(ուժը կորցրել է 03.08.05 թիվ 37-Ն որոշում)
i
606.0025.231202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2002 թվականի N 25/3-Ն
i
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը (Հավելված 1):
2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 15 օր հետո ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր` սույն որոշման թիվ 1 հավելվածի համաձայն, որին կից կարող են ներկայացնել նաև անհրաժեշտ պարզաբանումներ և բացատրություններ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Հանրապետության Նախագահի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի ընդունումը և երեք օրվա ընթացքում տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ստուգման գործընթացը կազմակերպելու համար:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ներկայացված հայտարարագրերի ստուգված և ամփոփված տվյալները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:
5. Քննարկման արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու Հանրապետության Նախագահի թեկնածուների հայտարարագրերը հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
դեկտեմբերի 4-ի թիվ 25/3-Ն որոշման
Ներկայացվում է
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
ոչ ուշ, քան ընտրությունների
ավարտից 15 օր հետո
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հանրապետության Նախագահի
թեկնածու գրանցված
____________________ -ի նախընտրական հիմնադրամի ___________________
(անունը, հայրանունը, (թեկնածուի կամ իր լիազոր
ազգանունը) ներկայացուցչի հաշվեհամարը)
.________________________________________________________________________.
| ՄՈՒՏՔԵՐ | ՄՈՒՏՔԵՐ |
|____________________________________|___________________________________|
|Հ/|Մուծումներ |Ամիս |Վճարման |Գու-|Հ/|Ծախսերի |Ամիս |Վճարման |Գու-|
|Հ |կատարողների|ամսաթիվ|հանձնա- |մարը|Հ |անվանումը |ամսաթիվ|հանձնա- |մարը|
| |անունը, | |րարականի| | |(տեսակը, | |րարականի| |
| |ազգանունը | |համարը | | |և ուղղվա-| |համարը | |
| |անվանումը | | | | |ծությունը)| | | |
|__|___________|_______|________|____|__|__________|_______|________|____|
|__|___________|_______|________|____|__|__________|_______|________|____|
|__|___________|_______|________|____|__|__________|_______|________|____|
|__|___________|_______|________|____|__|__________|_______|________|____|
| |Ընդամենը | | | | |Ընդամենը | | | |
| |մուծումներ | | | | |ծախսեր | | | |
.__________________________________________________|_______|________|____|
Մնացորդը | | | |
առ | | | |
_________________________________.
______________________________________ ________________
(թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն) (ստորագրություն)
______________________________________ ________________
(թեկնածուի լիազոր ներկայացուցչի (ստորագրություն)
ազգանուն, անուն, հայրանուն)