(ուժը կորցրել է 14.03.07 թիվ 52-Ն որոշում)
i
606.0019.220203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 02 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603059
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2003 թվականի N 19-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով և 55-րդ հոդվածի երրորդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ընտրողների ցուցակների ձևը (Հավելվածը կցվում է):
2. Քվեարկությանը մասնակցելու համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում`
ա) անձնագիրը,
բ) անձնագրին փոխարինող փաստաթուղթը` 9-րդ ձևը,
գ) զինվորական սպաների և ենթասպաների համար` նաև զինվորական վկայականը,
դ) այլ զինծառայողների համար` զինվորական գրքույկը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2003 թվականի
փետրվարի 21-ի
թիվ 19-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ
«______»_________________2003թ.
Թիվ________ ընտրատարածքի թիվ__________տեղամաս
_____________________________________________________________________
(տեղամասի գտնվելու վայրը)
._________________________________________________________________.
|Հ/Հ |Ազգանուն, անուն,|Ծննդյան տարի,|Հասցե|Անձը հաստատող|Ստորա- |
| |հայրանուն |ամիս, ամսաթիվ| |փաստաթուղթ N |գրություն|
|____|________________|_____________|_____|_____________|_________|
|____|________________|_____________|_____|_____________|_________|
|____|________________|_____________|_____|_____________|_________|
|____|________________|_____________|_____|_____________|_________|
._________________________________________________________________.
Համայնքի ղեկավար Ոստիկանության անձնագրային մարմին
Կ.Տ. Կ.Տ.