Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿ ...

19.11.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.03.2003  -ից մինչեւ   19.11.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 18.11.2021 թիվ 1874-Ն որոշում)

i

040.0123.200203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2003 թվականի N 123-Ն

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼԻՍ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս փորձաշրջանի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կիրառման նպատակով գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 30-ի N 123-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼԻՍ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս հարկային ծառայողի փորձաշրջանի (այսուհետ` փորձաշրջան) անցկացման կարգը:

2. Յուրաքանչյուր պաշտոնի համար փորձաշրջանի ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարի հրամանով և չի կարող լինել ավելի, քան վեց ամիս:

3. Անձին հարկային ծառայության պաշտոնում փորձաշրջանով նշանակվելուց հետո երկօրյա ժամկետում հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից նշանակվում է փորձաշրջանի ղեկավար` նույն ստորաբաժանման փորձառու հարկային ծառայողներից:

4. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը փորձաշրջանն անցնող անձին, հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրին համապատասխան, իր գործառույթներն իրականացնելու նպատակով ապահովում է աշխատանքային պայմաններով և տեղեկություններով, որոնք անմիջապես առնչվում են մասնագիտական հմտությունների ձեռքբերման հետ:

5. Փորձաշրջանի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաշրջանի ղեկավարը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում գրավոր զեկուցագիր փորձաշրջանն անցած անձի կատարած աշխատանքների վերաբերյալ` վերջինիս արդյունքները գնահատելով բավարար կամ անբավարար:

6. Փորձաշրջանի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաշրջանն անցած անձը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում է հաշվետվություն կատարած աշխատանքների մասին:

7. Փորձաշրջանի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարին ներկայացնում է գրավոր եզրակացություն փորձաշրջանի արդյունքների մասին` կցելով սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերը:

8. Փորձաշրջանի ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում` փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարը դրա մասին գրավոր հայտնում է փորձաշրջան անցնող անձին և նրան հրամանով ազատում աշխատանքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2003
N 123-Ն
Որոշում