |փաստաթղթի|թվականը |համարը, | |
| նշագիրը |անվանումը| |գործարկման | |
| | | |թվականը | |
|___________|_________|___________|___________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___________|_________|___________|___________|_______________|
|___________|_________|___________|___________|_______________|
|___________|_________|___________|___________|_______________|
|___________|_________|___________|___________|_______________|
|___________|_________|___________|___________|_______________|
._____________________________________________________________.
Ձև 3
________________________________________________________________
(պատվիրատուի անվանումը կամ անվանատառը, ազգանունը)
կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննության
ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
1. Պատվիրատուի կողմից փորձաքննության են ներկայացվել հետևյալ փաստաթղթերը`
1. ______________________________________________________________ 2. ______________________________________________________________ 3. ______________________________________________________________ 4. ______________________________________________________________ 5. ______________________________________________________________ 6. ______________________________________________________________ 7. ______________________________________________________________ 8. ______________________________________________________________ 9. ______________________________________________________________
2. Փորձաքննությունն անցկացվել է _________________________________
_________________________________________________________________
(իրավական ակտերի անվանումները)
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
պահանջներին համապատասխան:
ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
Փորձագետներ
___________________ _________________ ___________________________
(փորձագետի պաշտոնը) (ստորագրությունը) (անվանատառը, ազգանունը)
___________________ _________________ ___________________________
___________________ _________________ ___________________________